Մտածեցի ստեղ էլ դնեմ այս փոքրիկ հարցազրույցը, որ չկորցնեմ
նախաբան
Փակ շուկա… Մինչ նախագիծը քննարկվում է, «վանդալը բարբարոսաբար ոչնչացնում է հուշարձանը»
«Մեկ տարի է, բոլորս ամեն ինչ արել ենք, որ դադարեցվի շենքի բարբարոսաբար ոչնչացումը: Համոզել ենք, որ դեմը առնվի, կկանգնեցվի շինարարությունը, սակայն շարունակվում է ոչնչացումը: Մենք դիմել ենք բոլոր պատասխանատուներին, սակայն քաղաքապետարանից մեզ այնպես են պատասխանել, որ ամոթ է նույնիսկ կարդալ»,- ասաց նա, բայց մասնակիցները պնդեցին, որ այն ներկայացնի. ըստ քաղաքապետարանի պատասխանի, կառուցապատողը առանց նախագծի շինարարական աշխատանքներ կատարելու համար տուգանվել է երկու անգամ:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր խոսքում նշեց, որ այսօր քաղաքաշինության ոլորտոմ կարգապահության մասին խոսելը իմաստ չունի, սեփականաշնորհման գործընթացի հետևում որևէ օրինապահության չկա: «Տպավորություն է, որ ոլորտն ամբողջությամբ 4-5 հոգի վերցրել են իրենց ձեռքը, որոնց նույնիսկ պետական մարմիններն են անզոր դիմակայել »,- ասաց նա:
Քննարկմանը ներկա ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը իր խոսքում նշեց, որ կան անձեր, որոնց շահերը ավելի բարձր է պետության շահերից: Նա համոզված է, որ եթե լինի կամք, հետևողականության, կարող էին բռնել սեփականատիրոջ ձեռքը: «Ունենք մի վիճակ, որտեղ արհամարհված է պետության, Հայաստանի քաղաքացու շահը: Մենք այլևս չենք կարող փրկել հուշարձանը: Շուկայի 1/3-ն արդեն ավերված է»,- ընդգծեց նա:
Հայաստանի դեմոկրատական կուսկացության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, որ շինության սեփականատերը` Սամվել Ալեքսանյանը, «որը, ի դեպ, Ազգային ժողովի պատգամավոր է», վեր է դասել իր շահերը պետության շահերից, արատավորել է պետության կողմից պահպանվող հուշարձանը: «Մենք պետք է պահանջատեր լինենք, որ սեփականատեր կոչվածը վերականգնի այն, ինչ ունեցել ենք, ինչպես եղել է, պահանջել, որ զրկել նրան այդ սեփականության իրավունքից, քանի որ խախտել է բոլոր օրենքները, քրեական գործ հարուցել նրա դեմ»,- առաջարկեց նա` ընդգծելով, որ այս դեպքում գործ ունեն վանդալի հետ: Նա նաև հարց ուղղեց գլխավոր դատախազին, թե ինչո՞ւ չի միջամտում այս ամենին:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ առաջարկեց դիմել դատախազություն ու դադարեցնել այդ շինության սեփականատիրոջ պատգամավորական լիազորությունները:
Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն ասաց, որ Երևանի սրտի կենդանի շնչերից մեկը կացնահարել է ոչ թե թուրքը, այլ հայ օլիգարխը: Ըստ նրա, դրան գնահատական կարող է տալ միայն հանրապետության նախագահը, միաժամանակ դատապարտելով դատախազին, որ խնդրին չի անդրադառնում: Տիգրան Խզմալյանն էլ կարծում է, որ խնդրի լուծման միայն մեկ ձև կա` անհնազանդություն:
Քննադատական, մեղադրական բոլոր ելույթները լսելուց հետո մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ասաց. «Միանում եմ հնչած բոլոր կարծիքներին, կիսում բոլորիդ ցավը: Շուկայի վերակառուցման նախագիծն արդեն քննարկման փուլում է: Հաջորդ շաբաթ հավանաբար կլինի եզրակացությունը: Ըստ նախագծին, այն ինչ կառուցվել է, ոչ ամբողջովին, ապամոնտաժվելու է, պետք է ամրակայվեն, վերակառուցվեն շուկայի բոլոր ինը կամարները: Նախագծի հաստատումից հետո նոր կսկսեն աշխատել աշխատանքային նախագծի վրա»: Փոխնախարարը նաև հավելեց, որ նախագիծը միանշանակ չէ ու քննարկման արդյունքում պետք է գան եզրակացության: Լիլիթ Գալստյանը պահանջեց, որ հանրային քննարկում լինի, փոխնախարարն էլ կարծիք հայտնեց, որ չարժե մասնագիտական քննարկումը հանրային դարձնել:
Իսկ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, դիմելով Ա. Սամուելյանին, առաջարկեց դատի տալ Երևանի քաղաքապետարանին` մեղադրելով անգործության մեջ: Նա էլ պատասխանեց, որ քաղաքապետարանը անգործության մատնված չէ, բացի այդ հավելեց, որ պետական մի մարմինը չի կարող մյուսին դատի տալ:
Քննարկման մասնակիցները որոշեցին կրկին նամակ գրել երկրի ղեկավարին: Լիլիթ Գալստայնն էլ առաջարկել դիմել նաև դատախազություն, քանի որ կատարվել է բացահայտ հանցագործություն: Ընդունվեց նաև այս առաջարկությունը:
Միանգամայն համաձայն եմ, բայց ես կգնահատեի 3/5, այդ կարքի ավիրվածությունները միանշանակ սկզբունքորեն փոխել են շենքի կառուցվածքը եւ փիլիսոփայույունը: Մեզանում տարածված են անգրագետ պատկերացումները, թե հուշարձանը պահպանել նշանակում է պահպանել ճակատը՝ այն էլ ընդհանուր առմամբ: Իրականում շենքը միասնական օրգանիզմ է, ներքին տարածությունների կազմկաերպումը ոչ պակաս, եթե ոչ ավելիկարեւոր է:
Ամենավատը նա է, որ նույնիսկ այն մասնագետները, որոնք առանց կասկածների խոսում են Շուկայի քանդման մասին, չեն ասում ամբողջ ճշմարտությունը: Անընդհատ խոսվում է “ինքնափլուզված” կամարների մասին /որոնք, բնականաբար, “ինքնափլուզվել են միայն այն հատվածներում, որտեղ նախատեսվում էր ինքնակամ կառույց իրականացնել, բայց եթե պետք չլիներ, այդ կամարները դեռ 200 տարի հանգիստ կծառայեին, ու եթե նկատել եք, բոլոր “փորձագետները”, որոնք մտային անմարդկային ճիգերով ապացույցներ էին մոգոնում ու երթվում էին, որ կամարները ինքնասպան եղան, բոլոր այդ մարդիկ խոսելուց մատքերը թաքուն խաչ էին անում/: Ես բազմիցս գրել եմ դրա մասին, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել: Խոսքը նրա մասին է, որ քանդվել են ոչ թե միայն կամարները, այլեւ շենքի ամբողջ հորինվածքի կարեւորագույն մասը՝ հետեւի պատը մեծ կամարով, որին կպած էին նաեւ շքեղ աստիճանները եւ որով ավարտվում էր շուկայի կամարակապ լուսավոր մեծ դահլիճը եւ որից հետո սկսվում էր շենքի երկրորդ մասը՝ մսի պասաժը: Այդ հզոր պատը, բնականաբար, չեր կարող ինքն իրան քանդվել, բայց դեռ ոչ մի զեկույցում կամ հոդվածում ես մի բառ չեմ տեսել, որը բացատրություն կտա ինչպես դա պատահեց:
Մի խոսքով, եթե հաշվի առնել, որ ծածկի կամարների թվի գրեթե կեսը, ամբողջությամ հետնամասը՝ մսի պասաժը, դահլիճները բաժանող պատը՝ մեծ կամարակապ բացվածքով ավիրված են, շենքի մեջ առաջացել է հսկայական չարորակ ուռուցք՝ բազմահարկ շենք-“էտաժերկա”, գլխավոր մուտքի թուջե դեկորատիվ ցանցը ապամոնտաժված է առանց վերահսկողության եւ փաստացի առեւանգված է /չնայած կարծես գտնվելու վայրը հայտնի է, բայց ոչ մեկ փույլ չէր տվել դրանք տեղափոխել/, ապա Լիլիթ Գալստյանը ճիշտ է, հուշարձանը արդեն ավերված է, եւ շատ դժվար է հիմա հասկանալ, արդյոք ենթակա է գոնե վերականգման թե ոչ:
Խնդիրը այն է, որ ոչ ոք չի ասում, որ հուշարձանների հետ չի կարելի աշխատել, չի կարելի օգտագործել, վերակառուցել: Համաշխարհային փորձը, փառք Աստծո, բազմաթիվ հրաշալի օրինակներ ունի, թե ինչպես կարելի է արդիականացնել հուշարձանները, նրանց դարձնելով արդիական եւ պետքական, բայց միեւնույն պահպանելով նրանց կառուցվածքը, նրանց մեջ դրված միտքն ու շունչը՝ ուղղակի էջ ավելացնելով երկարատեւ եւ հարուստ կենսագրությանը: Եվ եթե մարդավարի հարց դրվեր Շուկան վերակենդանացնելու, ապա պետք էր կատարել ուղումնասիրություններ, լրջորեն աշխատել առաջադրանքի վրա, հետո նոր գտնել լավագույն պատասխանները, թե ինչը եւ ինչպես կարելի է փոխել, ինչին կպնել չի կարելի եւ այլն: Սակայն էն բարբարոսությունից հետո, որ տեղի ունեցավ, իմ խորին համոզմամբ, կա միայն մի լուծում, որը ավելիշատ սկզբունքային է, քան մասնագիտական. ես համոզված եմ, որ հուշարձանը պետք է բերվի նախկին տեսքի, ամբողջությամբ հեռացվի քաղցկեղային ուռուցքը /խոսքը նորակառույց հարկերի մասին է/, վերականգնվեն բոլոր կամարները, մսի պասաժի հատվածը՝ իր ծածկով, հետեւի մեծ պատը: Միակ բանը, որ հնարավոր չի լինի հեռացնել եւ ստիպված կլինենք թողնել, չնայած կիսագրագետ լուծումներին, դա ստորգետնյա կանգառն է: Խնդիրը ոչ միայն շուկան վերադարձնելն է իրական տիրոջը՝ Երեւանին եւ երեւանի քաղաքացիներին, այլ նախադեպ ստեղծել, որ նման բաները անպատասխան չեն մնալու, բայց պատիժը ոչ թե մեղավորներին 10 տարով բանտարկելն է՝ Երեւանին մեկ է, թե թե որտեղ այդ մարդիկ կշարունակեն իրենց դատարկ կյանքը, այլ կարեւորը գիտակցությունն է, որ ուշ թե շուտ սխալը ուղղվելու է: Դա պետք էր անել դեռ “Սեւան” հյուրանոցի ժամանակ:
Սեփականության իրավունքից զրկելու, փոխհատուցման, վերականգնելու եւ այլ հարցերը պետք է հուզական դաշտից տեղափոխել իրավական դաշտ, բոլոր կարծիքները այստեղ անիմաստ են, քանի որ կա օրենք, որը սահմանում է բոլոր քայլերը:
Shur Davadog
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.