Հանրության շրջանում շրջանառության մեջ է հայտնվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված հերթական ուշագրավ պատմությունը: Ըստ այդ լուրերի՝ ծնունդով Սյունիքի մարզի Դարպաս գյուղի բնակիչ Մելսիկ Ստեփանյանի մոսկվաբնակ որդիները՝ Արամ և Արմեն Ստեփանյանները, նույն գյուղում Սուրբ Հռիփսիմե եկեղեցու շինարարության հետ մեկտեղ ազգանվեր մեկ այլ գործունեություն են սկսել հայրենի տարածաշրջանում: Նրանք Շամբ գյուղում հիմնադրել են «Շամբ Բիզնես» ընկերությանը պատկանող պահածոների և հանքային ջրերի գործարանը: Ձեռնարկության արտադրանքի ծավալը 2011թ.-ին, ըստ մամուլում եղած տեղեկությունների, կազմել է մոտ 175 տոննա, որից 80%-ն արտահանվել է ՌԴ:
Եվ, քանի որ այս ընկերությունը կարողացել է հաջողություններ գրանցել, ըստ «Հայկական վարկած»-ին հասած տեղեկությունների՝ Սուրիկ Խաչատրյանը Ստեփանյան եղբայրներից «պահանջել է» նրանց բիզնեսի 50 տոկոս փայը: Եղբայրները, տեսնելով, որ մարզպետից պրծնելու ճար չկա, գնացել են Սաշիկ Սարգսյանի մոտ՝ դժգոհելու: Երբ վերջինս իմացել է այդ մասին, ասել է՝ «Լիսկա՞ն ով ա. 50 տոկոս չկա: 70 տոկոսն՝ ինձ, 30 տոկոսը՝ ձեզ»:
Խոսակցությունը դրանով ավարտվել է: Իսկ թե դա ինչպես է լինում, և եթե եղել է, ապա ինչ սցենարով, թողնում ենք ընթերցողի երևակայությանը: Դժվար չէ դրանք համադրել նախկինում նրանց անվան հետ կապված այլ պատմությունների հետ: Նման դեպքերում, երբ ԶԼՄ-ները հարց են ուղղում տվյալ անձանց՝ այս կամ կամ այն լուրի իսկությունը պարզելու համար, նրանք սովորաբար հերքում են՝ ասելով, որ դա ապատեղեկատվություն է, կամ նման այլ բան: Ուստի համարեք, որ նրանց լսել ենք և նրանք հերքել են:
Չմոռանանք հիշեցնել նաև Սաշիկ Սարգսյանի և Սուրիկ Խաչատրյանի անունների հետ կապված մամուլում հայտնված այլ տեղեկություններ ևս: Օրինակ, հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը 2011-ին վերջին, լրագրողների հետ հանդիպմանը մեղադրել էր մարզպետին` իրեն պատկանող Լիճվազք-Թեյի ոսկու հանքից 100 միլիոն դրամից ավելի արժողությամբ սարքավորումներ «գողանալու» և Աժ պատգամավոր Վահե Հակոբյանին ու նրա հորը Մաքսիմ Հակոբյանին պատկանող Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին «վաճառելու» մեջ: Այնուհետև մամուլի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը սկսել էր ստուգել վերոնշյալ հանգամանքները: Դրանից օրեր անց՝ 2011-ի նոյեմբերի 14-ին տեղի էր ունեցել Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի միջադեպը: Այն ժամանակ, Սիլվա Համբարձումյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ երբ ինքն ավարտել օտարերկրյա հյուրի հետ հանդիպումը և ցանկացել է դուրս գալ հյուրանոցից, այդ պահին նախասրահ է մտել Սուրիկ Խաչատրյանը և փորձել նախ ոտքով հարվածել իրեն, բայց քանի որ վերարկուն խանգարել է նրան, ձեռքով է հարվածել իր գլխին: Գործարարը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ծեծի ենթարկվելու մասին հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որն այդպես էլ իրավական հետևանքներ չէր ունեցել մարզպետի համար: Մարզպետարանի լրատվության պատասխանատուները և Սուրիկ Խաչատրյանի մերձավոր շրջապատն իրենց հերթին կամ բնականաբար հերքել էին այդ լուրերը՝ նշելով, որ Համբարձումյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը հորինված են, «բացարձակ սուտ և զրպարտություն»:
Ի դեպ, Ս. Համբարձումյանը հարցազրույցներից մեկի ժամանակ հիշատակել էր նաև Ս. Խաչատրյանի կողմից դպրոցի երեխային ծեծելու պատմությունը, երբ երեխաների միջև ծագած խնդիրը մարզպետն էր լուծել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն էր նշանակվել և, ըստ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ պարզվել էր, որ «…երեխաների միջև տեղի է ունեցել կենցաղային բնույթի վեճ, որի հանգամանքները պարզել են ծնողները, և այն հարթվել է, այդ իսկ պատճառով նպատակահարմար չեն գտել կատարվածին իրավական ընթացք տալ»: Դրանից հետո Սուրիկ Խաչատրյանն ասել էր, որ ինքը հրաժարական չի տալու, և որ «չուզողներն են իր գլխին սարքում»:
Մամուլում հայտնված հաջորդ հետաքրքիր պատմությունը կապված է ոչխարների բիզնեսի և Սյունիքի մարզի արոտավայրերից 50 հազար հեկտարը իրանցի ֆերմերներին տրամադրելու պատմության հետ: ՀԺ-ն, հղում անելով իրանական մամուլին՝ նշել էր, որ այս տարվա հունվարի 15-ին Իրան կատարած այցի ժամանակ, ՀՀ Սյունիքի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մի հուշագիր է ստորագրել Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի ղեկավարության հետ: Ըստ այդմ, Սյունիքի մարզի արոտավայրերից 50 հազար հեկտար տրամադրվելու է իրանցի ֆերմերին, որոնք այդտեղ պետք է արածեցնեն սկզբնական շրջանում 50 հազար, հետագայում մինչև 100 հազար գլուխ ոչխարներ: Դրա դիմաց Իրանը մարզին կտրամադրի գյուղտեխնիկա, պարարտանյութեր, սարքավորումներ և այլն: Սակայն Սյունիքի մարզպետարանի պաշտոնյաները հայտարարել էին, որ ստորագրված ոչ մի փաստաթուղթ էլ չկա, առայժմ ուսումնասիրվում են հնարավորությունները…: Սակայն ավելի ուշ «Էկոլուր» ՀԿ-ը հրապարակել էր դրա վերաբերյալ փաստաթղթերը, որոնց տակ դրված են եղել Սյունիքի մարզպետարանի, Արևելյան Ատրպատականի պաշտոնյաների ստորագրությունները: Այդ փաստաթղթերում մանրամասն նկարագրված է եղել, թե ինչպես, ինչքան և մինչև երբ են մեր արոտավայրերում արածելու իրանական ոչխարները: ՀԺ-ն գրել էր նաև իր ունեցած և նախկինում մամուլում հրապարակված այն տեղեկությունների մասին, ըստ որոնց՝ իրավական որոշակի խոչընդոտներ հաղթահարելու նպատակով նշված 50 հազար հեկտար արոտավայրերը կհանձնվեն մի օլիգարխի, որն էլ որպես մասնավոր անձ, այն կտրամադրի «օտարերկրյա ներդրողներին»՝ իրանցի ֆերմերներին:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ոչխարների արտահանումը ժամանակին վերահսկում էր Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, ով 2012 թվականից մի պահ կարծես «թողեց» այդ բիզնեսը՝ ազատ թողնելով շուկան, իսկ հետո նորից նրա անունը հայտնվեց այդ ոլորտի «բիզնեսի» մեջ: Դե հիմա ինքներդ որոշեք՝ Սաշիկը այս դեպքո՞ւմ էլ կասի՝ « Լիսկա՞ն ով ա. 50 տոկոս չկա: 70 տոկոսն՝ ինձ, 30 տոկոսը՝ ձեզ…»:
Նաիրուհի Նանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.