Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի և ևս 12 անձանց վերաբերյալ գործով դատական նիստն այսօր հետաձգվեց մինչև մարտի 19-ը։
Հետաձգման պատճառն այն էր, որ գործով երկու ամբաստանյալները՝ Բագրատ Մուրադյանը և Արմեն Խաչատրյանը, հրաժարվեցին իրենց պաշտպան Ռոբերտ Մանվելյանի ծառայություններից և խնդրեցին իրենց ապահովել հանրային պաշտպանով, քանի որ չունեն բավարար ֆինանսական միջոցներ։ Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով ամբաստանյալներին ապահովել հանրային պաշտպանով։
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ երկշաբաթյա ժամկետը բավարար չէ` հանրային պաշտպան հրավիրելու և գործի նյութերին ծանոթանալու համար, սակայն նախագահող դատավորը նշեց, որ ժամկետը ողջամիտ է։ Համենայն դեպս, դատավարության նախապատրաստական փուլի համար դատարանը միջոցներ կձեռնարկի` պաշտպաններ ներգարվելու և հնարավորություն կընձեռի գործի նյութերին ծանոթանալու համար։ Եթե ժամկետը չբավարարի, ապա դատաքննության փուլում, անհրաժեշտության դեպքում, կտարմադրվի ևս մեկ շաբաթ՝ գործի նյութերին ծանոթանալու համար։
Դատարանի դահլիճն ակնհայտորեն փոքր էր` ինչպես դատավարության մասնակիցներին, այնպես էլ դատավարությանը ներկա գտնվելու ցանկություն ունեցող բոլոր մարդկանց տեղավորելու համար: Ուստի` առաջարկվեց ավելի մեծ դահլիճում անցկացնել դատավարությունը, և դատավորը խոստացավ դիմել դատական դեպարտամենտի ղեկավարին՝ հնարավորության դեպքում համապատասխան դահլիճ տրամադրելու խնդրանքով։
Ամբաստանյալ Հովհաննես Հովհաննիսյանի պաշտպաններ ներգրավվեցին փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Արձանագրենք, որ մեղադրանքը դատարանում պաշտպանում է 3 դատախազ՝ Հովհաննես Ենոքյանը, Կարեն Հովհաննիսյանը և Ռոստոմ Դանիելյանը։
Փաստինֆո
- 15:10Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին և նրա կնոջը պատկանող մի շարք գույքեր
- 12:10Դիլիջանի քրեականի պետը զղջացել է արարքի համար, ներողություն խնդրել երիտասարդից․ նոր մանրամասներ
- 15:10Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր են բացահայտել
- 13:10«Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է
- 12:10Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը. Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- 14:10Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել
- 15:10Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
- 11:10Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
- 15:10Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, զենք-զինամթերք տեղափոխելու դեպք. ԱԱԾ
- 15:10Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.