Ինչպես խոստացել էինք, «Հայկական Վարկած»-ի ընթերցողներին ենք ներկայացնում ՀՀ-ի մարզպետների, պաշտոնանակության և ապագա գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ, ինչը, կարծում ենք, այսօրվա իրավիճակում հետաքրքիր կլինի, նամանավանդ, կարծես, կանգ է առել ալիքը, որը հետընտրական խմորումների մեջ քշել- տանելու էր գրեթե բոլոր մարզերի ղեկավարներին, ովքեր չկարողացան ապահովել Սերժ Սարգսյանի հաղթանակը: Առայժմ Բաղրամյան 26 -ում շտապում են դանդաղ:
Նախ ասենք, որ որոշվել է մարզպետների հարցերը լուծել մոտակա 2 ամիսների կտրվածքով՝ այս թոհուբոհի խաղաղվելուց հետո, սակայն դա չի նշանակում, որ անդրկուլիսային խաղերը Հովիկ Արգամիչի դիրիժորությամբ անհետաքրքիր են դարձել. Ընդհակառակը:
Հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ինչպես նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի տարիներ շարունակ ծավալած անփառունակ գործունեության դրվագներին,ինչը, մեր ընթերցողների շրջանում, բուռն հետաքրքրություն էր առաջացրել:
Լոնդիկը «սվոյ» է
Սկսենք ԱԺ նախագահի «սեփականություն» հանդիսացող Արարատի մարզից, որի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` Լոնդիկը, կարծես, իր հետագա պաշտոնավարման հարցն 80 տոկոսով արդեն լուծել է:
Համենայնդեպս, ինչքան էլ, որ այս օրերին որոշ ուժեր լրջորեն աշխատում են ԱԺ նախագահին իշխանական կենտրոնից անկյուն, կամ էլ, այլ կերպ ասած, Սերժ Ազատիչի աչքից հեռու մղելու համար, Արգամիչին հաջողվում է լուծել իր «սվոյների» հարցերը:
Պարզվում է, Արգամիչի բախտը, գոնե Լոնդիկի հարցում, արդեն բերել է: Քանի որ, ըստ նախագահական նստավայրին մոտ կանգնած աղբյուրների, նա կարողացել է Սերժ Ազատիչին համոզիչ փաստարկներ ներկայացնել Լոնդիկի ծավալած «տիտանական» աշխատանքի ու նախագահական ընտրությունների ժամանակ ցուցաբերած հավատարմության մասին:
Այլ հարց է, թե ինչո՞ւ է Արարատի մարզպետին «ատամներով պահում» Հովիկ Արգամիչը, հաստատ ոչ նրա համար, որ հաշված օրեր առաջ Բարսեղյանը մեդալներ ու պատվոգրեր էր բաշխել իրեն:
Մի խոսքով, Էդիկ Բարսեղյանի դեպքում, առայժմ «լյոխ լավ ա», քանի դեռ՝ ինչպես Լոնդիկն է սիրում ասել. «Գործի մեջ նոր սադրիչներ չեն ընկել»:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյան-Էդիկ Բարսեղյան զույգի ջերմագին հարաբերություններին, այստեղ անկոտրում «ախպերություն է». նրանց բարեկամությունը շատ խորը արմատներ ունի, որ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժած սարերի դեպքում, ամուր մնացին:
Երիտմարզպետին ճամփու կդնե՞ն
Հաջորդը`Վայոց Ձորի հլու-հնազանդ մարզային իշխանիկ Էդգար Ղազարյանն է, որը հիմնականում չի դասվում այն չինովնիկների շարքին, ովքեր կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել ու սեփական տեսակետ հայտնել կարևոր խնդիրների հետ կապված:
Իրականում, Էդգար Ղազարյանի ներկայությունը ՀՀ իշխանությունների համար հետաքրքրություն չի ներկայացնում, չնայած նրան, որ ՀՀԿ-ի երիտթևը վերջինիս հետ մեծ հույսեր էր կապում: Սակայն, Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նկատում են, որ Էդգար Ղազարյանին ճանապարհ դնելու հարցը, գրեթե լուծված է, և ընդամենը առաջիկա՝ մեկ-երկու ամսվա ընթացքում, Վայոց Ձորի մարզպետին արժանի փոխարինող կգտնեն:
Չնայած դրան զուգահեռ, Կառավարությունում այս օրերին, արդեն իսկ, մի հարմար աշխատանք են փնտրում, որպեսզի երիտասարդ ՀՀԿ-ականը ջահել-ջահել գործազուրկ չդառնա:
Իսկ մարզպետ Ղազարյանը, չնայած իր մյուս կոլեգաների նման տասնյակ տարիներով չի հասցրել զգալ յուղալի պաշտոնների համը, սակայն կարողացել է այս ընթացքում բիզնեսի դաշտում նոր ծիլեր գցել, ինչը մեր երիտմարզպետին կարող է հետագայում մեծ եկամուտներ ապահովել: Ղազարյանը փորձում է «Կանաչ բույսերի ու ծաղիկների» մի մեծ սրահ բացել մայրաքաղաք Երևանում, ինչը նրան, անշուշտ, անփող չի թողնի:
Ի դեպ, Էդգար Ղազարյանին շատ հնարավոր է կրկին փոխարինի Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, որին ՀՀ իշխանությունները երբեք աչքաթող չեն արել, և այժմ էլ մտադիր են նրան կրկին առաջ քաշել կարգին գործի նշանակելով, ու ամենայն հավանականությամբ դա մարզպետի պաշտոնը կլինի:
Այս գործում նույնպես խառնված է Հովիկ Արգամիչի «մատը», որի տղային`Արգամին պատկանող նորկառույց հյուրանոցներից մեկի աշխատանքների «քավորներից» մեկը հենց Սամվել Սարգսյանն է եղել:
Ի՞նչ է սպասվում Սյունաց ահարկու մարզպետին
Դե իսկ ինչ վերաբերում է Սյունյաց ահարկու մարզպետ Սուրեն Խաչատրյանին`Լիսկային, ապա նրա հարցն, իսկապես, և՛ օրհասական է, և՛ անկախատեսելի: Նրա ղեկավարած մարզից համատարած դժգոհությունները, մարզպետի անունը լրատվամիջոցներից չիջնելը, և վերջապես, երկրի ռազմավարական նշանակության մարզի գերության մեջ հայտնված ու գնալով ըմբոստացող բնակիչների հարցն իշխանական վերնախավին լուրջ մտորումների տեղիք է տվել, սակայն սա այն դեպքն է, երբ նրանք էլ չգիտեն, թե՝«Ճամպրուկը ուր դնել»:
Մեզ հասած տեղեկություններով, ՀՀ իշխանությունները, նրա համար լուրջ անակնկալներ են պատրաստել, որի վերջնական սցենարը կուրվագծվի առաջիկա օրերի ընթացքում: Բոլոր դեպքերում, այն շատ հետաքրքիր ավարտ է ունենալու, որի հետ կապված մանրամասների մասին կխոսենք «Հայկական Վարկածի» առաջիկա հրապարակման մեջ:
Տաշած քարը գետնին չի մնա
Իսկ Շիրակի մարզպետի հարցը, կարծես թե, կարելի է լուծված համարել.Փաստորեն ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանին,( որն այս օրերին դատախազ, Արթուր Բաղդասարյան, Հովիկ Արգամիչ ու Արմեն Գևորգյան խառնել էր իրար, որպեսզի զբաղեցնի Շիրակի թափուր մնացած մարզպետի աթոռը) թողեցին անմուրազ:
Իսկ թե իշխանությունը, որ Գյումրվա կտրիճ Վարդանիկին պաշտոն էր խոստացել, կիրականացնի՞ նրա վարդագույն երազանքներից մեկը դժվար է ասելը, քանի որ այսօր ամենաանկախատեսելին ու անհասկանալին, հենց ինքը Սերժ Ազատիչն է, որի շախմատային քայլերը հեշտ չէ գուշակելը:
Արամ Վարդանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.