Ազատության հրապարակում , ինչպես նախատեսված էր, տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշել է.
«Մենք պահանջում ենք, որ ընտրակեղծարար մարզպետերը, գյուղապետերը, քաղաքապետերը պետք է հրաժարական տան, նրանք ժողովրդի առջև պետք է պատասխան տան: Ով հայ մարդուն գործից զրկեց ու սպառնաց, կամ զինվորին խեղեց ու ուսանողին վախեցրեց, ժողովրդի դատարանի առջև կկանգնի:
Ես չեմ հանդուրժելու, որ որևէ երկիր՝ լինի դա ռազմավարական, թե մարտավարական գործընկեր երկիր, խախտի հայի սահմանադրական իրավունքը, այդ երկրները պետք է ճանաչեն ժողովրդի հաղթանակը: Շնորհակալ եմ սոցիալական կայքերին իրենց ակտիվ աշխատանքի համար, բայց մենք մեր պայքարը պետք է տանենք ոչ թե համակարգչի առջև, այլ հրապարակում: Իշխանությունը հետ ենք բերելու հեռավոր սահմանային գյուղից մինչև մայրաքաղաք: Ժողովրդին ենք վերադարձնելու իր սահմանադրական իրավունքը:
Մի քանի հարց պիտի տամ ձեզ ձեր խորհուրդը իմանալու համար: Չեմ վստահեցնում, որ ձեր բոլոր կարծիքների հետ համաձայն կլինեմ, ուստի պետք է բանավիճենք, եթե հարկ լինի:
Մինչև մարտի 2-ը մենք պետք է որոշենք՝ արժե՞ դիմել Սահմանադրական դատարան, թե՞ ոչ: Հաջորդ հարցը հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է, որ հենց այստեղ՝ Ազատության հրապարակում ներկայացնենք կառավարության նոր կազմը, սակայն կարծիք կա, որ պետք է սպասել մեր դե-յուրե հաղթանակին, նոր անցնենք դրան:
Մեր քաղաքական ու քաղաքացիական օրակարգը միասին ենք կերտելու հենց այստեղ՝ Ազատության հրապարակում: Վաղը՝ մարտի մեկին, ժամը 12-ին այստեղ ես կտամ մամուլի ասուլիս, որից հետո հիշատակի արարողությունն է Մյասնիկյան արձանի մոտ: Ուրախ եմ, որ քաղաքացիական նախաձեռնությունները միացել են մեզ: Երախտապարտ եմ ՀԱԿ-ին, որ որոշեց Մարտի մեկի զոհերի հիշատակը հարգել ոչ թե առանձին-առանձին, այլ միասին»:
Ելույթով հանդես է եկել նաև դերասան Վարդան Պետրոսյանը, որն այսօր է վերադարձել Ֆրանսիայից:
«Սիրելի քույրեր, եղբայրներ, ծնողներ, երիտասարդություն, ժողովուրդ, բարև ձեզ: Ես քաղաքական գործիչ չեմ, վերլուծաբան չեմ, քաղաքական վերլուծություններն էլ պետք է թողնել մասնագետներին: Ոչ մի թաքցնելու բան չունեմ, շատերի պես ես էլ չէի հավատում, որ այսպիսի շարժում կսկսվի: Մտածել եմ՝ ժողովուրդն անտարաբեր է, չի մասնակցի ընտրություններին: Ուղղակի ինձ մխիթարում էի այն մտքով, որ հայկական ձմեռը ավելի լավ է, քան արաբական գարունը, որը տեսանք՝ ինչ փորձանքներ բերեց արաբ ժողովրդի գլխին: Մեր ժողովուրդը նորից ոտքի կանգնեց, միգուցե բնազդաբար նորից հայացք նետեց դեպի իր անցյալը, առողջ գենը: Տեղի ունեցավ ամենամեծ հաղթանակը: Այո՛, հաղթանակ: Սա էր իսկական հաղթանակի սկիզբը, որովհետև հաղթանակը սկզբում տեղի է ունենում մարդու սրտում և հոգում: Մեր փոքրիկ ժողովուրդը ոտքի կանգնեց և հաղթեց սովետական պետությանը: Շարժումը չի նշվում շամպայններով և մեդալների բաժանումներով: Շարժումը նշվում է շարժումով, մաքրագործությամբ, սեփական խղճի մաքրությամբ, սա ինքնամաքրման շարժում է, սա հաղթանակի սկիզբն է: Հաղ-թա՛-նա՛կ:
Մենք սա պետք է պարզ գիտակցենք, տեղի է ունեցել հաղթանակ: Այս հաղթանակի լուրը տարածվեց աշխարհով մեկ: Մեր եղբայրները՝ մեր հայերը, բոլորը զարմացած են: Այս հաղթանակը բոլորին զարմացրել է: Մարդիկ ասում են՝ ի՞նչ պետք է անել, ո՞րն է երկրորդ քայլը, ես ասում եմ՝ Հայաստանում ստեղծվել է խորքային փոփոխություն:
Կարդում էի լուրերը և ահա ԱԺ նախագահը հայտարարեց, որ հայ տղամարդը պետք է իր էներգիան ծախսի իր ընտանիքի բարօրության համար, շատ ճիշտ է ասում, բայց այս պահին ԱԺ-ն այդ հնարավորությունը չի ընձեռում հայ տղամարդուն:
Վաղը հաղթելու է նա, ով հաղթել է արդեն իր գլխում: Ձեր գլխից հանեք պարտվողական մտքերը: Լավ հիշեք խոսքս, մարտի մեկը չի լինելու երբեք, դա մնալու է մեր պատմության դառը ու դաժան մի էջ, որը չի՛ կրկնվի:
Սա ինքնաբուխ շարժում է և շարժման ընթացքը զարգանում է բարեկամական ճանապարհով: Ոչ մի տեխնոլոգիա չի աշխատում, դրա առաջընթացը կասեցնել ցանկացողների մոտ դա չի ստացվում: Առաջին քայլն արված է. տեղի է ունեցել մեծ հաղթանակ մարդկանց սրտերում: Գլուխդ բարձր, հա՛յ ժողովուրդ, և միշտ հիշիր, որ դու բարձր բարոյական արժեքների տեր ժողովուրդ ես, գլուխդ բարձր, հայ ժողովուրդ»,-ասել է նա իր ելույթում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.