«Թող գնան, ծառայեն սահմանամերձ տարածքներում էնտեղ ավլել-թափելու լիքը գործ կա», -այսօր Ազգային ժողովում այլընտրանքային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական պատգամավորՎահրամ Բաղդասարյանը: Նրա վրդովմունքը նախագծի վերաբերյալ այսքանով չավարտվեց, և պատգամավորը շարունակեց. «Ինչի՞ պետք է իրենց մոր կրծքի վրա փափուկ բարձ դնենք, գնան պառկեն: Դեմ եմ նման ինտեգրումներին ու նման փափուկ կյանքին»:
Նշենք, որ նախօրեին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը տեղեկացրեց, որ փաթեթի անհրաժեշտությունը առաջացել էր դեռ վաղուց և այն մշակվել է մոտ երեք տարի, քանի որ 2003-ին ընդունված «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը չէր գործում: Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ոչ միայն մատնանշել է գործող օրենքում առկա թերությունները, այլ նշել դրանց վերացման համապատասխան ուղղությունները:
Օրինագծի առաջին հոդվածում սահմանվում է, որ այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայության անցնելը:
Ըստ նախագծի՝ այլընտրանքային ծառայություն ընտրած քաղաքացին համապատասխան տարածքային զինկոմիսարիատ դիմում է ներկայացնելու, որը քննարկելու և ծառայության տեսակի վերաբերյալ համապատասխան որոշում է կայացնելու հանրապետական հանձնաժողովը: Վերջինիս կազմում կընդգրկվեն տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի ևև սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության ու պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանումների մեկական ներկայացուցիչներ: Խորհրդարանականների մեծ մասը, նկատենք, կարծիք են հայտնել, որ այս պարագայում կոռուպցիոն ռիսկեր կարող են առաջանալ:
Օրինագիծը խորհրդարանին ներկայացրած կառավարությունը նախատեսում է կրճատել ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանելով 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս: Նախատեսվում է նաև դատվածություն չունեցող ճանաչել այն քաղաքացիներին, ովքեր կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են ՀՀ կողմից համապատասխան միջազգային պարտավորությունները ստանձնելու պահից մինչեւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումը: Բացի այդ, այն քաղաքացիները, ովքեր այս օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռևս շարունակում են պատիժ կրել, հնարավորություն կունենան անցնել այլընտրանքային ծառայության: Այս դեպքում նրանց այլընտրանքային ծառայության ժամկետը նվազեցվելու է՝ ի հաշիվ քրեական պատիժ կրելու կամ կամ քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում անազատության մեջ գտնվելու ժամկետի:
Նկատենք, որ հանրապետությունում գրանցված 65 կրոնական կազմակերպություններից միայն 1-ի ներկայացուցիչներն են խուսափում զինվորական ծառայությունից:
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ կարող են լինել ծնողներ, ովքեր իրենց երեխաներին կդարձնեն աղանդավոր, որպեզի խուսափեն ծառայությունից, հետևաբար պետք է հստակ մեխանիզմներ մշակվեն: Նույն կարծիքին է նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Դեմ չենք, որ կրոնական փոքրամասնությունները օգտվեն իրենց իրավունքներից: Բայց այս օրենքում չկա այն մասին, թե ինչպես պետք է տարբերվի կեղծը իրականից: Ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մենք Շվեյցարիայում ու Լյուքսեմբուրգում չենք ապրում: Շրջապատված չենք խաղաղ հարևաններով, հեռու եմ այն մտքից, որ Ադրբեջանն ու Թուրքիան կգնան գերմանական ադենաուերյան, արժանապատվության ճանապարհով»:
Խորհրդարանականների մեծ մասը դժգոհ էր ներկայացված նախագծից, և ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցմամբ օրինագծի քննարկումը կկազմակերպվի այն ժամանակ, երբ կառավարությունը ներկայացնի փոփոխված օրենքների փաթեթ` ոլորտը ամբողջությամբ կարգավորելու համար:
Panorama.am
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.