Մեղրի
Սյունիքի մարզ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը դեռ շարունակվում է. Մեղրիում «Ժառանգության» առաջնորդը հանդիպել է քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ: Նրանք զրուցեցին քաղաքապետի աշխատասենյակում լրագրողների ներկայությամբ:
Րաֆֆին անվստահություն է հայտնել ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ քաղաքապետն ասել է. «Ես շատ ուրախ եմ, որ սա բաց հանդիպում է:
Տարիներ ի վեր Մեղրիում որևէ ընտրություն կեղծված չի եղել, ամոթ է լսել նման բան Ձեզնից: Դուք խոսեցիք Մեղրիի և կեղծ ընտրությունների մասին, բայց դա անհիմն է: Եթե ունեք լիազոր ներկայացուցիչ, ով կխոսի որևէ կեղծիքի մասին, ապա թող գա ու ասի: Ամոթ է, որ այդպիսի որակում եք տալիս ընտրություններին, որի արդյունքում Մեղրիում բավական ձայներ եք հավաքել»:
«Ժառանգության» առաջնորդն արձագանքեց. «Ամոթը հայ ժողովրդի վրա բռնանալն է»:
Քաղաքապետն էլ հակադարձել է. «Մեղրին ամենաշատն ունի սահմանը պահպանելու կարիք ու նրան քաղաքական այս հարցերը չեն հետաքրքրում: Ժողովուրդն իր խոսքն ասել է և շեշտված է ասել: Դուք մի մարդ եք, ով ոչինչ չի արել Մեղրիի համար և հիմա փոխանակ շնորհակալ լինեք այն մարդկանց, ովքեր Ձեր օգտին են քվեարկել, քննադատում եք: Ես այն ժամանակ առաջարկեցի, որ որևէ կուսակցություն գա և Մեղրիում եղած խնդիրները վեր հանի. որևէ տնտեսական խնդիր լուծե՞լ եք Մեղրիի համար»:
Մեղրրի քաղաքապետը բացել էր քծնանքի տուտը. «Մեր մարզպետը մեկ ամսում բոլոր ճանապարհներն ասֆալտապատեց և տվեց Մեղրիին: Առավել գործեր, քան մեր մարզպետը, ոչ մի մարդ չի արել»:
Րաֆֆին էլ փորձել է տակ չմնալ. ասաց, թե գործ անելը քաղաքացու խոսքը պաշտպանելն է: Գուցե իրենք Մեղրիի համար ոչինչ չեն արել, սակայն իրենց կուսակցության խմբակցությունը բազմաթիվ օրինագծեր է առաջարկել հենց Մեղրիի համար, որոնք ՀՀԿ-ն չի ընդունել:
Րաֆֆին էլ քաղաքապետին տեղեկացրել է, որ այսօր, ժամը 3-ին գնալու է Սյունիքի մարզկենտրոն Կապան և այնտեղ պահանջելու է մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը:
Կապան
Րաֆֆի Հովհաննիսյանն այդուհետ հանդիպել է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի հետ, նշելով, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, Քաջարանում ևս հաղթել է ժողովուրդը, և ինքը չի հավատում պաշտոնական տվյալներով 45% մասնակցությանը, քանի որ ինքը փողոցներում այդ 45%-ը չի տեսնում։
Նա՝ փոխանցելով իր զգացողությունն, ասել է, որ, կարծես, ինչ–որ բան այն չէ, վախի մթնոլորտ կա քաղաքում.«Ինչ-որ բան նժդեհական չէ, վախ կա, թե դա ձեզնից է, մարզպետից է, 3-րդ նախագահից է, որ մինչև ապրիլի 9-ն է նախագահ լինելու, ես չգիտեմ»։ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց քաղաքապետին այլոց հանցանքների մեղսակից չդառնալ։
Քաջարանի ՀՀԿ- ական քաղաքապետն էլ, Րաֆֆի Հովհաննիսյանին հակադարձել է, թե ինքը հույս ուներ, որ առաջինը Րաֆֆին պիտի շնորհավորեր ընտրված նախագահին. «1998-ից հետո ես երդվում եմ, ընտրությունները չեն կեղծվել։ Ստեղ արարող, ստեղծող մարդիկ են, և այսօր փառք Աստծո, որ այլ համայնքներից սոցիալապես ավելի լավ վիճակում ենք։ Քաղաքի բնակչության 80%-ն աշխատում է»։
Վարդան Գևորգյանը չի մոռացել շեշտել, թե ինչքան վիրավորված է Րաֆֆի Հովհաննիսյանից, նախընտրական շրջանում վերջինս անտեսել է իրեն և քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում իրեն որևէ փաստաթուղթ չի ուղարկել և չի տեղեկացրել։ Նա իր վիրավորանքը գնահատել է 5000 դրամ, որը Րաֆֆին՝ որպես օրինախախտ, պետք է վարչական տույժ վճարի:
Իսկ վերջում իր ու քաջարանցիների անունից շնորհավորել է Սերժ Սարգսյանին և երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանին։
——-
Գորիս
Գորիսում 17:00 — ի հանդիպումը չկայացավ: Րաֆֆի Հովհաննիսյանը Կապանից շտապեց Գորիս, սակայն իրեն սպասողներ չգտավ, ու դա բնական էր. Սյունաց մարզպետը գորիսեցի է, իսկ Լիսկան վրեժխնդիր մարդ է, այնքան որ հրապարակում մարդ չի եղել, եղածներն էլ հրաժարվել են բարևել Րաֆֆուն: Նա նստել է մեքենան ու մեկնել Սիսիան՝ արձանագրելով, որ Գորիսում ինքը ՀՀ քաղաքացի չտեսավ:
Արդեն Սիսիանում Րաֆֆին ասել է, թե՝ ցավ է ապրում գորիսեցու համար, որ նա վախի մեջ է ապրում. այն Գորիսը, որն իր «կուրծքի վրա զգաց գրադը»:
Հետաքրքիր է, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր մարզխորհրդի նիստ է հրավիրել հենց այն ժամին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է տարածքում, որտեղ ասել է, թե՝ չխանգարեք նրան, սակայն միևնույն ժամանակ հրահանգել է ապահովել «անհյուրընկալ Գորիս»:
Սիսիան
Սիսիանը, որտեղ իրական արդյունքներով հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, հյուրընկալ էր: «Ընդունե՛ք, պարոն Սարգսյան, ընդունե՛ք»- հավանաբար իր հաղթանակն ի նկատի ունենալով, դիմելով Սերժ Սարգսյանին, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա, Սերժ Սարգսյանը պետք է ընդունի (ժողովրդի հաղթանակը) և միանա ժողովրդին:
Իր ելույթի սկզբում նա նկատել է, որ խորհրդանշական է՝ հայ ժողովրդի հաղթանակը սկիզբ է առել ինը ամիս առաջ հենց Սիսիանից: Նա հիշել է, որ ինն ամիս առաջ՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ՀՀԿ-ն հանրահավաք էր անում Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, նույն ժամին «Ժառանգության» հանրահավաքն էր նաև, և ինքը մոտեցավ ու իշխող կուսակցության համար նախատեսված խոսափողից ողջունեց ժողովրդին:
«Հայաստանը փոխվել է Սիսիանից, շնորհավորում եմ ձեզ «ապրիլի վերջին շաբաթն էր, ոնց որ հարյուր տարի առաջ լիներ, ասացի ՝ կեցցե՛ Սիսիանը: Ես սիրում եմ Սիսիանը, ես հարգում եմ Սիսիանը»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե իր հաշվարկով մարտ ամսվա ընթացքում՝ որպես ժողովրդի դե ֆակտո հաղթանակի դե յուրե ամրագրում, կավարտվի պայքարը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.