Մինչ Հայաստանը փորձում է հաղթահարել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների հետևանքները և պատշաճ լուծում գտնել ավելի աշխուժացած ընդդիմության հետ, հարևան Ադրբեջանն ու Թուրքիան խճճվել են փոխադարձ մեղադրանքների մեջ հայկական ընտրությունների շուրջ:
Մեկ տարի առաջ, «Ո՞վ է իշխում Թուրքիայում՝ Էրդողանը, թե՞ Ալիևը» վերնագրով իմ խմբագրականում զարմանքս էի արտահայտել, որ Թուրքիան թույլ է տալիս Ադրբեջանին շարունակաբար խառնվել իր ինքնիշխան քաղաքականությանը, ինչպես Հայ-թուրքական արձանագրությունների դեպքում: Այժմ երկու թարմ օրինակներ կան թուրքական որոշումների կայացման գործում Ադրբեջանի անթույլատրելի միջամտության մասին:
«Թուրքական ավիաուղիները» հազիվ էր հայտարարել, որ «Ակոս» երկլեզու՝ հայերեն և թուրքերեն շաբաթաթերթը կտրամադրի իր միջազգային չվերթներից օգտվող ուղևորներին, երբ ադրբեջանցի պրոֆեսոր և քաղաքական մեկնաբան Ֆիքրեթ Սադիխովը բողոքեց դրա տարածման դեմ՝ այն անվանելով «բացարձակ անհեթեթ և անպատասխանատու քայլ»:
Սադիխովը նաև բողոքեց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ: «Նման քայլերը կարող են մեծ ցավ պատճառել թե Թուրքիային, թե Ադրբեջանին», ասել էր Սադիխովը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը: Պրոֆ. Սադիխովի բողոքը մաս է կազմում ադրբեջանցի ղեկավարների կազմակերպած այն մեծ արշավի, որով նրանք մեղադրում են Թուրքիային՝ Արցախի հարցում տարածքային զիջումներ կատարելու համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու իրենց ջանքերը խափանելու մեջ:
Ահա ադրբեջանցի ղեկավար պաշտոնատարների կողմից նախագահ Գյուլին ուղղված որոշ առարկությունները.
— «Թուրքիան պետք է պարզաբանի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելու հարցը», հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Նովրուզ Մամեդովը:
— «Դա մեզ ցավ է պատճառում…. Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Հայաստանին արված քաղաքավարության բոլոր նշանները նրա կողմից օգտագործվում են այլ նպատակներով», հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովը:
— «Դա մեզ համար անսպասելի էր…. Ցավալի է, որ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիայի նախագահը հապշտապ շնորհավորել է Սարգսյանին, որն ընտրվել է խախտումների հետևանքով», հայտարարել է Խորհրդարանի պատգամավոր և «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Ղուրբանլին:
— «Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի շնորհավորական ուղերձ հղելը նախքան արդյունքների պաշտոնական հրապարակումը սխալ քայլ է: Սա Թուրքիայի՝ «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության շարունակությունն է: Սակայն, ըստ էության, այդ քաղաքականությունը ձախողվել է: Այդ քաղաքականության պատճառով Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի պետությունների մեծ մասի հետ լարված են: Բացի այդ, Թուրքիայի նախագահի շնորհավորանքը Սարգսյանին հակասում է Ադրբեջանի շահերին: Այն դեպքում, երբ միջազգային հանրությունը կարծիք է հայտնում, որ Հայաստանում գոյություն ունի ոչ լեգիտիմ իշխանություն, թուրքական կառավարությունը Հայաստանի ղեկավարության լեգիտիմությունն է հաստատում: Դա սխալ է և ցավալի», հայտարարել է Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գործադիր վարչության անդամ Արիֆ Հաջիլին:
— «Եթե որևէ մեկը կարծում է, որ այս քայլերի շնորհիվ Հայաստանը կամ հայերը հրաժարվելու են այսպես կոչված ցեղասպանությունից և տարածքային պահանջներից, ապա սխալվում են», հայտարարել է «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիևը:
— «Նախագահ Գյուլի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին հապճեպ որոշում էր», հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր և Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Նիզամի Ջաֆարովը:
— «Թուրքիան իր այս քայլով չի արժանանա միջազգային հանրության դրական գնահատականին: Դրանում Թուրքիան կարող է վստահ լինել: Սերժ Սարգսյանին շնորհավորելը հապճեպ քայլ էր: Այն չի բխում ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի ազգային շահերից», հայտարարել է Խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին:
— «Սերժ Սարգսյանը Թուրքիայի թշնամին է: Նա Թուրքիային մեղադրում է այսպես կոչված Հայոց ցեղասպանության համար և տարածքային պահանջներ ներկայացնում: Անհասկանալի է, թե ինչու է Աբդուլա Գյուլն առաջիններից մեկը շնորհավորել Սարգսյանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Սա անընդունելի է», հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն:
Թուրքիայի արտգործնախարարությունը, Թուրքիայի որոշումներում Ադրբեջանի անտեղի միջամտությունը սանձելու փոխարեն, երկչոտաբար պարզաբանել է, որ նախագահ Գյուլի շնորհավորական ուղերձը նախագահ Սարգսյանին եղել է «դիվանագիտական քաղաքավարության և բարի կամքի դրսևորում»: Գյուլը Սերժ Սարգսյանին շնորհավորել էր նաև 2008 թվականի նախագահի առաջին ընտրությունների ժամանակ:
Դեռ ինչքա՞ն ժամանակ է պետք ամենազոր թուրքական կառավարությանը, որն իր քաղաքական, տնտեսական և ռազմական ազդեցությունն է տարածում ամենուրեք, հանդուրժելու Ադրբեջանի հաճախակի միջամտությանը Թուրքիայի քաղաքականության մեջ: Ե՞րբ պետք է Անկարան համարձակվի Բաքվին ասել, որ նա զբաղվի իր գործով և պարզաբանի, որ Թուրքիան իր ազգային շահերը չի ստորադասի Ադրբեջանի եսակենտրոն ցանկություններին:
Հայաստանի բախտը բերել է, որ մինչ նա քննարկում է նախագահական ընտրությունների հետևանքների հարցը, նրա թշնամի հարևաններ Ադրբեջանն ու Թուրքիան զբաղված են միմյանց մեղադրելով:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- 13:10Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանկարծակի բարձր ակտիվությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
- 13:10ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Նավալնուն 40 հազար եվրո վճարել նրա թունավորումը հետաքննելուց հրաժարվելու համար
- 15:10Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է քարտեզների հիման վրա Հայաստանի հետ սահմանազատումից հրաժարվելու մասին
- 13:10Պեսկով․ Ռուսաստանն իր գործը պետք է ավարտին հասցնի
- 12:10Էրդողանը չի նշել Փաշինյանին՝ թվարկելով երդմնակալության բարձրաստիճան հյուրերին
- 13:10Ըստ թուրքական NTV-ի՝ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
- 11:10Կրեմլը մեկնաբանել է Փաշինյանի՝ «ուկրաինական հակամարտությունում Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ» հայտարարությունը
- 12:10Էրդողանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին
- 11:10Պուտինը մեկնաբանել է անօդաչուներով հարձակումը Մոսկվայի վրա
- 15:10Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
09.06.2023 | 12:10
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.