Ճիշտ է, իշխող կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանն, ի լուր աշխարհի հայտարարում է, որ ՀՀԿ-ն ընդհանուր առմամբ դժգոհ չէ նախագահական ընտրությունների ցուցանիշներից, և որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայների հարցում, ՀՀ-ի մարզային իշխանիկներն այնքան էլ «տուտ նե պրիչոմ», բայց փաստ այն է, որ նույն Գալուստ Գրիգորիչը դեմ չէ՝ նրանցից շատերին գնաս բարով ասելուն:
Իսկ դա նշանակում է, Գալուստ Գրիգորիչն իր ավանդական իմաստուն մեկնություններն անում է, նախևառաջ ԱԺ նախագահ Հովիկ Արգամիչի, ապա Սերժ Ազատիչի, տրամադրվածության ֆոնից ելնելով, որոնցից երկուսին էլ, ի դեպ, նա դիմում է «շեֆ ջան» — ով:
Սակայն, այսօր ժամանակները փոխվել են և Գալուստ Գրիգորիչին էլ «շեֆ ջան» ասողները քիչ չեն, և դա Արչգամիչին տեսնելու հերթում, իրենց առաջ գցելու ու իրենց ապագա պորտֆելների հարցը օր առաջ կարգավորելու խաթեր:
Ու թեև այսօր, տեղական իշխանիկներից որին էլ հարցնես, կասի , թե՝ ««Պապայի արև» մեզ համար մեկ է, կգնանք թե կմնանք», քանի որ կուսակցության որոշումն իրենց համար օրենք է, բայց նրանցից և ոչ մեկը ճշմարտությունը չի ասի, քանի որ արդեն քանի օր է, հայոց մարզպետներն ու քաղաքապետերը աչք չեն փակում, միայն թե կարողանան իրենց «դոստուպն» ապահովել դեպի նախագահական:
ԹԵԺ ԿՐՔԵՐ ԱՐԱԳԱԾՈՏՆՒ ՄԱՐԶՈՒՄ
Այս խառը օրերին, ամենածանր դեպրեսիան թերևս տարել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Եվ պատահական չէ, որ մարզպետի գործարար եղբայր Խորեն Սահակյանը, որն ի դեպ, Յակուտիայի հայ համայնքի ղեկավարն է, այս օրերին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի կաբինետներից դուրս չի գալիս:
Սակայն Արա Արշավիրովիչն ի՞նչ անի. նրա «գնացքն էլ արդեն գնացել է», և նա իր եղբայրներին անգամ չկարողացավ տեղավորել այս խորհրդարանում:
Այնպես, որ Սարգիս Սահակյանի բանը, կարծես թե, «բուրդ» է լինելու, որովհետև դժվար թե որևէ մեկը հանձն առնի Սարգիս Սահակյանի գործն իրենով անել, նամանավանդ, որ իր մարզպետ նշանակված օրվանից , մարզային չինովնիկը դեռ չի հասցրել նախկին պարտքերը մարել իր համար «գարանտ» կանգնողների առաջ:
Երկրորդ՝ Սարգիս Սահակյանին, ՀՀԿ-ական էլիտան մտադրություն ունի իր տեղը նստեցնելու ու «պոչը» խուզելու հատկապես այն բանի համար, որ Սարգիս Սահակյանի մյուս եղբոր` հայդուկ Նաիրի Սահակյանի մանր-մունր թայֆան, ամեն օր գլուխ է գովում, թե իրենց մեծ ախպեր Խորեն Սահակյանը, տարիներ շարունակ օգնում է հայոց բանակին ու ընչազուրկ հայ ազգին:
Եվ երրորդ` ՀՀ իշխանություններին, և հատկապես Սերժ Ազատիչի մերձավոր շրջապատին դուր չի եկել այն իրողությունը, որ Սահակյան եղբայրները ոչ միայն ցաք ու ցրիվ են անում մարզպետարանի միջոցները, այլև մարզպետը, մարզին հասած շինարարական տարբեր տենդերների մոտ 80 տոկոսը «պաս» է տալիս իր հայդուկ եղբորը` կտրիճ Նաիրի Սահակյանին: Այնպես որ մինչև ընտրությունները, մարզպետին հանդուրժող Բաղրամյան 26-ը շատ շուտով հրաժեշտ կտա Սահակյանների թայֆային:
Ի դեպ, Նաիրի Սահակյանի և հենց նույն մարզպետի վրա արդեն վաղուց «ատամ ունի» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որի թալինյան պրոտեժեին` Մնացական Մնացականյանին, մարզպետի եղբայրն անվանել էր «չափառի տակ ընկնած հոգնած դդում»:
Կարճ ասած, Արագածոտնի մարզում, դրությունն իրոք բարդ է, ինչի վառ վկայությունն է մարզպետ Սարգիս Սահակյանի, ընդամենը երկու օր առաջ մարզպետարանում բարձրացրած աղմուկ-աղաղակն ու հիստերիան, որի ընթացքում, նա հասցրել է իր տեղակալների վրա մի լավ բղավել, ասելով, թե՝ իրեն այս մարզում փոխարինող գտնել չեն կարող:
Միամիտ մարդ է մարզպետը, թե՞ չի հաշտվում այն մտքի հետ, որ իր տեղակալի՝ Մանաֆասի որդին՝ ԲՀԿ-ի զանգակ-բամբակ, հայոց օրենսդիր Բազմասեր Առաքելյանն է աչք գցել մարզպետի աթոռին:
Մեր ունեցած տեղեկություններով, նա, «իրեն մեծ վստահությամբ» վերաբերվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկել է իրեն Արագածոտնի մարզպետ կարգելու հարցը:
Նախագահի կադրային քաղաքականությունից շատերն են դժգոհ, ու եթե այսուհետ էլ տեղական ինքանակառավարման մարմիններում պիտի հաստատվեն մանր- մունր ֆեոդալիկները. վերջնականապես կապացուցվի, որ ՀՀ իշխանությունները այս օղակին շատ անլուրջ են մոտենում, որի արդյունքն, ի դեպ, տեսանք ընդամենը մի քանի օր առաջ:
ԿՈՎԱԼ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿԱՄ Ո՞Վ Է ԴԱՌՆԱԼՈՒ ԿՈՎԱԼԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ
Տեսնենք, թե ինչ է կատարվում մշտապես ուշադրության կենտրոնում գտնվող Կոտայքի մարզում, ուր «Կովալ հավերժական» անունով է կնքվել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը:
Նորություն ասած չենք լինի, եթե ևս մեկ անգամ հիշեցնենք, որ ինչպես շատ-շատերը, այնպես էլ Կովալը, տարիներ շարունակ համարվել է Հովիկ Աբրահամյանի «սվոյ» կադրերից մեկը, որն՝ առանց Արգամիչի իմացության, մատը մատին չի խփել, կամ, ինչպես ասում են, նրա բոլոր գործերի կծիկը տարել է դեպի Հովիկ Արգամիչ:
Մինչ օրս, Կոտայքի մարզում չեն լռել խոսակցությունները, թե ինչպես Արգամիչն ու Կովալը, քոռ ու փուչ արեցին մարզին հատկացված այն գումարները, որոնցով նախատեսում էր փոխել Կոտայքի մարզի մի քանի համայնքների ջրագծերը: Արդեն իսկ անեկդոտի պես են այդ մասին պատմում, որ մարզպետ Կովալը, իր իսկ ծննդավայրի` Կոտայքի մարզի Ալափարս գյուղին հատկացված գումարները «ալափարս արեց թողեց»:
Կովալի վիճակն այժմ կրկնակի բարդ է: Նախ նա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Արգամիչ — Ծառուկյան ֆորմատով շատ հաճախակի հանդիպումներ է ունեցել հենց Ծառուկյանին պատկանող դղյակում: Բացի դա, Կովալը երկակի խաղի մեջ է մտել ու Արգամիչը «վառել» է Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ու Կովալի բռնած գործերն` իհարկե մարզի մակարդակով, ինչը, նախկին տիրոջն ամենևին դուր չի եկել:
Կովալը, մանր -մունր հարցերում էլ է սխալներ թույլ տվել. նախագահական ընտրություններին ընդառաջ՝ հակադրվել է ՀՀ իշխանություններին` դպրոցներից մեկում տնօրեն չդարձնելով Սերժ Սարգսյանի թիմակիցներից մեկի զարմուհուն: Եվ վերջապես, Կովալի ուղղությամբ այսօր «բոչկաներ» գլորելու գործին է լծվել ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, որը մինչ օրս չի կարողանում «կուլ տալ» Կովալի ու նրա թիմի կազմակերպած ակցիան՝ ընդդեմ Հրազդանում իր կողմից շագահործվող երկաթի գործարանի (նշենք, որ «ջրից միշտ չոր դուրս եկող» Այվազյանը, չինացիների հետ ունեցած գործարքի արդյունքում, խոսքը նույն գործարանի կառուցման մասին է, արդեն իսկ, իր ջեկ-փոթ-ը բռնել է):
Իսկ մարզպետ Կովալենկո Շահգալդյանին փոխարինող ճարելու հարցն այսօր ՀՀԿ-ում լրջագույնս քննարկում են: Իհարկե մեկ-երկու անուններ արդեն կան, բայց այդ մասին կխոսենք ավելի ուշ:
Համենայնդեպս Կոտայքի հաջորդ մարզպետ չեն դառնալու, ինչպես պնդում են ոմանք, ոչ ՀՀ իրավապահ համակարգի հայտնի ֆիգուրներից`Սաշիկ Աֆյանը, և ոչ էլ Գագիկ Ծառուկյանի փեսա` Կարեն Գուլոյանը, որի պատգամավոր հայրիկ Մուրադ Գուլոյանն իր ողջ կապերն ու հնարավորությունները գործի է դրել քաղաքապետ որդուն մարզպետ դարձնելու համար:
Ամփոփելով Կոտայքի մարզում սպասվող փոփոխությունները, ավելացնենք, որ Կոտայքի մարզպետի բաղձալի երազանքը նույնպես իրականություն չի դառնալու. վերջինիս որդի` Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը նույնպես մարզպետի աթոռին չի բազմելու, քանի որ Հակոբը այդ իր աթոռին է միայն զորեղ հայրիկի ջանքերով, ու նրա հնարավորություններն իսկի քաղաքապետի համար չեն, ու եթե Կովալի զավակը չլիներ, նրան մի համատիրություն անգամ վստահելու չէր, Էլ չասենք, որ ՀՀԿ-ում շատ լավ գիտեն այդ մասին, և կարծես թե, ցանկություն էլ չկա երկարաձգելու Կոտայքում Շահգալդյանների դինաստյայի կառավարումը:
ԱՐԳԱՄԻՉԸ ԱԶԱՏԻՉԻ ԱԿԱՆՋԻՆ ԱՐԴԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՍԵԼ Է
ԵՎ այսպես, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը , որը պատկանում է ընդհատակյա գործող մարզպետների շարքին, այս օրերին կրկնակի սգի մեջ է:
Այն բանից հետո, երբ սպանվեց կրիմինալ աշխարհի կնքահայրերից մեկը՝ օրենքով գող Ասլան Ուսոյանը`Դեդ Հասանը, նրա բախտի անիվը, կարծես, թեքվեց:
Բանն այն է, որ մի քանի անգամ պաշտոնանկ լինելու դառը ճակատագրից, Տավուշի մարզպետին փրկել է Ուսոյանի մերձավոր անձանցից մեկը, ծնունդով իջևանցի, կրիմինալ աշխարհում հայտնի Արմեն Նախիջևանսկին, որը մի քանի անգամ Ուսոյանի միջոցով, «չերեզ» Հովիկ Արգամիչ, լուծել է Ղուլարյանի հարցերն ու ապահովել նրա պաշտոնավարումը` մինչև 2013-ի նախագահական ընտրությունների վերջը:
Ղուլարյանն էլ հույս է փայփայել, որ 2013-ի ընտրություններից հետո, ինքը կկարողանա Արմեն Նախիջևանսկու ջանքերով կրկին մնալ իր աթոռին:
Սակայն ճակատագիրը քմահաճ է. Ուսոյանն այսօր չկա, մյուս կողմից, Տավուշի մարզում Ղուլարյանի տված խայտառակ ցուցանիշները ոչ մի կերպ հույս չեն թողնում, թե Հովիկ Արգամիչը կբարեխոսի Ազատիչի մոտ Ղուլարյանի համար, և նրան դեռ մի քանի տարի էլ կթողնեն իր գործին:
Ճիշտ է, Ղուլարյանը ձեռքերը ծալած չի նստում և ամեն գնով փորձում է իր հարցերը լուծել գոնե փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, կամ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչի միջոցով, բայց, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ղուլարյանը ոչ մի կերպ չի կարողանալու իր գործերը կարգավորել, քանի որ նախագահականում նրա անունը լսել անգամ չեն ուզում:
Հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունների ականջն է ընկնել, որ Ղուլարյանը մարզպետի պաշտոնում «թփռոշանալուց» հետո, լուրջ ֆինանասական ներդրումներ է սկսել իրականացնել ՌԴ-ի սահմաններում, ուր նա բարեկամներ ու մեծ թվով գործընկերներ ունի:
Ի դեպ, Տավուշի մարզպետ դառնալու ցանկություններ ունեն բազում հնաբնակ ՀՀԿ-ականներ, մինդեռ, մեր տեղեկություններով, նրանցից և ոչ մեկին այն բաժին չի հասնելու:
Այստեղ առավել անակնկալ նշանակում է լինելու, որի հետևում կանգնած է արդեն իսկ ոչ թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այլ կոնկրետ Բաղրամյան 26-ի գլխավոր թելադրողները…
Հավելենք, որ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Բաղրամյան 26-ի կիզակետում է հայտնվել այն բանից հետո, երբ նախագահական ընտրությունների նախաշեմին հաճախակի է սկսել ելումուտ անել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն:
Այժմ Սերժ Ազատիչի հավատարիմ թիմակիցները մանրադիտակով քրքրում են Արմեն Ղուլարյանի բռնած հազարավոր խաղերն՝ ապահովելով վերջինիս փափուկ ու անձայն պաշտոնանկությունը:
ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շարունակելի
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.