Սերժ Սարգսյանը չի հաղթել այս ընտրություններում, բայց նա հաղթել է Արցախյան մենամարտում. ես դա միշտ էլ ասել եմ, բայց շամպայնը ժամանակից շուտ են խմել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով իր և Սերժ Սարգսյանի հանդիպման ձայնագրությունը հրապարակելու վերաբերյալ հայտարարություններին, Հովհաննիսյանը, բռունցքը խփելով սեղանին, նշել է.
«Ամոթ նրանց, ովքեր փորձում են ինձ սպառնալ ձայնագրության միջոցով, և ես պահանջում եմ հիմա, թող ամբողջական հրապարակեն այդ տեսանյութը: Եթե պարոն Սարգսյանը սուտ խոսեց, եթե բացի մեզանից ուրիշ մարդ կար այնտեղ, թող դնեն ձայնագրությունը»:
Նրա խոսքով, չի բացառվում, որ մինչ մարտի 2-ը կդիմեն ՍԴ և հնարավորություն կտան վերջին անգամ սահմանադրական իրավունք իրացնել.
«Ես՝ որպես համազգային և համաժողովրդական շարժման մի մասնիկ, անելու եմ ամեն ինչ, որ ժողովուրդը զադնի չգնա, թող ոչ մեկը չխոչընդոտի մեր ուսանողներին, զինվորներին: Հինգ օր ունենք այսօրվանից՝ բողոքարկելու այս ընտրությունների արդյունքները ՍԴ-ում»,-ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է տարբեր երկրների ղեկավարների՝ Սերժ Սարգսյանին շնորհավորելու հանգամանքին, նախկին թեկնածուն նկատել է, որ թեև յուրաքանչյուր պետություն ունի իր շահերը և դրանով առաջնորդվելով է շնորհավորել Սերժ Սարգսյանին, սակայն Հայաստանի ժողովուրդը ևս ունի իր շահը:
«Ով ժողովրդի կամքը հստակ չհասկացավ ու ժամանակից շուտ շամպայն խմեց, ինքը պարզապես սխալ արեց: Խոսքս վերաբերում է Ռուսաստանի նախագահից մինչև Ֆրանսիայի նախագահներին, ովքեր չեն հարգում հայ ժողովրդի շահը ու որոշումը»,-կարծում է Րաֆֆի Հովհաննիսյանը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.