Փետրվարի 18-ի հայաստանյան նախագահական ընտրությունները նախորդ նախագահական ընտրությունների համեմատ բարելավվել էին, սակայն թեկնածուների ուժային սահմանափակ ներկայացվածությունը ենթադրում էր, որ ընտրությունները զուրկ էին իրական մրցակցությունից, այսoր հայտարարությամբ իրենց եզրակացությունն արեցին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ ԽՎ տարածած մամուլի հաղորդագրությունոից:
Ըստ դիտորդների` քարոզարշավի ընթացքում, ընդհանուր առմամբ պահպանվել են կարևոր ժողովրդավարական ազատությունները, ներառյալ ազատ քարոզարշավի իրավունքը:
«Այս ընտրությունները բարելավված էին, սակայն զուրկ էին իրական մրցակցությունից», — հայտարարել է Տոնինո Պիցուլան` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարը:
«Մեզ համար հաճելի է առաջընթաց գրանցել մի քանի ոլորտներում, սակայն մրցակցությունը կարևոր է, եթե Հայաստանը պատրաստվում է արդարացնել իր ժողովրդի ձգտումները` դեպի ամուր և ոգեշնչող ժողովրդավարություն»,– ավելացրել է նա:
Ըստ դիտորդների` ընդհանուր առմամբ քարոզարշավն անցել է խաղաղ և լավ կազմակերպված: Դիտորդները նշել են, որ ձեռնարկվել են թափանցիկությանն ուղղված կարևոր միջոցառումներ, նաև` քվեարկողների ցուցակը բարելավելու էական ջանքեր արձանագրելով:
Դիտորդը նշեց, սակայն, որ մարդկանց մոտ հետաքրքրության բացակայություն կար, և այն պայմանավորված էր քաղաքական կարևոր կուսակցությունների որոշումով՝ չմասնակցել ընտրություններին: «Ըստ էության, նպաստել է և՛ անտարբերությանը, և՛ ընտրողների շրջանում վստահության պակասը»,- ասաց նա:
Տոնինո Պիցուլան նկատեց, որ հստակ չեն սահմանափակվել գործող նախագահի քարոզարշավն ու պետական կառույցների ընթացիկ գործունեությունը:
Այդուհանդերձ, առաքելությունը նկատել է, որ, մասնավորապես, տեղական մակարդակով հստակ չէր գործող նախագահի քարոզչական ակտիվիստների և պետական կառույցների տարանջատումը: Սա ներառում էր վարչական ռեսուրսների սխալ օգտագործում և ճնշում հանրային աշխատողների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին և քարոզարշավի միջոցառումներին:
Լրատվական ծածկույթը թույլ տվեց ընտրողներին տեղեկանալ քարոզարշավի մասին: Սակայն դիտորդները նշել են, որ մի քանի ազդեցիկ կուսակցությունների` թեկնածու չառաջադրելու որոշումը հանգեցրել է ընտրողների շրջանում հակակրանքի և վստահության պակասի:
Ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկության գործընթացը լավ էր կազմակերպված, սակայն դիտորդները նկատել են, որ անձնագրերի թանաքը չի ապահովել մի քանի անգամ քվեարկելու դեմ նախատեսված երաշխիքը, քանզի թանաքը հեշտությամբ մաքրվում էր:
ՀՀ իշխանությունների հրավերով` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում սահմանափակ դիտորդական առաքելություն է նշանակել: 1995 թվականից ի վեր սա Վեհաժողովի նշանակած 8-րդ դիտորդական առաքելությունն էր:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.