Այսօր լրանում է հայ մեծագույն գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 144-ամյակը։ Նա ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. թողնում է դպրոցը:
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80–ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն են եղել բազմաթիվ հայ նշանավոր գրողներ և բանստեղծներ։
1905–1907թվականներին մասնակցում է Բաքվի հայ–թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է 1908 և 1911 թվականներին, և բանտ նետվում։
1912–21 թվականներին՝ հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայաստանի խոհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ։
Հովհ. Թումանյանը մահացել է 1923 թվականի մարտի 23–ին, 54 տարեկան հասակում։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում Թումանյանի նամակներից մեկը, որն ուղղված է Օլգա Մաճկալյանին
Օլինկա ջան,
Եթե իրավ՝ հոգին է չափում ժամանակը, ապա տարիք են անցել քեզնից հեռանալու օրից։ Այս չընդունես իբրև մի ֆրազ, արտաքին կեղծ ծեսերի թելադրություն, այլ իբրև անկեղծ սրտի ձայն և վկայություն։ Ես համոզված եմ նույնը և քո կողմից, որը և պետք է մխիթարանք ներշնչե ինձ։ Ինչ վնաս հեռավոր տարածությունը, եթե սրտերը մոտ են միմյանց։
Այսքան ժամանակամիջոցում առաջին նամակս եմ ուղղում քեզ և հավատացած եմ, որ նամակիս ուշանալը չպետք է ձգեր քեզ անմիտ կասկածանքների տակ։ Բանսարկուների չարախոսություններին չպետք է տեղի տայիր քո սրտում, եթե իրավ նույն սիրտը արձագանք է տված իմ խոսքերին։ Եթե իբրև բանական ինձ ճանաչել ես քո սեփական խելքով, էլ ինչո՞ւ պետք է հավատաք ուրիշին։
Ես համոզված եմ, որ դուն կասկած չես տանիլ իմ անազնվության վերա. թող ես խաբված լինեմ, բայց ունենամ իմ սեփական և հաստատ հույսս ու համոզմունքս։ Նամակիս ուշանալու պատճառը գաղտնիք չէ— հիվանդությունն է, որ դուք ևս գիտեք, փառք աստուծո, և մի քանի հանգամանքներ, որ գալովս կպատմեմ։ Օգոստոսի կեսերում հազիվ ելա անկողնուց։ Գուցե ասեք՝ հիվանդ ժամանակ ևս կարելի էր նամակ գրել, բայց կսխալվեք՝ անկարելին կարելի դարձնելով։
Ես առողջ եմ և գուցե նամակիս հետ գամ։
Բարևում են հայրս, մայրս և մեր ընտանիքն, պարտավորեցրել են նույնպես բարև հիշելու շատ բարեկամներ։
Քո Հովհաննես Թումանյան
«Հ. Գ.»
Օլինկա ջան,
Հայրիկիդ նամակ գրելու ժամանակ անպատճառ ինձնից բարև կգրես։ Կբարևես և տատիդ ու նրա քույրերին և այլոց։
Հովհաննես
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.