«Մեդիա կենտրոն»- ը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Լոռիի մարզի Տաշիր քաղաքի 35/5 ընտրատեղամասից ահազանգ է ստացվել առ այն, որ լցոնում է տեղի ունեցել: Ընտրատեսամասի հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Պալուցյան Մարիամը ահազանգել է, որ լցոնման երկու փորձ է իրականացվել, որից մեկը հաջողվել է և մոտ երեք ընտրաթերթիկ գցվել է քվեատուփի մեջ, իսկ երկրորդ փորձը կանխվել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից:
«Այս խախտումն արձանագրվեց, սակայն ոչ ճշգրիտ, գրանցամատյանում գրվել է, որ փորձ է միայն կատարվել, սակայն արդեն իսկ իրականացված փաստը չի արձանագրվել, յոթ հոգով համոզում են հանձնաժողովի անդամ Մարիամ Պալուցյանին ու ճնշում են գործադրում, որ փաստը չարձանագրվի»,- «Մեդիա Կենտրոնին» հայտնում է նույն ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Գևորգ Քոթանջյանը:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 28/23 ընտրական տեղամասում հանձնաժողովը իր գործունեությունը սկսել է օրենքով նախատեսված ժամից` 07:00-ից ուշ: Ըստ այդ տեղամասում դիտորդական առաքելություն իրականցնող «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հ/կ նախագահ Լուսինե Սիմոնյանի, տեխնիկական պատճառով տեղամասի դուռը դժվարությամբ են բացել: Հանձնաժողովը քվեարկության նախապատրաստական աշխատանքները սկսել է մոտ 20 րոպե ուշացումով: Քվեարկությունը սակայն սկսվել է ժամանակին:
Սիմոնյանը հայտնում է, որ նույն տեղամասում հանձնաժողովն իրականացրել է 1 վիճակահանություն, այնինչ պետք է իրականացներ 6-ը, որպեսզի պարզեր հանձնաժողովի անդամների տեղն ու ֆունկցիաները օրվա տարբեր ժամերին:
6 –ի փոխարեն 1 վիճակահանություն է իրականացվել նաև 28/22 տեղամասում:
Արդյոք կանցկացվի կրկնակի վիճակահանություն` պարզ կլինի օրվա ընթացքում»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.