Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդ տղաների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի տղան՝ Հայկ Խլղաթյանը։ Ըստ տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ։
Այս պահին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի մարզի օպերատիվ-քննչական խմբերը ճշտում են վիճաբանության մասնակիցների ցանկը, որոնք բերման են ենթարկվելու ոստիկանություն։
Գ. Շամշյանը հայտնում է, որ կրակոցներն արձակվել են տրավմատիկ տեսակի հրազենից և բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Գ. Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբերը Արմավիրի ոստիկանություն են բերման ենթարկել Արմավիր քաղաքի՝ Երևանյան 1-ին նրբանցք 1-ին տան բնակիչ, 19-ամյա Հայկ Խլղաթյանին, Շահումյան փողոցի 76 շենքի բնակիչ, 20-ամյա Լևոն Չիլինգարյանին, Արմավիր քաղաքի Արարատյան 11 տան բնակիչ, 19-ամյա Կոլյա Սուքիասյանին, Արմավիր քաղաքի Շահումյան 98 տան բնակիչ, 20-ամյա Ասատուր Բաղդասարյանին, Արմավիր քաղաքի Հանրապետության 21ա շենքի բնակիչ, 18-ամյա Էդուրդ Իկիլիկյանին, Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա 91 տան բնակիչ, 20-ամյա Էդգար Իսրաելյանին, և Արմավիր քաղաքի Շահումյան 58 տան բնակիչ, 20-ամյա Նարեկ Հակոբյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիրի ոստիկանության հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել նաև Սուքիասյանի վարած «Օպել» մակնիշի 34 VO 905, Ա. Բաղդասարյանի «Ֆոլցֆագեն Պասատ» մակնիշի 15 ՍՍ 296, և Է. Իկիլիկյանի վարած «Մերսեդես» մակնիշի 08 ԼՕ 606 համարանիշի ավտոմեքենաները:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննիչ Սահակ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հայտնաբերվել է նաև պնևմատիկ իկ տեսակի ատրճանակը, որով վիճաբանության ժամանակ Լ. Չիլինգարյանը կրակոցներ էր արձակել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիճաբանությունը եղել է այն բանի համար, երբ քաղաքապետի տղայի ընկերներին չեն զիջել մյուս կողմի տղաները, ինչից հետո տեղի է ունեցել վիճաբանությունը, և երբ Լևոնը սկսել է կրակոցներ արձակել, քաղաքապետի տղան՝ Հայկը, որը ժամկետային զինծառայող է, սակայն գտնվում է օրինական արձակուրդում, Լևոնի ձեռքից խլել է զենքը:
Արմավիրցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե ոստիկանները ժամանակին բերման չենթարկեին կռվի մասնակիցներին, ապա հնարավոր էր` մի կաթիլ մեղրի պատմության նման անհեթեթ վիճաբանությունը ողբերգական ավարտ ունենար:
Shamshyan.com
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.