Որքան մոտենում է քվեարկության օրը, այնքան նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն իրեն զգում և մատուցում է որպես իր միակ ամենակատաղի մրցակիցն ու այլընտրանքը: Նրա հռետորաբանությունը կոշտանում է, կոչերը էլ ավելի սուր են հնչում: Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, «քարը քարին չի թողնում» նախագահի աթոռը պետական հեղաշրջման արդյունքում զավթած և հինգ տարի շարունակ զբաղեցրած` Սերժ Սարգսյանի օրոք իշխանական վարքուբարքը քննադատելիս: Օրինակ, երեկ Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա կոչ է արել լինել «ակտիվ քաղաքացի ու թույլ չտալ վատ իշխանության վերարտադրություն»: « Եթե մերժում եք այն միտքը, որ մեր իշխանությունն այլևս պատանդ է մի քանի հարուստների ձեռքին, ապա պետք է մասնակցեք այս ընտրություններին », «Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին (…) թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի (…) ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ` նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ` հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի: Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան և արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել ( …) Բոլոր նրանք, ովքեր սովոր են հանձնել ու խլել, ստորանալ ու ստորացնել, ովքեր ցանկանում են ուղղորդել մեր յուրաքանչյուր արարքն ու մեր փոխարեն որոշել ամեն բան: Եվ միայն դուք, Հայաստանի սիրելի քաղաքացիներ, կարող եք ընդհատել այս արատավոր շղթան»,- ասել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ցանկանալով մարդկանց ներշնչել, թե այդ «ՆՐԱՆՔ» իր հետ ոչ մի կապ չունեն: Իսկ ոմանք ասում են` ընտրություններն անցնում են ոչ մրցակցային պայմաններում և Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: Մի երկու այսպիսի ելույթ էլ, և միջազգային դիտորդները կարձանագրեն ՀՀ նախագահական ընտրություններն անցան լուրջ մրցակցության պայմաններում. Սերժ Սարգսյանը ինքնամոռաց դուրս էր եկել Սերժ Սարգսյանի դեմ:
Հայկական ժամանակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.