Եգիպտոսում փետրվար 6-7-ը կայացած իսլամական վեհաժողովը անշուշտ մեծ մասամբ պիտի զբաղվեր սիրիական թղթածրարով: Անկարան եւ Բաքուն դասականացած առաքելությանը տեր կանգնելու հերթական առիթը պիտի բաց չթողնեին: Հակահայ բանաձեւը, որ առաջադրվում է Բաքվի ներկայացուցչի եւ հովանավորվում Անկարայի կողմից, կրոնական հանգամանքի շեշտակի օգտագործմամբ համաիսլամական է դառնում նման վեհաժողովների ընթացքում. Եգիպտոսի դեպքում եւս տարաբնույթ ուղղություն պիտի չունենար:
Այստեղ անշուշտ հիմնական թիրախը քարոզչական բնույթ ունի, նկատի ունենալով նման բանաձեւերի անարդյունավետությունը իրավաքաղաքական գետնի վրա. այսուհանդերձ թուրք-ադրբեջանական մարտավարությունը կարեւոր նպատակ է հետապնդում: Իսլամական այս երկրները ի վերջո ՄԱԿ-ի անդամ պետություններ են. Արցախի խնդրի նկատմամբ ՄԱԿ-ում տեղի ունենալիք քվեարկությունների ենթահող պատրաստելու են միտված եւ նրանց դիրքորոշումներն են կանխապատրաստում: Իսլամական երկրները իրենց վեհաժողովների եւ ՄԱԿ-ի համագումարներում Արցախի հարցի նկատմամբ դիրքորոշում պահելու հետեւողականության հանձնառությունը վերահաստատում են ամեն առիթով:
Այս մարտավարության զուգահեռ ուղղությունը` Բաքվի կողմից արցախյան հակամարտության բանակցային ձեւաչափը ԵԱՀԿ-ից ՄԱԿ տեղափոխելն է: ՄԱԿ-ը թիվ 822,853,874 եւ 884 բանաձեւերով հաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բաքուն ջանում է այդ բանաձեւերի իրավաքաղաքական տրամաբանության պարունակում լուծել հարցը: Իսլամական վեհաժողովների բանաձեւերը փոխադրել ՄԱԿ, որին զուգահեռ բանակցային ձեւաչափը տեղափոխել ԵԱՀԿ-ից ՄԱԿ:
Եգիպտոսի վեհաժողովի որդեգրած բանաձեւը նույն հանկերգներ է բովանդակում` տարածքային ամբողջականություն, ՄԱԿ-ի որդեգրած բանաձեւերի գործադրության պահանջ, մշակութային ժառանգության ոչնչացման եւ ժողովրդագրական բռնի ձեւափոխման դեմ բողոք, ինչպես նաեւ տնտեսական ապօրինի գործունեության ընդգծում: Այս բանաձեւում հատուկ մի կետ կարող է դիտարկվել իբրեւ հակազդեցություն Արցախի ապահոված հստակ առավելությանը: Բանաձեւը կոչ է ուղղում պետություններին՝ իրենց պաշտոնական ներկայացուցիչներով չներգրավվելու ապօրինի գործունեության:
Այս կետի ետեւում կանգնած թուրք-ադրբեջանական մտահոգությունը ավելի մասնակիորեն մեկնաբանելու համար օգտակար է նկատի ունենալ Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի արտգործնախարարությունում աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների բաժանմունքի ղեկավար Հուլուսի Քըլըճի հետեւյալ հայտարարությունը.- «ՄԱԿ-ի կողմից որդեգրված չորս բանաձեւերում ադրբեջանական հողամասերի բռնագրավումը բացահայտ եւ հստակ կերպով նշված է: Հետեւաբար, բռնագրավված հողամասերի վերեւ գտնվող օդային տարածքը եւս Ադրբեջանին է պատկանում: Բռնագրավված հողերի վերեւ թռիչքները ներկա կացությունում լարվածություն կստեղծեն եւ տագնապի խաղաղ լուծմանը կհարվածեն: Այդ տարածքները Ադրբեջանի պատմական հողեր են (…): Այդ հողերի վերեւ բոլոր թռիչքները ապօրինի են: Մաղթում ենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ավելի արմատական միջոցառումներ կորդեգրի կանխարգելելոււ համար թռիչքները, որոնք հավելյալ լարվածության կարող են հանգեցնել: Կհուսանք, որ Հայաստանը Ադրբեջանի բռնագրավյալ հողամասերի վերեւ թռիչքներ չի կատարի: Հայաստանը պետք է բռնագրավված հողերից անմիջապես հեռանա»:
Այժմեական երկու խնդիր նկատի ունի թուրք դիվանագետը այս հայտարարությունում: Առաջինը՝ կարող է Մոնտեվիդեոյի նախաճանաչման քայլը եղած լինել, իսկ երկրորդը, որ ուղղակի է ասվում` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման տեսանելիությունը: Այն կոչը` պետություններին չներգրավվելու «ապօրինի» գործունեություններում նման երեւույթների է ակնարկում՝ առաջինի դեպքում անուղղակի, իսկ երկրորդի դեպքում՝ ուղղակի:
Բանաձեւերի հաջողության դիմաց գետնի վրա քաղաքական ձախողություններ է կրում Բաքուն: Թե՛ Մոնտեվիդեոն եւ թե՛ Ստեփանակերտի օդանավակայանը այդ բանաձեւերի անարդյունավետությունը ընդգծող փաստեր են, որոնց վրա լուսարձակների կենտրոնացումը անհրաժեշտ նկատելը չի ենթադրում բնականաբար իսլամական վեհաժողովների թե ՄԱԿ-ում թուրք-ադրբեջանական գործոնի արձանագրած առավելությունների թերագնահատումը: Իսկ այստեղ, հայկական կողմի ճիգերի գերլարում պետք է Սփյուռքի հասարակական կազմակերպությունների եւ պետական դիվանագիտական մեքենաների համակարգված աշխատանքները գործնականացնելու ուղղությամբ:
Նախադրյալներ կան մտածելու որ իրոք, Մոնտեվիդեոն առաջնորդվում է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում, իսկ Ստեփանակերտի օդանավակայան առաջին ժամանողներից կլինեն ԵԱՀԿ-ի բանագնացները: Այս վերջին իրողությունը կարող է համոզիչ դարձնել, որ բանակցային գործընթացի ձեւաչափը պիտի շարունակի մնալ ԵԱՀԿը: Հակառակ` Անկարայի եւ Բաքվի ճիգերին եւ անցկացրած բանաձեւերին։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- 12:10Անկարան պատրաստ է Երեւանի հետ դրական քայլերի Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում․ Չավուշօղլու
- 13:10Ուկրաինան կարող է անհետանալ հատուկ գործողության ավարտից հետո․ Դմիտրի Մեդվեդև
- 15:10Պոլսահայ համայնքը դատի է տվել «հայի վիժվածք» ասած թուրք հոգևորականին
- 13:10Գիտնականները նախազգուշացրել են մահացու շոգի վտանգի մասին
- 14:10Կրեմլն արձագանքել է ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությանը
- 12:10Բայդեն․ Պուտինը մեզ չի կարող կոտրել
- 13:10Առանց սահմանազատման, Ղարաբաղի և հայ-ադրբեջանական սահմանային անվտանգության իրավիճակի բարելավման դժվար է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի հարցում. Լավրով
- 11:10Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ
- 3:10Որքանո՞վ է ներգրավված Հայաստանը «եվրասիական կարուսելում». Հայկական կողմը դրսեւորում է ճկուն մոտեցում
- 14:10Բլինքենը հնարավոր է համարել, որ Ռուսաստանը կհայտարարվի ահաբեկչության հովանավոր պետություն
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.