Օրեր առաջ Սիսիանում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրան ուղեկցում էին Սյունիքի մարզպետը, ԵԿՄ փոխնախագահներ և գեներալներ: Նախարարը եղավ զորամասերում, այնուհետև մասնակցեց Հայոց բանակին նվիրված միջոցառմանը:
Միջոցառման ժամանակ ՀՀ ՊՆ, ԵԿՄ և Սյունիքի մարզպետարանը պարգևներ և դիպլոմներ հանձնեցին ազատամարտիկներին և որոշ պետական պաշտոնյաների:
Երկրապահ կամավորականների միության մեդալով պարգևատրվեց նաև Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Այս հանգամանքը մեծ տարակուսանք առաջացրեց սիսիանցի ազատամարտիկների շրջանում, քանի որ բոլորն էլ հիշում են, թե ինչպես 90-ականներին Աղասի Հակոբջանյանը զորակայանի ցանկապատից ցատկելով փախավ զորակոչից և որոշ ժամանակ թաքնվեց Ռուսաստանում:
Դեպքերի հաջող դասավորմամբ Աղասու քենակալը նշանակվեց Սիսիանի միլպետ, ինչն էլ նպաստեց նրա անվտանգ վերադարձին: Աղասին էությամբ պաշտոնատենչ անձնավորություն է և պաշտոնի հասնելու համար միջոցների միջև խտրականություն չի դնում:
2008թ. մարտի 1-ի ցույցերին մասնակցելու մեջ կասկածվող, արդեն նախկին միլպետ-քենակալին մատնելով` Աղասին իր համար ճանապարհ բացեց դեպի Սիսիանի քաղաքապետի բաղձալի պաշտոնը:
Այն ժամանակ, երբ սիսիանցի ազատամարտիկները կռվում էին թշնամու դեմ, Աղասին, ով կապի հանգույցի տնօրենն էր, օգտագործելով պետական միջոցները ակտիվորեն լծվել էր ազատագրված տարածքների թալանին: Եվ հիմա սիսիանցիները տարակուսում են. այդ ինչպե՞ս է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը պարգևատրում է թալանչուն և դասալիքին:
«Մենք վստահ ենք, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը տեղյակ չի եղել Աղասու դասալքության փաստի մասին, թե չէ նման բան չէր անի: Հիշում ենք, 2009թ. էլ ԵԿՄ Սիսիանի վարչությունն էր Աղասուն դարձրել վարչության անդամ, սակայն ի պատիվ ԵԿՄ կենտրոնական վարչության, այդ աբսուրդ որոշումը չեղյալ համարվեց: Մենք երկրապահներս չենք ուզում, որ ԵԿՄ մեդալը և մենք կրենք, և դասալիքը կրի: Վստահ ենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը կարձագանքի բացասական հետևանքներով հղի այդ երևույթին»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին սիսիանցի ազատամարտիկները:
Մերի Սահակյան
ԵՊՀ ուսանողուհի
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.