Այսօր, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահին այդպես էլ չհաջողվեց վառել Տյառնընդառաջի կրակը:
Սերժ Սարգսյանը Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակ մտավ Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ, որը նախագահի թիկունքից ոգևորիչ ժպտում ու ծափ էր տալիս, իբր՝ ծափահարենք թեկնածու Սերժ Սարգսյանին:
Սակայն իզուր. նրա կոչը մարդիկ չնկատելու տվեցին, նախարար տիկնոջ նկատմամբ Գավառի բնակիչների վերաբերմո՞ւնքն էր պատճառը, նախագահին ծափահարելու ցանկության բացակայությո՞ւնը, թե՞ ուղղակի, հավաքվածները չգիտեին՝ ինչի համար պիտի իրենք ծափ տան:
Ինչևէ, ընդունելությունը Գյումրիի խայտառակությունից հետո, կարելի էր լավ համարել, բայց այն ջերմ չէր:
Սերժ Սարգսյանը դատարկաձեռն չէր գնացել Գավառ: Նա եկեղեցում տաս նորապսակների նվերներ բաժանեց, նաև երիտասարդներին ուղղված ելույթ եղավ, սակայն ներկաները առանձնապես չոգևորվեցին.
«Եթե վստահեք իմ ու ձեր ուխտին, ապա կշարունակեմ անել հնարավորինը, որ դուք կրթություն ստանաք, մասնագիտություն ձեռք բերեք և լավ աշխատանք գտնեք, ոչ թե օտար ափերում, այլ այստեղ՝ ձեր հողում։ Մեր երկրի համար ձեր ճակատագրական ընտրությունը կատարելուց առաջ պատասխանեք մի քանի հարցերի. ցանկանո՞ւմ եք ձեր արդար վաստակով սեփական բնակարանը գնելու հնարավորություն ունենալ, զգալ պետության օգնող ձեռքը, դեռ մի բան էլ կենսաթոշակ կուտակել՝ հանգստի տարիներն ապահով անցկացնելու համար»,– ասաց նա և նշեց, որ դրա համար պետք է ընտրել ապահով Հայաստանը:
Բայց, ցավոք, արդեն ոչ ոք չի հավատում ապահով Հայաստանի հեքիաթին. Գավառում յուրաքանչյուր երրորդ տան դուռը կողպած է: Ապահով Հայաստանից հեռացած, օտար ափերում բախտ որոնողների թիվն օրեցօր աճում է:
Նախախնամություն է արդյո՞ք, սակայն այս անգամ էլ նախագահի քարոզարշավի ընթացքում եղավ հերթական կիքսը. երբ Սերժ Սարգսյանը փորձեց վառել Գավառի եկեղեցու բակի խարույկը, որի շուրջ հավաքված նորապսակները սպասում էին կրակի վրայից թռչելուն, ձախողվեց:
Նա փեսաներից մեկի հետ տանջվեց, տանջվեց, բայց ոչ մի կերպ չկարողացավ վառել կրակը՝ նախագահը նույնիսկ փայտերը մանրացրեց, բայց իզուր. նրան օգնում էին, թղթեր էին տալիս, սակայն ապարդյուն՝ կրակը համառորեն չէր վառվում: Ի վերջո, նախագահի համբերությունը սպառվեց ու նա բարկացած նստեց իր մեքենան ու հեռացավ՝ այդպես էլ չվառելով Տյառնընդառաջի կրակը:
Տեսանյութը՝ Թերթ.am-ի
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.06.2023 | 12:10
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.