Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Հայ գրող, արձակագիր, սցենարիստ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. Լոռիում, Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ ավարտել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունը սկսել է 60–ական թվականներից։
Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Յուրահատուկ է Մաթևոսյանի ոճը։ Դա մեզ ծանոթ, հանգիստ պատումը չէ. ինչ–որ մեկը կարծես լարված ու գրգռված խոսում է՝ հեգնելով ու զայրանալով, խախտելով ժամանակների հաջորդականությունը, հիշելով անցյալն ու դատողություններ անելով։ Այս ձևով է Մաթևոսյանը արտացոլում ժամանակակից մարդու հոգեբանությունը։ Մաթևոսյանը շատ է սիրում Թումանյանին, բայց նրա հերոսը շատ տարբեր է Թումանյանի հերոսից. նա իսկապես 20–րդ դարի մարդ է, թեև գյուղացի ու առերևույթ հեռու քաղաքակրթությունից։ Եվ Մաթևոսյանի խոսքը հենց համապատասխանում է այդ մարդու հոգեբանությանը։ Մյուս կողմից, այդ ոճը դժվարացնում է Մաթևոսյանի որոշ գործերի ընթերցանությունը։
Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, որը ստացավ նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանված են նաև աշխարհի տարբեր լեզուներով։
Նրա վիպակների հիման վրա նկարահանվել են հայտնի կինոնկարներ` «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», բեմադրվել են ներկայացումներ:
Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.