Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումը. գործ, որ հետևողականորեն իրականացվում է: Հերթը ոստիկանության Գյումրիի բաժնինն էր: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Փետրվարի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Գյումրիի բաժնի նորակառույց շենքի բացման արարողությանը:
1988 թվականի աղետալի երկրաշարժից ավերվեց նաև Լենինականի ներքին գործերի վարչական շենքը: Իրավապահները ստիպված էին աշխատել ժամանակավոր տնակում, ապա՝ վարձակալած շինություններում:
2008 թվականին սկսվեց նոր շենքի շինարարությունը, որը դադարեցվեց 2010-ին: Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրեց, որ նրանք ամենակարճ ժամանակում նոր շենք կունենան: Եվ ահա կրկին խոսքը գործ է. 2012 թվականի ապրիլին վերսկսված շինարակական աշխատանքներն ավարտված են, ու ոստիկանները հերթական նորամուտն են նշում:
Ոստիկանության Գյումրիի բաժնի քառահարկ շենքն ունի բոլոր պայմանները լիարժեք իրավապահ գործունեություն իրականացնելու համար՝ ժամանակակից, հարմարավետ, լուսավոր աշխատասենյակներ՝ կահավորված ու հագեցված համակարգչային տեխնիկայով, հրաձգարան, մարզասրահ, ճաշարան, անձնագրային բաժանմունքի հատվածը բոլոր պայմաններն ապահովում է քաղաքացիներին արագ ու որակյալ սպասարկելու համար:
Իսկ շենքի բացումը խորհրդանշական էր՝ երեխաների ձեռքով, ինչն ընդգծում է ապագայի ոստիկանությունը կերտելու առաքելությունն ու հետևողականությունը:
Բացման արարողությունից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
- 15:10Հայաստանի արտաքին քաղաքական մանեւրի դաշտը նեղանում է ու սա լուրջ մարտահրավեր է․ Նիկոլ Փաշինյան
- 14:10Ինչպես են ադրբեջանցիները կրակում Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ (տեսանյութ)
- 13:10«Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է
- 12:10Եթե ռուս խաղաղապահներն Արցախից դուրս գան, երկու ժամ հետո բնակչությունը կբնաջնջվի
- 11:10Պուտինը մեկնաբանել է անօդաչուներով հարձակումը Մոսկվայի վրա
- 15:10Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
- 14:10Ժամանակն ի վնաս Էրդողանի է աշխատում ․ Մուշեղ Խուդավերդյան
- 13:10Մի քանի տարի առաջ մենք չէինք կարող պատկերացնել, որ սա ասեր Հայաստանի վարչապետը․ Աբխազիայի ԱԳ նախարարը՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին
- 12:10Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը. Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- 11:10Ադրբեջանի նախագահն իր հայտարարությամբ հող է նախապատրաստում ԼՂ բնակչության դեմ հերթական ագրեսիվ գործողության. ՀՀ ԱԳՆ
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.