Փետրվարի 11-ին, ժամը 10.30-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի քաղաքական գործիչ, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Նա մեղադրվում է Սենիկ Ջուլհակյանին անզգուշությամբ միջին ծանրության վնասվածք հասցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` Հմայակ Հովհաննիսյանը 2012թ. ապրիլի 21-ին, ժամը 10:30-ի սահմաններում Երևանի Մոսկովյան 34ա հասցեում տեղակայված «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի մուտքի դիմաց, վիճաբանության ժամանակ, հանցավոր անփութություն դրսևորելով իր գործողության և դրա վտանգավոր հետեանքների նկատմամբ, հրել է նույն ինստիտուտի տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանին, ինչի հետևանքով վերջինս նախ մարմնով և ձախ ձեռքով համահարվածվել է մուտքի դռան եզրային մետաղյա շրջանակին, ապա կորցնելով հավասարակշռությունը գլորվել է բազալտապատ աստիճանահարթակից` ստանալով միջին ծանրության վնաս ձախ սրունքի շրջանների արյունազեղման, ձախ ձեռքի 3-րդ և 5-րդ մատների հիմային ֆալանգների չտեղաշարժված կոտրվածքների ձևով:
Դեռ այն ժամանակ, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, սույն քրեական գործն այսպիսի նախապատմություն ունի: «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերությունը 27.03.2012թ. նամակով դիմել էր ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին և պահանջել` ազատել ապօրինի զբաղեցրած` ընկերությանը պատկանող տարածքը: Ըստ ընկերության աշխատակազմի տեղեկատվության` դա զայրացրել էր Հմայակ Հովհաննիսյանին և վերջինս, դրանից օրեր անց, ՙՀրապարակ՚ օրաթերթի միջոցով «զրպարտանքներ» էր տարածել անձնակազմի և տնօրենների խորհրդի նախագահ Սենիկ Ջուլհակյանի հասցեին: Ապրիլի 21-ի առավոտյան, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ անձնակազմը պատրաստվել էր այդ հոդվածին պատասխանել «Հենարան» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսով: Այդ օրը, Ընկերության շենքի բակում հանդիպելով Հմայակ Հովհաննիսյանին` անձնակազմն առաջարկել էր նրան իրենց հետ մասնակցել լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ Ընկերության աշխատակազմի` Հ. Հովհաննիսյանը սկզբում համաձայնել էր, իսկ հետո` հերքել իր խոսքերը և սկսել վիրավորել ընկերության վաստակաշատ կանանց. նրանց անվանել էր ՙԼֆիկ Սամոյի ծախու կանայք՚: և երբ Սենիկ Ջուլհակյանը փորձել էր վիճարկվող տարածքի ներսից բացել դուռը, այդ պահին Հ. Հովհաննիսյանը ուժեղ հրելով հարվածել էր և վայր գցել Ս. Ջուլհակյանին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այս քրեական գործով դատաքննությունը մեկնարկում է, և եթե հաստատվի առաջադրված մեղադրանքը (քր. օրի 121 հոդված 1-ին մաս), Հմայակ Հովհաննիսյանը կպատժվի 50.000-150.000 դրամի տուգանքով կամ` առավելագույնը երկու ամսվա կալանքով: Փետրվարի 2-ին կայացած դատական նիստում քաղաքական գործչի պաշտպան Կարեն Ղազարյանը բացարկ էր հայտնել նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանին, ինչը մերժվել էր: Փետրվարի 11-ի նիստում էլ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի մեղադրող կողմի դեմ:
Ի դեպ, Հմայակ Հովհաննիսյանը իր դեմ հարուցված քրգործը որակել էր որպես իշխանությունների կողմից ձեռնարկված քաղաքական հալածանք` խորհրդարան մտնելու իր ճանապարհը փակելու նպատակով: «Ապրիլի 21-ին ես պատգամավորության թեկնածու էի, և իմ դեմ հարուցվեց երկու քաղաքացիական մեղադրանքներով և մեկ քրեական գործեր, որի պատճառով ստիպված եղա ինքնաբացարկ հայտնել: Սա իշխող ուժի կողմից է արվել, որովհետև սարսափում են իմ խորհրդարանում լինելուց, սա քաղաքական հալածանք է իմ նկատմամբ»,-«Այսօր»-ի հետ զրույցում նշել էր Հմայակ Հովհաննիսյանը:
Նշենք նաև, որ քրեական գործին զուգահեռ, նույն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, սկսվեց նաև նույն կողմերի միջև քաղաքացիական գործով մեկ այլ վարույթ: Սենիկ Ջուլհակյանը Հմայակ Հովհաննիսյանից պահանջում է ներողություն խնդրել և որպես երրորդ կողմ ներգրավված 8 ԶԼՄ-ներով հերքել իր հասցեին հնչեցրած ՙզրպարտությունները՚, ինչպես նաև փոխհատուցել դրանց համար օրենքով նախատեսված տուգանքները:
Էլմիրա Մարտիրոսյան
- 13:10«Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է
- 12:10Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը. Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- 14:10Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել
- 15:10Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
- 11:10Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
- 15:10Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, զենք-զինամթերք տեղափոխելու դեպք. ԱԱԾ
- 15:10Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել
- 12:10Գերեզմանատան հսկիչին մեղադրանք է ներկայացվել՝ գերեզմանատեղիների հատկացման հետ կապված հանցագործություններ գործելու համար
- 15:10Անօդաչուի միջոցով փորձել են իրեր նետել «Սևան» ՔԿՀ տարածք
- 11:10Մինչև ՀՀ չմտնի, մենք չենք կարող իմանալ. ՊԵԿ-ում տեղյակ չեն, թե ով է 78 տոննա բանանի գնորդը, որում թաքցված է եղել 3 տոննա կոկաին
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.