Շարունակվում է Սյունիքի մարզպետի և նրա արբանյակների նախընտրական հանդիպումները. մասնավորապես Անգեղակոթում և Շաղատում դրանք անցել են բոյկոտի պայմաններում:
Լիսկան հայտարարել է, թե Հայրիկյանի դեմ ոչ մի մահափորձ չի եղել. նա ինքն է կազմակերպել, որին ի պատասխան՝ ներկաներից ավելի համարձակները հայտարարել են, թե «Բոլորին քեզ մի նմանեցրու, ու լքել են հանդիպումը»:
Իսկ արդեն Բալաք համայնքի հանդիպմանը գյուղացիների տարատեսակ հարցերին ի պատասխան՝ Լիսկան բարկացել է, թե՝ «Ձեր ձայներն ինձ պետք չեն» ու վիրավորելով ներկաներին՝ հեռացել է գյուղից, երբ ներկաներից մեկը հայտարարել է. «Քեզ երբեք մենք ձայն չենք տվել ու չենք տա, քեզ մի նույնացրու Սերժ Սարգսյանի հետ»:
Էլ ավելի խայտառակ հանդիպում է կայացել Բնունիս համայնքում, երբ գյուղապետարանի նախկին հավաքարարը փորձել է բողոքել իրեն անօրինական աշխատանքից ազատելու համար. հենց մարզպետի ներկայությամբ, գյուղապետի մայրը բռունցքներով հարձակվել է նրա վրա՝ գոռգոռալով, թե՝ «Գիտեք հեշտ է գյուղապետ աշխատելը, մեր տանն ինչ կա չկա տղաս տանում է մարզպետարան»:
Մնացած համայնքներում էլ Լիսկայի հանդիպումներն անցնում են լարված, քանի որ վաղուց ի վեր մարզի ղեկավարի և ժողովուրդի միջև կապը խզված է: Մարդիկ չեն հավատում նախագահին, հենց միայն այն պատճառով, որ նրա անունից խոսում են Լիսկան ու նրա նմանները:
Իսկ ամենահետաքրքիր զավեշտը Սիսիան քաղաքում էր. այն քաղաքում, որի Գայի թաղամասում հանդիպման բերված 30 մարդու առաջ Լիսկան բացատրում էր, թե ցանկանում է Սիսիանը դարձնել Եվրոպա:
Իսկ մինչ այդ, նա առանց հիմնավորման, Լիսկայավարի հայտարարում էր, որ ձայնը պետք է տալ Սերժ Սարգսյանին, այլ ոչ թե ինքն իրա վրա կրակող Հայրիկյանին….
Վերջին 10 տարիներին Սիսիանի տարածաշրջանի ընտրողները մի քանի անգամ համապետական և ՏԻՄ ընտրություններում առիթ են ունեցել Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին մերժել և նրան դնել հիմար դրության մեջ:
Վերջինս, հաշվի առնելով հենց այս հանգամանքը, միշտ էլ փորձել է սիսիանցիներին նվաստացնել կամ օգտագործել իր նպատակների համար` անտեսելով երբևիցե նրանց հիմնախնդիրների վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Հենց դա է պատճառը, որ շարքային սիսիանցիները միշտ էլ չեն թաքցրել իրենց արհամարհանքը Լիսկայի նկատմամբ:
Հիմա, ըստ էության, մարզում բոլոր հանդիպումները՝ հատկապես գյուղական համայնքներում, անցնում են խիստ լարված և դժգոհ մթնոլորտում:
Ավետիս Գրիգորյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.