Պավել Մուժիկյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) Պինդմարմնային լազերների ֆիզիկայի և սպեկտրասկոպիայի լաբորատորիայում` որպես կրտսեր գիտաշխատող: Զբաղվում է փորձարարական ֆիզիկայով:
Հետազոտվող խնդիրներից նշում է հազվագյուտ հողերի իոններով լեգիրված իտրիում ալյումինային նռնաքարերի (պինդմարմնային բյուրեղներ են) ինֆրակարմիր տիրույթում մարդու աչքի համար անվնաս ճառագայթման (1.5 միկրոմետր ալիքի երկարության) ստացման համար օպտիմալ պայմանների հետազոտությունները, որոնք ենթադրում են այդ բյուրեղների սպեկտրալ, կինետիկ, ինչպես նաև ջերմաստիճանային հետազոտություններ: Կարողացել են ստանալ այդ ալիքի վրա ելքային ինտենսիվության մինչև մեկ կարգ (10 անգամ) ուժեղացում, ինչը վկայում է, որ հետազոտությունները ճիշտ ուղղությամբ են տարվում: Իր այլ հաջողություններից նշում է 2011 թ. ամռանը թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, նաև՝ դրամաշնորհները` NFSAT_2009_ECSP-09-57 (միայնակ), ANSEF_2011_OPT‐2565 (խմբի անդամ), ANSEF_2012_OPT‐2917 (խմբի ղեկավար, ամենաերիտասարդը այդ տարվա ANSEF-ի շնորհառուների մեջ):
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Լազերային Ֆիզիկա 2010 միջազգային գիտաժողովում նրա բանավոր զեկույցն արժանացել է «Լավագույն երիտասարդական զեկույց» մրցանակի, իսկ օրերս, փետրվարի 2-ից 7-ը, մասնակցում էր SPIE Photonics West 2013 գիտաժողովին (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ), որտեղ կրկին ուներ բանավոր զեկույց. «Պետք է նշեմ, որ այս ուղևորությունը հնարավոր դարձավ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» և ՀՀ ԳԱԱ համաֆինանսավորման շնորհիվ: Շնորհակալ եմ»: Կարևոր է համարում, որ դրամաշնորհներն ու աջակցությունները, չնայած իրենց սահմանափակ բյուջեին, հնարավորություն են ընձեռում երիտասարդ գիտնականին՝ իրականացնել պլանավորված հետազորությունները (հատկապես ասպիրանտների դեպքում) բարձր մակարդակով, որոնք այլ դեպքում ուղղակի կարող է և չիրականանային:
Այն հարցին, թե որքան է տարածված կոռուպցիան գիտական աշխարհում և արդյո՞ք տուժել է ինքը դրանից` պատասխանում է, որ չի հիշում նման դեպք՝ իր հետ կապված, բայց նաև չի բացառում գոյությունը:
– Պավել, քանի՞ համահեղինակ է ընդգրկված Ձեր աշխատանքներում, և ո՞րքան մասն է դրանցում կազմում Ձեր անձնական ներդրումը։
–Փորձարարական ֆիզիկայում շատ դժվար է միայնակ ինչ-որ հետազոտություն կատարել: Մեր աշխատանքներում հիմնականում ընդգրկված է 3-4 համահեղինակ: Իմ անձնական ներդրումը փոփոխական է և դժվար է ընդհանուր գնահատական տալը: Կարող է լինել այս փուլերից որևէ մեկը կամ բոլորը միասին` փորձի նախապատրաստում, անցկացում, տվյալների մշակում, հոդվածի կազմում և այլն:
–Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդական գիտական մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին։ Արդյո՞ք դրանք բավականչափ լրջորեն են փոխում իրավիճակը։
–Դրական եմ վերաբերում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին: Բայց համարում եմ, որ դրանք ընդամենը իրավիճակային լուծումներ են:
–Մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս, երբեմն որպես չափանիշ ընդունվում է ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակը, երբեմն՝ հոդվածների հղումների թիվը։ Ձեր կարծիքով ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում աշխատանքների արժեքը։
–Խոսեմ իմ օրինակի վրա: Նրանց համար, ովքեր զբաղվում են փորձարարական ֆիզիկայով և, ավելի վատ, չունեն միջազգային գիտական համագործակցություն, շատ բարդ է միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրություն ունենալը (հետևաբար` նաև հղումներ ստանալը): Պատճառն իր դարն ապրած փորձարարական բազան է:
–Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։
–Տպավորությունս այնպիսին է, որ մեր երկրի համար գիտնականները որպես բեռ են դիտվում: Իսկ գիտության քրոնիկ թերֆինանսավորմամբ փորձ է կատարվում է՛լ ավելի «խթանել» ուղեղների արտահոսքը` այդկերպ նպաստելով ֆինանսական բեռի թեթևացմանը:
–Կարո՞ղ եք թվարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները և ասել, թե ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։
–Հայաստանում երիտասարդ գիտնականի առջև ծառացած հիմնական խնդիրն իր ապագան իր երկրում չտեսնելն է:
–Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը տարբեր հարթակներում։
–Վերաբերում եմ դրական: Իրականում, գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնումը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում հենց վկայում է, որ գիտնականների մեծ մասն ուզում է բացառապես գիտությամբ զբաղվել, ինչը, համաձայնեք, բարդ է՝ առանց համապատասխան պայմանների (ո՛չ միայն արժանապատիվ վարձատրության) ապահովման:
–Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։ Ինչպե՞ս կբնութագրեք դրանք։
–Արհեստական կոմայի պայմաններում օրգանիզմի կենսագործունեության ապահովում: Այսինքն, էնքան որ չմեռնի…
– Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։
–Ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև կաղում է` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Չէի ցանկանա մանրամասնել:
–Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
–Իդեալական տարբերակ է ինձ համար՝ Հայաստանում աշխատելով` պարբերաբար կարճաժամկետ աշխատանքային այցելություններ կատարել արտասահմանյան գիտական կենտրոններ:
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.