2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 140 զանգ, որից միայն 19-ն են վերաբերվել ընտրողների ցուցակին:
Այսպես, 13 քաղաքացիներ հայտնել են, որ թեև հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, սակայն իրենց տվյալները բացակայում են ընտրացուցակներից:
Իրականացված ստուգմամբ պարզվել է հետևյալը.
— 3 քաղաքացիներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2013 թ. հունվար ամսին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո և նրանց տվյալները առկա կլինել վերջնական ցուցակներում,
— 5-ի տվյալներն առկա են ընտրողների ցուցակներում,
— 3-ը բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումով հանված են հասցեի հաշվառումից,
— 1 զանգով հայտնել են, որ 2 քաղաքացու տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անճշտությունը կապված է բնակելի տան մի մասին նոր հասցե հատկացնելու հետ: Անճշտությունն արդեն իսկ ուղղվել է և վերջնական ցուցակները հրապարակելիս նոր հասցեն ընդգրկված կլինի ընտրողների ռեգիստրում:
1 քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ Կիևյան փողոցի 9 շենքի 11 հասցեում գտնվող իրենց բնակարանում հաշվառված են անծանոթ ընտրողներ: Ոստիկանության աշխատակիցների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ անճշտություններ չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 9 շենքի բոլոր մուտքերի բնակարանների համարակալումը սկսվում է 1-ից և նույն շենքի տարբեր մուտքերի թիվ 11 բնակարանները պատկանում են տարբեր ընտանիքների:
Բացի այդ՝ անձնագրային և վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած 5 անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բոլոր 5 քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ռեգիստրից:
Մնացած 121 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն:
ՀՀ ոստիկանություն
- 12:10«Զոհվածների ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, չեմ կարծել, որ կարող է տգեղ միջադեպ տեղի ունենալ». Աշոտ Փաշինյան
- 15:10Ուզում եմ թագավոր լինել՝ պատերազմներին վերջ տալու համար. Աննա Հակոբյանը ներկայացրել է հայ տղայի պատմությունը
- 15:10Լաչինի միջանցքով անցնող մարդկանց տվյալները հայտնվում են Ադրբեջանի ձեռքում․ ամենասուր հումանիտար խնդիրների դեպքում անգամ ադրբեջանցիները պարտադրում են, որ մարդիկ անցագրային ստուգում անցնեն
- 14:10Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ
- 13:10Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ-ի և ԵՄ-ի հանկարծակի բարձր ակտիվությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
- 12:10Տեղ համայնքում որևէ բնակիչ ադրբեջանական ներխուժումից հետո կորցրած տարածքները հետ չի ստացել. ավագանու անդամ
- 11:10Ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է. Գերմանիայի Բունդեսթագի հանձնաժողովի նախագահ
- 15:10Խորհուրդ Ալիևին. շարունակի՛ր վարկաբեկել Ադրբեջանի հեղինակությունը
- 14:10Ռուսաստանի ու Թուրքիայի լիդերները հիմա ակնհայտորեն միմյանց կարիքն ունեն, բայց երկրների մակարդակով ռազմավարական գործընկերներ դառնալը բացառվում է
- 13:10ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Նավալնուն 40 հազար եվրո վճարել նրա թունավորումը հետաքննելուց հրաժարվելու համար
09.06.2023 | 12:10
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.