Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարել է, որ վաղը՝ փետրվարի 7-ին, ժամը 17:00-ին հացադուլ է անելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջ, նստելու է մինչև փետրվարի 8-ը ժամը 17.00-ը և հենց այդ ժամանակ էլ հանելու է իր թեկնածությունը:
Նա դեռ օրեր առաջ, մինչ Հայրիկյանի հետ կապված դեպքերը, «Հայկական Վարկած»-ի հետ զրույցում ասել էր, որ պատրաստվում է այդ մեկ օրն ուղղակի նստել աստիճաններին: Մեր հարցին, թե՝ հացադո՞ւլ է անելու, նա ասաց թե՝ «Չէ, ուղղակի նստելու եմ, այդ մեկ օրը անցկացնելու եմ այնտեղ»: Ուրեմն ի՞նչն է փոխվել.
Վարկած 1. Հարությունյանը թասիբի է ընկել՝ տեսնելով, որ Անդրեաս Ղուկասյանի հացադուլը հետաքրքիր է անցնում:
Վարկած 2. Նախագահի մշտական թեկնածուն, նախապատրաստվում է նոր ռաունդի. եթե պետք եղավ «անհաղթահարելի խոչընդոտների» օպերացիայի շարունակությունը, Հարությունյանը կարող է օգտագործվել ըստ պահանջի:
Իսկ մինչ ԿԸՀ-ի աստիճաններին նստելն ու վաստակած հանգիստը վայելելը, նա ինչ- որ տարօրինակ մտքեր է արտահայտել այսօր իր ասուլիսի ընթացքում.
Մասնավորապես՝ նա ասել է, թե չի կարծում, որ լքում է մարտի դաշտը, ընդհակառակը՝ վստահ է, որ հենց ինքն է մնում. «Ես եմ մնալու տասնութից հետո, իրենք այսօր տուն-տունիկ են խաղում Սերժ Սարգսյանի հետ: Ով մնաց քվեաթերթիկում, 19-ին ասելու բան չի ունենալու, թեկնածուների մի մասը սկսելու է կակազել: Տասնութից հետո այդ մարդիկ քաղաքական դաշտում չեն լինելու, ես եմ լինելու ու շատ մարդիկ»:
Բացի այդ, Արամ Հարությունյանը կանխատեսել է, որ ստեղծվելու է նոր իրավիճակ, լիդերների մի խումբ է ի հայտ գալու, որը ժողովրդին այս իրավիճակից պետք է հանի: Նա կարծում է, որ իր առջև դրված նպատակին հասել է և քարոզարշավին հասցրել է իր ասելիքը տեղ հասցնել:
Իսկ հացադուլ անելու և ԿԸՀ-ի դիմաց նստելու նպատակը՝ մյուս թեկնածուներին թեկնածությունը հանելու կոչ անելն է:
Դե Արամ Հարությունյանը կոչ է անում համոզել Սերժ Սարգսյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին հանել թեկնածությունը, իսկ մյուսներին ինքը կհամոզի:
Ինչպես ասում են՝ no comment:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.