Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գյոթեն «Էգմոնտում» ասում է. «Մարդուն թվում է, թե ինքն է արարում իր կյանքը, որ սեփական գործողությունները կառավարվում են իր կամքով: Իրականում, մարդու մեջ նախապես դրված սրբազան ուժերը նրան անկասելիորեն առաջնորդում են իր ճակատագրին ընդառաջ»:
Մեր բոլորիս բանական ողջ պոտենցիալը, հասարակության ամբողջ սերուցքը պետք է ոչ թե գուշակի, այլ հաճախ փորձի կանխորոշել վաղվա օրվա իմաստն ու էությունը: Եվ այն, թե ինչպիսի կոնկրետ խնդիրներ հարկ կլինի լուծել վաղը, մյուս օրը, և միաժամանակ նշել այն, թե ինչպես և ինչ ճանապարհով, ինչով լուծել:
Երևի թե դժվար չէր գլխի ընկնել, որ այս հանդարտ, հանգիստ, գուցե նաև կանխատեսելի գործընթացները անպայմանորեն կհարամվեն, որ կկատարվեն մի ինչ-որ անկանխատեսելի, անսպասելի բաներ…Անխուսափելի մի արարք, մի իրավիճակ, որը կարծես մշտապես հետապնդում է մեզ, որը կարծես բոլորիս ճակատագիրը լինի, ուղեկիցը մեր գոյության ողջ ընթացքում:
Պատճառը գո՞ւցե մենք ենք, բոլորս…
Աշխարհը, իհարկե, հետևում էր մեր ընտրությունների քարոզարշավի ընթացքին, արդեն կային դրական արձագանքներ, հույսի նշույլ, որ այս անգամ կանենք իրոք լավ ընտրություններ, առանց շահարկումների և կասկածների…Բայց չէ, ինչպես, բա մեր դառը ճակատագի՞րը…
Եվ տեղի ունեցավ ամենաանհավանականը…
Իմ կարծիքով, այն ինչ կատարվում է մեր պետության մեջ, մենք բոլորս ենք մեղավոր, բոլորս` անխտի’ր…Եթե ոճրագործ է մեկը, ոճրագործ ենք բոլորս, թեկուզ հենց միայն նրա համար, որ ծնվում և գոյատևում են նման տականքներ,սրիկաներ, որը բոլորիս անտարբերության, ողջ քաղաքական-հասարակական անկատար, գավառական մակարդակի հարաբերությունների արդյունքն է, որի հիմքը դրվեց հենց 90-ականներին…
Չէ’, դեռ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, «լուրջ» և «անլուրջ» քաղաքական ուժերը շատ ճանապարհ ունեն անցնելու, տարիներ են պետք լիարժեք կայանալու համար…
Հ.Գ. «ՖԲ»-ի քաղքենի, քաղաքական ֆանատիկ, զոմբիացված օգտատերերին և նաև համապատասխան դաշտերում արածող ֆեյքուլիկներին խորհուրդ կտամ էլի չշահարկել, չմեղադրել իշխանություններին: Յուրաքանչյուր անձ, քաղաքացի, քաղաքական ուժ թող իր մեջ փնտրի պատասխանները…»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.