Ի՞նչ է սպասվում Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատու Ստեփան Հակոբյանին, ինչի՞ է ուզում հասնել պաշտպանական կողմը և ինչի՞ց է զգուշանում այդ պատվերը կատարելու համար արդեն ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Առուշանյանը:
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հունվարի 31-ին նշանակված արտագնա դատական նիստը կարճ ժամանակ անց հետաձգվել է մինչև փետրվարի 7-ը, քանի որ Արսեն Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալ առանց պաշտպանի: Սա ուշագրավ հանգամանք է Ստեփան Հակոբյանին վերագրվող` սպանության պատվեր տալու մեղադրանքը հիմնավորելու և համարժեք պատիժ նշանակելու տեսանկյունից:
Միանգամից ասենք, որ պաշտպանական կողմն առայժմ ձգտելու է հասնել պատժի մեղմացման` հնարավորինս չեզոքացնելով առանցքային վկաներին և մեղադրանքը հիմնավորող ապացույցները:
Բայց դա գուցե մի քիչ դժվար լինի, քանի որ արդեն կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, որով ցմահ ազատազրկման է դատապարտվել Արսեն Առուշանյանը, 10 տարվա ազատազրկման` նրան սպանության մեջ օժանդակած Արթուր Հովհաննիսյանն ու վերջինիս ընկերուհին` 8 տարվա պատիժ ստացած Լուսինե Ղևոնդյանը:
Այսինքն, նրանց մասով առանձնացված գործով դատարանն արդեն հաստատված է համարել, որ Ստեփան Հակոբյանն է սպանության պատվիրատուն:
Միաժամանակ հիշեցնենք և խոստովանենք, որ պաշտպանական կողմը նախորդ նիստերի ժամանակ «հաջողություն» ունեցավ. Ստեփան Հակոբյանի երկու ընկերները` Արամայիս Սեդրակյանն ու Ահարոն Հակոբյանը, դատարանում հրաժարվեցին նախաքննության ընթացքում Ստեփանի դեմ տված ցուցմունքներից` պատճառաբանելով, թե Շահումյանի ոստիկանությունում դիմակավոր անձինք խոշտանգումներով են իրենցից ցուցմունքներ կորզել:
Դրանից հետո, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը որոշեց դիմել Հատուկ քննչական ծառայությանը` վկաների խոշտագումների վերաբերյալ հայտարարությունը քննության առնելու համար: Իհարկե, դատարանը պարտավոր էր անել դա, սակայն նկատենք, որ նման հայտարարություններ բազմաթիվ քրեական գործերով լինում են, սակայն միշտ չէ, որ դատարանները ՀՔԾ-ին դիմելու որոշում են կայացնում:
Հարցին, թե խոշտանգման մասին հայտարարություն անողները դատարանին ներկայացրե՞լ են բուժհետազոտման մասին որևէ փաստաթուղթ, ապացույց, որը կհիմնավորի ոստիկանների կողմից ծեծված կամ խոշտանգված լինելու հանգամանքը, Սեդրակ Զատիկյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վաղարշակ Գևորգյանը մեզ հետ զրույցում բացասական պատասխան տվեց: Նա նշեց, որ դա դատարանի գնահատման հարց է: Այլ կերպ ասած` ՀՔԾ-ն քննություն իրականացնելուց հետո կամ պետք է հաստատի, որ Շահումյանի ոստիկանները խոշտանգել են և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկի, ինչն առանց ապացույցների դժվար թե ստացվի, կամ պետք է ժխտի, որի դեպքում քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել այդ երկու վկաները` սուտ ցուցմունք տալու համար:
Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղադրանքը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ, այժմ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը:
Հարց. Արդյո՞ք նա դեմ կգնա իր հաստատած նախկին մեղադրանքին` ցույց տալով, որ լրջորեն թերացել է իր գործում… Այսինքն, պաշտպանական կողմը վերոնշյալ երկու վկաներին չեզոքացնելու առումով գուցե հաջողության չհասնի, և ավելի շուտ վերջիններիս կդատեն` սուտ ցուցմունք տալու համար:
Հաջորդ կարևոր վկան Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող Արսեն Առուշանյանն է. չի բացառվում, որ նրան չեզոքացնելու գործողությունը նախ դրսևորվում է նրա հարցաքննությունը հանրության լայն շրջանակների աչքից հեռու` ՔԿՀ-ում անցկացնելու մեջ: Թեև խոստովանենք, որ դատական պրակտիկայում կիրառվում է արտագնա նիստ հրավիրելու նշյալ մեթոդը: Բայց հետաքրքիր է, թե ինչ կասի առանց պաշտպանի ցուցմունք տալուց առայժմ հրաժարվող Արսեն Առուշանյանը, ով Ստեփանի պատվերը կատարելուց հետո դժգոհ էր մնացել նրանից. քրեական գործի նյութերում նշվել էր, որ Ստեփանի խոստացած 100.000 դոլարից (եթե չեմ սխալվում) միայն 30.000 դոլարն էր տրվել Արսենին, որն էլ սպանությունից հետո` Արսենը, Արթուրը և Լուսինեն ծախսել էին հյուրանոցներում, երբ գտնվել էին փախուստի մեջ: Մինչև փետրվարի 7-ը, եթե Արսենի սիրտը շահելու կամ համոզելու տարբերակ չգտնեն, նա հավանաբար կրկին կպնդի Ստեփանի պատվիրատու լինելու հանգամանքը, և պաշտպանական կողմին չի հաջողվի նրան չեզոքացնել. գուցե դրա համար է Առուշանյանը մեկշաբաթյա ընդմիջում խնդրել դատարանից:
Տեսնենք, թե ինչ կլինի` ծածկադմփո՞ց, թե՞ արդարադատություն, որը վերջ կդնի Զատիկյանների ընտանիքի անդամների դաժան սպանություններին ու մահվան առեղծվածային դեպքերին…Համենայնդեպս այդ ամենը պատահել կամ կատարվել է 14 տարվա ընթացքում` 7 տարվա պարբերականությամբ և իրավապահների կասկածելի դանդաղկոտության կամ գուցե անգործության հետևանքով:
Ոմանք չեն բացառում, որ հունվարի 13-ին առեղծվածային հանգամանքներում մահացած Անդրանիկ Զատիկյանի դեպքը կարող է կապված լինել նրա եղբոր` Սեդրակ Զատիկյանի պատվիրատուի դատաքննության հետ. այն նոր պետք է սկսվեր` անցյալ տարվա վերջին օրերին: Երկու դատական նիստ հետաձգվել էր` Ստեփան Հակոբյանի վատ ինքնազգացողության պատճառով դատական նիստին չներկայանալու հիմնավորմամբ, իսկ Անդրանիկի մահվան դեպքից հետո` նիստերը սկսվեցին:
Ամեն դեպքում, վերջինիս հարազատները գրեթե համոզված են, որ Անդրանիկը իր բնական մահով չի մահացել, այլ նրան թունավորել են: Վերջինս ցանկացել էր եղբոր սպանությունից հետո վրեժ լուծել Հակոբյաններից, սակայն զսպվածություն էր դրսևորել` այդ գործը թողնելով արդարադատությանը: Բայց չհասցրեց կամ թույլ չտվեցին հետևել արդարադատությանը, քանի որ դժվար չէր` կռահել, թե կողմերի մեջ կուտակված ոխը ինչի՞ կարող էր հանգեցնել դատարանում` դեմ առ դեմ հանդիպելուց հետո: Գուցե նաև դա էր պատճառը, որ սույն գործով առաջին դատավորը` նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որդին, հրաժարվել էր գործի դատաքննությունից:
Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով:
Ըստ մեղադրանքի` Ստեփան Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Բացի այդ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ապօրինի կերպով ձեռք բերելու և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահելու մեջ: Սակայն այժմ ամբաստանյալի աթոռին միայն Ստեփան Հակոբյանն է, ով նախաքննության ընթացքում ցուցմունք չէր տալիս, իսկ դատաքննության ընթացքում ասում է, որ մեղավոր չէ, ինքը չի արել: Իսկ մեղադրյալ Նարեկ Խաչատրյանը դեռ ամբաստանյալի աթոռին չէ: Արդյո՞ք սա իրավապահների հերթական միտումնավոր դանդաղկոտության կամ անգործության արդյունքը չէ…
Համենայդեպս, Հակոբյաններին ճանաչողները, առանց փակագծերը բացելու ասում են` «Սիմոնի (Ստեփանի հոր) բախտը բեսամթ բերեց…»
Էլմիրա Մարտիրոսյան
- 15:10Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին և նրա կնոջը պատկանող մի շարք գույքեր
- 12:10Դիլիջանի քրեականի պետը զղջացել է արարքի համար, ներողություն խնդրել երիտասարդից․ նոր մանրամասներ
- 15:10Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր են բացահայտել
- 13:10«Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է
- 12:10Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը. Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- 14:10Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել
- 15:10Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
- 11:10Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
- 15:10Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, զենք-զինամթերք տեղափոխելու դեպք. ԱԱԾ
- 15:10Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.