Մինչ հանրությունը քաղաքական սև ուժեր է փնտրում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի հետևում, նրա շարքային քաղաքացի հարևանը անզոր ջանքեր է գործադրում Պարույր Հայրիկյանի դեմ կենցաղային պայքարում:
Բալասան Սաֆոյանն արդեն մեկուկես տարի է, որ դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Պարույր Հայրիկյանի` սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջով, որը մինչ օրս չի կատարվել: Բալասան Սաֆոյանը քաղաքական գործիչ-հարևանից պահանջում է քանդել Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 8-րդ մուտքի 2-րդ հարկի թիվ 103 հասցեում գտնվող անօրինական կառույցները և հարթակը բերել նախկին վիճակին:
Գործը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում` Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, որը հայցի ապահովման միջոց կիրառելով` արգելել է Հայրիկյանին` որևէ գործողություն կատարել անօրինական կառույցների նկատմամբ:
Հ.Գ. Հետաքրքիր է` նախագահի աթոռի համար պայքարող, իրեն իրավապաշտպան համարող թեկնածուն, մինչ անօրինական կառույցները սարքելը ունեցե՞լ է հարևանների գրավոր համաձայնությունը, թե՞ քաղաքապետարանն ուղղակի նրան ճանաչելով՝ որպես քաղաքական գործիչ, արհամարհել է հարևանների կարծիքները և աչք փակել անօրինության վրա:
Այսինքն, մի բան, ինչը չի արել օրինակ՝ շարքային քաղաքացի, Երևանի բնակիչ Ջիվան Միքայելյանի դեպքում. նա 2010-ին սահմանամերձ զորամասերից մեկի մարտական հենակետում սպանված 6 զինծառայողներից մեկի` Կարո Այվազյանի պապիկն է, որը բողոքում էր իշխանությունից` իր թոռնիկին անօրինական ձևով բանակ տանելու, որից հետո հինգ համածառայակիցների սպանությունն ու «ինքնասպանությունը» նրա վրա բարդելու համար:
Դեպքից հետո, երբ թոշակառու Ջ. Միքայելյանը փորձել էր իր տան տանիքը վերանորոգել, նրան վարչական տույժի էին ենթարկել կրկնակի անգամ (ընդհանուր` մոտ 3 մլն. դրամի). սկզբում` Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարությունը, հետո` Երևանի քաղաքապետարանը:
Է. Մ.
- 12:10Իսկ հիմա Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասի հակիրճ. ագրեսիվ ռազմականացված քաղաքականությունը շարունակվելու է.
- 13:10Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, պատմական հայկական գյուղ է, կազմել է Հայաստանի առաջին Հանրապետության և Խորհրդային Հայաստանի մասը
- 11:10Ադրբեջանի ԶՈւ-ն խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՄԻՊ արտահերթ զեկույցը
- 12:10Արցախում օրը ցերեկով ցեղասպանություն է, Ադրբեջանը կամ պետք է ցեղասպանի Արցախի ժողովրդին, կամ հայաթափի. Պարգև Սրբազան
- 14:10Երկրին է մոտենում 300-800 մետր տրամագծով աստերոիդ․ վտանգավո՞ր է այն Երկրի համար
- 11:10Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ
- 14:10Ժամանակն ի վնաս Էրդողանի է աշխատում ․ Մուշեղ Խուդավերդյան
- 11:10Մենք հավատում ենք, որ նրանք քայլ կանեն, որ ապրեն Ադրբեջանի դրոշի տակ. Ալիևը՝ արցախահայության մասին
- 13:10Արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով․ ԱՀ նախագահ
- 12:10Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.