Երեկ երեկոյան, ժամը 23.15-ի սահմաններում մահափորձ է տեղի ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ: Դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Տպագրիչների 9 շենքի բակում, որտեղ բնակվում է Հայրիկյանը:
Ըստ ամենայնի, դա եղել է հետևյալ կերպ. Հայրիկյանը ավտոմեքենան կայանել է շենքի բակում, իջել է մեքենայից կամ իջնելիս է եղել, ապա տեղի է ունեցել մահափորձը: Հարևանները լրագրողներին տեղեկացրել են, որ դեպքի մասին տեղեկացել են աղաղակներից, երբ Հայրիկյանն օգնություն կանչելիս է եղել: Սա, թերևս, նշանակում է, որ նա մենակ է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների, դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ պարկուճ և բանալիների տրցակ: Վերջինն, ըստ ամենայնի, վայր է ընկել Հայրիկյանի ձեռքից: Վրա հասած հարևանները շտապօգնություն են կանչել, որը Հայրիկյանին տեղափոխել է Նոր Նորքի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ինչպես բժշկական կենտրոնը, այնպես էլ դեպքի վայրը, շուտով շրջափակվել է ոստիկանական ուժերի կողմից: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ պաշտոնյաներ, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, նախագահի այլ թեկնածուներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիներ այցելել են հիվանդանոց:
Բժիշկները վստահեցնում էին, որ Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, հավելելով՝ այս պահին: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայրիկյանը վնասվածք է ստացել աջ ուսի շրջանում: Թոքը կամ կենսական նշանակության որևէ օրգան չի վնասվել: Առայժմ վիրահատության կարիք չկա: Հայրիկյանը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին հայտնել է, թե երկու կրակոց է հնչել իրականում, բայց ինքը կրակողին չի տեսել:
Հայկական ժամանակ
Քստմնելի այս հարձակումը ցնցող տպավորություն է թողել ՀՀ քաղաքացիների վրա: Երեկ արդեն հարցեր էին հնչում, թե ինչ ազդեցություն կունենա տեղի ունեցածը նախագահական ընտրությունների վրա: ՀՀ Սահմանադրության հոդված 52-ում ասվում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում, նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը: Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո՝ քառասուներորդ օրը»:
Սա նշանակում է, որ նախագահական ընտրությունների հետագա ընթացքը կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից: Առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է. ու՞մ է սա ձեռնտու: Այս թեմայով, սակայն, վաղաժամ հետևություններ անել, թերևս պետք չէ. հիմա բոլոր ուժերը պետք է ներդրվեն հանցագործությունը բացահայտելու համար: Հանցագործի կամ հանցագործների ինքնության բացահայտումն է, որ կտա բոլոր հարցերի պատասխանը:
Մինչ այդ արձանագրենք, որ Հայաստանին չի հաջողվում դուրս գալ այս արյունալի իրադարձությունների շղթայից: Այսօրինակ վերջին սպանությունը մեր երկրում տեղի է ունեցել 2009-ի փետրվարի 3-ին, երբ կրկին սեփական տան շքամուտքում սպանվեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը: Այս սպանությունը բացահայտված չէ: Բացահայտված չեն նաև Մարտի 1-ի սպանությունները: Սա նշանակում է, որ մեծ թվով մարդասպաններ շարունակում են լինել ազատության մեջ, ինչը նշանակում է, որ ամեն պահի կարելի է սպասել նոր սպանությունների: Մարդասպաններին պետք է կանգնեցնել: Սա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է:
Հ.Գ. Հայրիկյանի վրա կրակողի անձը դեռևս հայտնի չէ: Գործով ձերբակալվածներ չկան: Հարուցվել է քրեական գործ՝ դիտավորյալ սպանության փորձի հատկանիշներով: Խոսք է գնում այն մասին, որ կրակողը եղել է սև շորերով, կրակոցներ արձակելուց հետո վազել է դեպի փողոց: Բակը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, գտնվում է Տպագրիչներ-Հանրապետություն փողոցների խաչմերուկում:
Հայկական ժամանակ
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.