Գիտությամբ զբաղվելը Ռոմանի ամենամեծ հետաքրքրությունն է, հոբբին, նաև՝ վաստակի աղբյուրը: Նրա խոսքով՝ «Բոլորս էլ գիտենք, որ ներկայումս Հայաստանում գիտությունը, մեղմ ասած, ամենահարմար զբաղմունքը չէ՝ վաստակելու համար: Երբ վիճակը շատ էր վատանում, սկսում էի լրջորեն մտածել աշխատանքս փոխելու մասին, բայց երբեք չեմ լքել գիտությունը որևէ պատրվակով, քանի որ գիտեի, որ վերադարձը դժվար կլինի, միգուցե` անհնար»: Նրան կանխող մյուս հանգամանքն այն է եղել, որ իր դուրս գալով՝ գիտության տվյալ ոլորտը Հայաստանում կմնար «անտեր», իսկ արարքն այդ դեպքում եսասիրություն կլիներ:
Գիտական հետազոտությունների որևէ ոլորտ ընտրելիս երբեք ուշադրություն չի դարձրել՝ որքանով է վերջինիս նշանակությունը գործնական և որոշակի ոլորտում ակտիվ հետազոտությունները շարունակում է՝ մինչև հարցերի պատասխանները գտնելը, որից հետո հետաքրքրությունը զգալիորեն մարում է և առաջ է գալիս նոր բան սովորելու ու ուսումնասիրելու կարիք: Մասնագիտական կյանքն առանց նորությունների չի պատկերացնում:
2008 թ.-ից սկսած մասնակցել է միջազգային գիտաժողովների` ժամանակ և ֆինանսական աջակցություն գտնելու հնարավորություններին համապատասխան: Ամենակարևոր գիտաժողովները, որոնց մասնակցել է, նա համարում է Պալեոէթնոբուսաբանության միջազգային աշխատախմբի գիտաժողովներն են (Conference of the International Work Group for Palaeoethnobotany), որոնք տեղի են ունենում 3-4 տարին մեկ անգամ պարբերականությամբ և համախմբում են այդ ոլորտում աշխատող աշխարհի մասշտաբով լավագույն մասնագետներին:
Կովկասի սահմաններից դուրս մասնակցել է նաև հետևյալ գիտաժողովներին. 77th Annual Meeting of the Society for American Archaeology, Memphis, Tennessee, USA, 18-22 April, 2012; 2nd International Workshop on Archeology of European Mountain Landscapes. Maison de la Recherche – Toulouse 2 University, France, 8-11 Oct. 2009; New methods and results of the pluridisciplinary research of the cultural heritage. Slobozia, Romania, 6-8th Nov. 2008:
Հայաստանում և առավել ևս՝ դրսում միշտ կարևորվել են Ռոմանի կատարած աշխատանքները, քանի որ այս ոլորտում կատարված մասնագիտական հետազոտությունները շատ չեն, և Կովկասի, որը բույսերի մշակության կարևորագույն կենտրոններից մեկն է, նախապատմության այս կարևոր ասպեկտի մասին մեր ունեցած գիտելիքները շատ սահմանափակ են: Ոլորտի առաջատար բոլոր մասնագետները հետևում են նրա աշխատանքներին և պարտադիր կերպով հղում են մեր տարածաշրջանի հետ և բույսերի որոշակի խմբերի հետ առնչվող բոլոր աշխատանքներում: «Կարևորագույներից կնշեի «Բույսերի ընտելացումը Հին Աշխարհում» («Domestication of Plants in the Old World») գիրքը (հրատ. 2012 թ., հեղինակներ` D. Zohary, M. Hopf և E. Weiss) մեր ոլորտի «ավետարանը»` կարևորագույն աշխատություն, որով սովորում են և որով ծանոթանում են Հին Աշխարհում բուսական տնտեսության և մշակույթի վերաբերյալ մարդկության ներկայիս գիտելիքներին»: Ցավով նշում է, որ, մինչև իր մասնագիտական գործունեությունը, Հայաստանը որևէ կերպ արտահայտված չի եղել այդ առանցքային նշանակության աշխատանքում:
–Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է դրանցում Ձեր անձնական ներդրումը։
–Այս հարցին մասնավոր պատասխաններ տալը շատ ծավալուն կլինի, քանի որ 40-ից ավել աշխատանքներ ունեմ: Ասեմ, որ հիմնականում երկու տիպի հրատարակումներ ունեմ. 1) իմ մասնագիտական ոլորտի աշխատանքներ, որտեղ միայն ես եմ հեղինակ կամ գլխավոր հեղինակն եմ և որտեղ աշխատանքը գլխավորապես իմ կողմից է կատարված, և 2) ավելի ընդհանուր ու ընդգրկուն աշխատանքներ, որտեղ տվյալ լայնածավալ և բազմակողմանի հետազոտությունում մասնակցություն ունեցած բոլոր մասնագետները, ներառյալ ես, ներկայացված են՝ որպես հեղինակներ: Այս երկրորդ դեպքում իմ մասնակցության աստիճանը տարբեր է` մի քանի նախադասությունից մինչև մի քանի էջ: Այդ ընդհանուր բնույթի հոդվածներում իմ կողմից նույնիսկ մի քանի նախադասությունով ներդրում ունենալու պարագայում վերջիններս կարևոր և անփոխարինելի ինֆորմացիա են տալիս:
–Ի՞նչ գիտական դրամաշնորհներ և մրցանակներ եք ստացել։
–Ունեցել եմ անհատական երկու փոքր դրամաշնորհներ Project Discovery-ի (ԱՄՆ) կողմից: 2011-2012 թթ. եղել եմ Ֆուլբրայթ ծրագրի հետազոտող (Fulbright Visiting Scholar) ԱՄՆ-ում: Առայժմ միայն մեկ մրցանակ ունեմ` «Ծառուկյան» հիմանդրամի կողմից տրված խրախուսավճար` ազդեցության գործակից ունեցող միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրված աշխատանքների համար:
Թե որ չափանիշն է ավելի ճիշտ արտացոլում գիտական աշխատանքի արժեքը՝ ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանա՞կը, թե՞ հղումների թիվը, խնդրի հարցում իր կարծիքը որոշակի է` հղումների թիվը ավելի կարևոր չափանիշ է, քանի որ դա արտահայտում է կատարված աշխատանքի կարևորությունը, այլ մասնագետների հետաքրքրվածությունը տվյալ աշխատանքով և իհարկե որակը, եթե իհարկե չեն հղում, որպեսզի ասեն, օրինակ, որ այդ աշխատանքի արդյունքները սխալ են:
Կարծում է, որ հետագա տարիներին մրցանակների թեկնածուներից արժե նաև պահանջել միջազգային հեղինակություն վայելող մասնագետների կողմից երաշխավորագիր ներկայացնել: Սակայն սա պակաս օբյեկտիվ չափանիշ է, քան հղումների քանակությունը։ Բացի այդ, անհարաժեշտ է համարում նաև աշխատանքների գնահատումն իրականացնել ըստ բնագավառների։ «Ընդհանրապես, տարբեր ոլորտների մասնագետներին և իրենց կատարած աշխատանքները գնահատելու համար միևնույն չափանիշները կամ արժեքները օգտագործելը համարում եմ սխալ և կուզենայի այս թեմային առանձին անդրադառնալ»:
Վերջին շրջանում Հայաստանում իրականացված և իրականացվող մրցանակաբաշխություններին և խրախուսական միջոցառումներին շատ դրականորեն է վերաբերվում. համարում է, որ մեծ գործ է արվում: Այդ միջոցառումները իհարկե ոչ մի հարցի արմատական լուծում դեռևս չեն տվել, բայց, զարգացնելու և շարունակական լինելու դեպքում, տարիների ընթացքում շատ բաներ կփոխեն՝ թե՛ հասարակության կողմից գիտնականների նկատմամբ հարգալից և արժևորող վերաբերմունք ձևավորելու և թե՛ հենց գիտնականների սեփական անձը և իրենց կատարած աշխատանքը արժևորելու և գնահատելու առումներով:
Ռոմանի համոզմամբ՝ մարդիկ պետք է տեսնեն, որ կառավարությունը արժևորում է գիտնականներին` գոնե նորմալ աշխատավարձ վճարելով, գիտական ծրագրերի իրականացման համար դրամաշնորհներ, խրախուսավճարներ և մրցանակներ տալով և մեծարելով: Գոնե մեկ տասնամյակ նման ռազմավարություն իրականացնելու դեպքում հասարակության վերաբերմունքը զգալիորեն խփոխվի գիտության նկատմամբ, և այդ ամենը կշարունակվի` արդեն առանց կողմնակի դրդման, իսկ գիտությունն էլ իր հերթին զարգացում կապրի և հասարակությանը կապահովի անհրաժեշտ գիտական արդյունքով:
Թվարկելով Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած խնդիրները, որպես հիմնական խնդիր, որը վերաբերվում է բոլոր երիտասարդ գիտնականներին, առանձնացնում է անգամ գոյատևելու համար անբավարար, ցածր աշխատավարձը, որը թույլ չի տալիս լիարժեք կերպով կենտրոնանալ գիտական աշխատանքի վրա: Կան նաև հետևյալ հարցերը, որոնք, սակայն, հնարավոր է, որ բոլորին չեն վերաբերվում:
1) Միջազգային չափանիշներին համապատասխան հետազոտություններ անելու համար անհրաժեշտ միջոցների և միջավայրի բացակայություն:
2) Որոշ ավագ սերնդի գիտնականների կողմից երիտասարդների մասնագիտական աճը ճնշելու հակվածությունը:
3) Ղեկավարության կողմից երբեմն տեղ գտնող խտրական վերաբերմունքը, երբ հարցը վերաբերվում է ավագ և երիտասարդ մասնագետներին:
Ինչ վերաբերվում է երիտասարդ գիտնականների կողմից ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում իրենց խնդիրների բարձրաձայնմանը, դրան դրական է վերաբերվում և համարում, որ դեռ ավելի շուտ էր պետք սկսել դրանով զբաղվել: Երիտասարդների այդ ակտիվությունը ինքնանպատակ չի, ծայրահեղ վատ վիճակն է, որ երիտասարդ գիտնականներին դրդել է՝ տարբեր հարթակներում բարձրաձայնել իրենց խնդիրները, և կառավարությունից պահանջել դրանց լուծում կամ գոնե օգնություն՝ դրանք լուծելու համար: «Թող ես սխալվելիս լինեմ, բայց կարծում եմ, որ եթե երիտասարդ գիտնականների խնդիրները չբարձրաձայնվեին, մենք դեռ շատ երկար տարիներ կառավարության կողմից որևէ ուշադրության չէինք արժանանա: Հիմա նկատում եմ մի փոքր ուշադրություն և շարժ: Հույսով եմ այն շարունակական կլինի և անընդհատ կավելանա»,– ասում է նա։
–Նշանակում է՝ վերջին տարիներին տեսնո՞ւմ եք դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։
–Իհարկե, վերջին տարիներին տեսնում եմ դրական միտումներ։ Գիտեմ, որ դրանք հիմնականում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախեռնության ներկայացուցիչների ակտիվ աշխատանքի և բանակցությունների շնորհիվ են իրականացել: Բարձր եմ գնահատում այս նախաձեռնության հեղինակների աշխատանքը, նրանք կարողացան կայծ հանդիսանալ մյուսների համար, խոսել պրոբլեմների մասին և ունենալ որոշ արդյունքներ, երբ մյուսները լռում էին և չէին գործում` համարելով, որ դա անարդյունավետ և անհույս գործ է:
Արտերկրում աշխատել է 2008 թ.-ից, հիմնականում կարճ ժամանակահատվածներով, ամենատևականը՝ ինն ամիս, իսկ գումարայինում` շուրջ մեկուկես-երկու տարի: Եղել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռումինիայի երկու տասնյակից ավել համալսարաններում և գիտահետազոտական հիմնարկներում: «Առաջ ամեն անգամ արտերկրի որևէ գիտական հիմնարկությունում հայտնվելիս՝ շոկ էի ապրում իրենց վերաբերմունքից և տրամադրած աշխատանքային պայմաններից, ռեսուրսներից և իհարկե վարձատրությունից: Հայաստանում սովոր էի ինքս իմ համար ստեղծել աշխատանքային միջոցներ և պայմաններ, աշխատել ամենաաներևակայելի պայմաններում՝ որպես աշխատանքային գործիքներ օգտագործել ձեռքի տակ եղած ամեն ինչ»,– պատմում է Ռոմանը:
–Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում անձամբ Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։
–Իմ մասնագիտական աշխատանքի կարիքը Հայաստանում կա: Եթե իմ նման մի քանի հոգի էլ լինեին` աշխատելու նյութ կլիներ: Սակայն աշխատանքային պայմաններ չկան և աշխատանքն էլ նորմալ չի վարձատրվում: Կարելի էր անգամ Հայաստանում հնակենսաբանական հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, ինչպես Վրաստանում ունեն՝ դեռևս խորհրդային ժամանակներից: Սակայն ներկայում անգամ հասարակ լաբորատորիա ստեղծելու համար աջակցություն չունեմ, և այս իրավիճակն ինձ հաճախ մտորումների մեջ է գցում…
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.