Սերգեյ Աբրահամյանը մաթեմատիկոս է, գիտությունների թեկնածու, աշխատում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում։
…Գիտության մասին հարցերին կփորձեմ հնարավարինս անկեղծ պատասխանել։ Այնուամենայնիվ, հակիրճ պատասխանները չեն կարող արտացոլել պատասխանի ողջ էությունը, քանի որ Ձեր նշած հարցերն այնպիսին են, որ դրանց շուրջ կարելի է ժամերով քննարկումներ անցկացնել:
…ԵԳԱԾ—ի մասին հարցերին չեմ ուզում պատասխանել:
…Ծնվել եմ 17.09.1983 բժշկի ընտանիքում, 1999-2003` բակալավր ԵՊՀ-ում (ինֆորմատիկայի և կիր. մաթեմատիկայի ֆակ.), 2003-2005՝ ՀՀ զինված ուժեր՝ Ղարաբաղ, 2005-2007` մագիստրանտ ԵՊՀ-ի նույն ֆակուլտետում, 2007-2011` ասպիրանտ Ինֆորմատիկայի և ավտոմատիկայն պրոբլեմների ինստիտուտում, պաշտպանել եմ 2012-ին, թեզի վերնագիրը՝ «Վերջավոր դաշտերի վրա անվերածելի նորմալ և տեղադրության բազմանդամների կառուցմանեղանակներ»:
…Ասույթներ չեմ սիրում։ Սիրում եմ քայլարշավ, հեծանվարշավ։ Ռեկորդ չունեմ՝ ես հասարակ մահկանացու եմ և իրավունք ունեմ ռեկորդ չգրանցելու։ Կյանքում ամենաշրջադարձային պահը ծառայության մեկնումն էր: Իսկ մասնագիտական կարիերայում՝ 2010-ին CASC գիտաժողովին մասնակցելը։
-Ես դեռ գիտնական չեմ: Համենայն դեպս, ինձ չեմ համարում գիտնական: Իսկ գիտության ոլորտում աշխատել որոշեցի, քանի որ սա այն ոլորտն է որտեղ միշտ պետք է միտքդ պրպտի, պետք է ի զորու լինես՝ տեսնելու մի քանի քայլ առաջ:
-NFSAT-ի կողմից ստացել եմ ասպիրանտական դրամաշնորհ, այնուհետև աշխատել եմ Volkswagen-հիմնադրամի կողմից տրված «Մարդու կենսաչափական տվյալներից ծածկագրական համակարգերի գեներացում» դրամաշնորհի շրջանակում որը իրականացնում էինք՝ ռուսների և գերմանացիների հետ համատեղ, տարբեր աշխատանքներում տարբեր քանակով համահեղինակներ ունենք, դրական եմ վերաբերում խրախուսական մրցանակաբաշխություններին, դրանց չափանշների մասին դժվարանում եմ պատասխանել, բայց մեկ է՝ դրանք էական ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ՝ պետք են համակարգային փոփոխություններ: Հիմա ավելի շատ են սկսել քննարկել նման հարցերը: Դա արդեն լավ է:
—Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած ամենամեծ խնդիրն այն է, որ նրանց առջև դրված խնդիր չկա: PostDoc-ական համակարգը երևի պետք է, բայց գլոբալ լուծումն էլի համակարգային փոփոխություննե՛րն են։ Մեր երկրի ներկա տնտեսությունը և գիտությունը անհամատեղելի են. տնտեսությանը պետք չի այսպիսի գիտություն և հակառակը:
-Գիտնականը չի՞ դադարում գիտնական լինել, երբ սկսում է մտածել վաստակելու մասին… Իհարկե՝ ոչ: Քանի որ դեռ չկան այնպիսի երիտասարդ գիտնականներ, որոնք կարող են գոյատևել առանց սննդի: Կոռուպցիա գիտությունում չկա, կամ շատ չնչին է, քանի որ գիտության մեջ չկան մեծ գումարներ: Չկա փող չկա կոռուպցիա: Իսկ շահագործման կամ նման արատավոր դեպքերի ես չեմ հանդիպել:
-Արտասահմանում եղել եմ կարճ ժամանակով, ուստի համեմատությունների մասին կլռեմ: Երևի ավելի կարևոր է գիտնականների արտաքին համագործակցությունը, քանի որ ներքին համագործակցության համար հարթակ չկա: Երկարաժամկետ տեսլականով իմ ապագան երևի թե տեսնում եմ դրսում:
—Մաթեմատիկան աբստրակտ գիտություն է՝ Հայաստանի ինչի՞ն է պետք այն: Չե՞ս կարծում արդյոք, որ մենք պետք է միայն գերակա ոլորտները ֆինանսավորենք՝ հայագիտություն, տնտեսագիտություն և այլն՝ այն ինչ պետք է մեր ժողովրդին, ազգին, պետությանը, այլ ոչ թե մեր սուղ ֆինանսներն ուղղենք տեսական ճյուղերի զարգացմանը, ինչպիսին է, օրինակ, մաթեմատիկան՝ ի՞նչ կարող է այն տալ մեզ, որ մեր երկրի քաղաքացին զգա իր բարեկեցության լավացման վրա:
—Իզուր չէ ասված, որ մաթեմատիկան գիտությունների թագուհին է: Ինչ որ իմաստով վերլուծական մտքի արտացոլումն է: 16-ից 18րդ դարերում մաթեմատիկան համարվել է հարուստների գիտություն: Ձեր հարցադրման հետ համամիտ չեմ, քանի որ, օրինակ, տեղեկատվական տեխնալոգիաների հիմքում ընկած է մաթեմատիկան: Իհարկե, մաթեմատիկայում ևս կան կիրառական և հիմնարար ուղություններ: Կիրառական մաթեմատիկան ամենաֆինանսաբեր ոլորտներից մեկն է գիտության մեջ:
-Կոնկրետ ի՞նչ կարող է այն տալ մեր երկրին, հասարակ քաղաքացուն: Ու ընդհանրապես, ինչո՞ւ պետք է հարկատուների մումարներն ուղղվեն գիտությանը, երբ երկրում այսպիսի արտահայտված սոցիալական լարվածություն կա:
-Գիտությունը հիմք է հանդիսանում նոր ֆիրմաների, բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը: Օրինակ, ԽՍՀՄ–ից մնացած գիտական լուրջ ռեսուրս կար, և դրա հիման վրա ստեղծվեցին Synopsis, Haylink և մի շարք այլ ՏՏ ֆիրմաներ: Հարյուրավոր մարդիկ ունեն աշխատանք և ստանում են բարձր աշխատավարձ: Չհաշված բազմաթիվ մուլտիպլիկատիվ էֆեկտները։ Գիտության և տնտեսության կապը փակ համակարգ է։ Տնտեսությունը որքան շատ ներդնում է կատարում գիտության մեջ, այնքան գիտությունը շատ է նպաստում տնտեսության զարգացմանը: Դիտարկենք պարզ օրինակ. մասնագետների պատրաստումը կրթության ոլորտի խնդիրն է, իսկ գիտության, մասնավորապես ակադեմիայի խնդիրներից մեկն էլ հենց մասնագետների պատրաստումն է` բարձրակարգմասնագետ դառնալու համար գիտության բովով պետք է անցնել:
Եվ այդպես է շատ ոլորտներում՝ գիտությունը զարգացման հիմք կարող է լինել շատ տեղերում։ Բնական սուղռեսուրսներ ունեցող երկրների տնտեսության լոկոմոտիվը գիտությունն է, օրինակ՝ Գերմանիա, Ճապոնիա Հարավային Կորեա: Իսկ մեզ մոտ այն դեռևս դիտվում է որպես կույր աղիք։ Կարծում եմ, որ այդպես չպետք է լինի։ Հայաստանի տնտեսությունը երկընտրանք չունի: Միակ փրկությունը գիտելիքահենք տնտեսությունն է: Իհարկե, երկրի ղեկավարությունը սա գիտակցում է: Բայց անհասկանալի է, թե ինչու քայլեր չեն ձեռնարկվում այս ուղությամբ:
Մանե Հակոբյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.