Այսօր Վարկած ակումբի հյուրն էր «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, որը խոսեց գալիք ընտրությունների վերաբերյալ որոշում ունեցող ընտրազանգվածի նախապատվությունների մասին և ներկայացրեց քաղաքական դաշտի նախընտրական դասակարգումը: Ահարոն Ադիբեկյանը նշեց.
«Սոցհարցումները P.R.-ի մաս չեն: Այսօր եկել եմ ներկայացնելու, թե քաղաքական դաշտը ինչպես է ձևավորվում և համապատասխան գործընթացները ինչպես են ընթանում »:
Համաձայն 2013թ-ի հունվարի 18, 19-ին ազգաբնակչության 1650 չափահաս բնակչի հարցման արդյունքում հարցման առաջարկ է արվել 2320 մարդու, որոնցից 670-ը կամ 29%-ը հրաժարվել են պատասխանել հարցերին ՝ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով: Ստացվել է հստակ իշխանամետ և ընդդիմադիր ուժերի հաշվեկշիռը ՝ 6:4 –ի, սակայն երկու կողմերն էլ ունեն կենտրանամետ զանգվածներ, որոնք, մնալով քաղաքական դաշտի այս կամ այն կողմը, այնուամենայնիվ, նախընտրում են հակադիր կամ չեզոք թեկնածուին: Համապատասխան հարցման տվյալների՝ իշխանությանը ձայն կտա բնակչության 64.5%-ը, իսկ ընդդիմադիր ուժը կունենա 35.5 % ձայն: Սակայն մեր իրականության մեջ կա նաև մի զանգված, որոնց ասում են էսկապիստ, որը փախչող, հեռացող զանցվածն է:
Սոցիոլոգիական կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախագահական ընտրական պայքարը ընթանում է Ս.Սարգսյանի, Ր. Հովհաննիսյանի, Պ. Հայրիկյանի, Հ. Բագրատյանի միջև:
ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկի 20,7 %-ը, ԲՀԿ-ից Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկի 4,2 %-ը, ՀԱԿ-ից` 0,1 %-ը, ՀՅԴ-ից` 0,4%-ը, ՕԵԿ-ից` 0,2 %-ը:
Րաֆֆի Հովհաննիսյանին օգտին ՀՀԿ-ից կքվեարկի 0,8 %-ը, ԲՀԿ-ից` 3,4 %-ը, ՀԱԿ-ից` 0,5 %-ը, «Ժառանգությունից»` 1,7 %-ը, ՀՅԴ-ից` 0,4 %-ը, ՕԵԿ-ից` 0,1 %-ը:
ՀՀԿ-ից Պարույր Հայրիկյանի օգտին կքվեարկի 0,1 %-ը, ԲՀԿ-ից` 0,6 %-ը, ՀԱԿ-ից` 0,1 %-ը, «Ժառանգությունից»` 0,1 %-ը, ՀՅԴ-ից` 0,1 %-ը, ՕԵԿ-ից` 0,1%-ը:
Հրանտ Բագրատյանի օգտին, ըստ հարցման արդյունքների` ՀՀԿ-ից քվեարկելու է հարցման մասնակիցների 0,1 %-ը, ԲՀԿ-ի էլեկտորատից` 0,1 %-ը, ՀԱԿ-ից` 0,9 %-ը, «Ժառանգությունից»` 0,1 %-ը, ՀՅԴ-ից` 0,1 %-ը, ՕԵԿ-ից` 0,1 %-ը:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք կաշառք կբաժանեն այս ընտրություններին, և առհասարակ նման դեպքում կաշառք վերցնողը, թե տվողն է մեղավոր, Ա. Ադիբեկյանը պատասխանեց.
«Կաշառքը մարմնավաճառության նման բան է: Ֆրանսիայում մարմնավաճառության մեջ դատապարտում են կնոջը, Սկանդինավյան երկրներում դա գործարք է դիտվում և մեղադրում են և´ կնոջը և´ տղամարդուն, Նյու Յորքում տղամարդուն են մեղադրում, որը գումարով գայթակղել է կնոջը ,իսկ մեզ մոտ ՝ Հայաստանում, մեղավորությունը երկուսինն է, քանի որ եթե փող չտան, վերցնող էլ չի լինի»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.