Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Նժդեհի ստեղծած կառավարության արդարադատության նախարար Հովհաննես Դևեճյանի դերակատար Վիգեն Ստեփանյանը նախ քար գցեց Աշոտյանի բոստանը. «Ծաղրանքի է արժանի այն, որ մի ամբողջ սերունդ անգրագետ է մեծանում և չի ճանաչում իր մեծերին»: Իսկ Գարեգին Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը պարծեցավ, թե՝«Գարեգին Նժդեհ» ֆիլմը դիտելուց հետո այն գերազանց է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: (Ֆիլմի երկու՝ փակ և բաց, պրեմիերաները տեղի են ունեցել հունվարի 27-ին և 28-ին):
Չնայած տարաբնույթ կարծիքներին, դերակատարներն ասացին, որ ֆիլմի երկու ցուցադրություններից հետո հանդիսատեսի հոտնկայս ծափահարությունները խոսում են նրանց ստացած լավ տպավորությունների մասին:
«Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, մինչև դիտումը, սոցցանցերում քննադատության էր արժանացել ֆիլմի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը. «Այս երկրագնդի վրա իդեալական բան չկա: Ստացվել է այն, ինչին մենք նպատակ ենք դրել ու ուզեցել ենք հասնել: «Я Гарегин Нжде» այդ խոսքի հիման վրա մենք տեսել ենք մեր աշխատանքի արդյունքը, երբ ես դուրս եկա ու տեսա, որ տղաները ձնագնդի են խաղում ու նույն բառերն արտաբերում, մեծ ոգևորություն ապրեցի»,- ասաց նա, զուտ հայկական սովորություն համարելով՝ չտեսած բանը քննադատելը:
Վիգեն Ստեփանյանն ասաց, որ համակարծիք է՝« Ցանկացած մարդ պետք է քննադատի միայն իր տեսածը: Ինձ համար ցավալին այն է, որ մենք ունենք քաղաքային մի շերտ, որ ամեն ինչի նայում է ծաղրելով։ Ինչքա՞ն կարելի է մերը նվաստացնել, չհարգել, եթե վաղը Կոմիտասի մասին ֆիլմ նկարվի, կրկին ծաղրանքի կարժանանա»:
Արտաշես Ալեքսանյանը համոզված էր, որ քննադատողները դրա համար աշխատավարձ են ստանում, իսկ միգո՞ւցե ծափ տվողներն էլ են աշխատավարձով ծափ տալիս:
Ինչևէ, դերասանը գտնում է. «Ես չեմ ասում չքննադատեն, դա էլ իրենց գործն է: Եթե չանեն աշխատավարձ չեն ստանա: Մենք մերը կանենք, իրենք՝ իրենցը»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.