Վերջին շրջանում «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ կապված «Ժողովուրդ»-ը բազում դժգոհություններ է ստանում: Ինչո՞ւ են փակվում «Սթար»-ի խանութները: Այս և ընկերության առնչվող այլ հարցերի շուրջ թերթը զրուցել է «Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչիի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-«Սթար» առևտրային ցանցը վերջերս գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Ի՞նչ փուլում է այս պահին կազմակերպության գործունեության ընթացքը:
-Ընկերությունը վերակառուցման փուլում է: Մենք փոխել ենք ներքին կառուցվածքը, որպեսզի այն համապատասխանեցնենք մեր բիզնեսի պահանջներին: Փոփոխության են ենթարկվել նաև ներքին ռազմավարության որոշ առանձնահատկություններ: Ինչպես գիտեք, «Սթար»-ը գործում է 2005 թվականից, այդ պահից սկսած՝ փոխվել է նաև շուկան, և հաջողության հասնելու համար ընկերությունները պետք է պատրաստ լինեն շուկայի փոփոխություններին:
-Վերջերս ականատես ենք լինում «Սթար»-ի որոշ խանութների փակմանը: Արդյոք դա կազմակերպության ռազմավարության մի մա՞սն է:
-Այո´, վերջին շրջանում փոքր ֆորմատի 4 խանութ ենք փակել: Դրանք այն խանութներն էին, որոնց տարածքի վարձավճարը բավական բարձր էր, ինչը սննդի մանրածախ առևտրի բիզնեսը, որն ունի փոքր խանութներ, չի կարող արդարացնել, կամ դրանք պարզապես շատ թանկ էին այդ տարածքի համար: Ինչպես արդեն նշեցի, վերջին մի քանի տարիների ընթացքում շուկան հսկայական փոփոխությունների է ենթարկվել: Սննդի մանրածախ առևտրի ոլորտը շատ պարզ է, երբ նայում ես թվերին, այլ կերպ ասած՝ մենք հստակ գիտենք, թե որքան կարող ենք վճարել տարածքի վարձակալության համար: Մենք մտադիր ենք գտնել ավելի եկամտաբեր տարածքներ՝ կոմպենսացնելու համար մեր ներկայությունը դաշտում:
-Մի շարք արտադրող ու ներկրող ընկերություններ դժգոհում էին, որ «Սթար»-ն իրենց բավական մեծ թվով գումարներ է պարտք: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այս հարցի լուծման ուղղությամբ:
-Այո´, «Սթար»-ի պարտավորություններն այսօրվա մեր իրականությունն է, որը գալիս է անցյալից և իր գագաթնակետին է հասել այս ձմռանը: Ես կցանկանայի ընդգծել, որ ներկայիս բաժնետերը 2011թ. գնել է այս ընկերությունն արդեն իսկ պարտքերով և շատ աշխատանք է տարել այն կարգավորելու համար: Այժմ մենք կարգավորում ենք մեր ժամկետանց պարտավորությունները, միևնույն ժամանակ կոմերցիոն բաժինը վերաբանակցություններ է վարում կոմերցիոն հարցերի շուրջ: Շատ կարևոր է յուրաքանչյուր մատակարարի հետ հետագա համագործակցությունը, քանի որ առանց դրա բարդանում է պարտավորությունների իրականացման հնարավորությունը: Մեր գործընկերներից շատերն ըմբռնումով են մոտենում, և գործընթացն առաջ է գնում:
-Ի՞նչ արդյունքների եք ձգտում հասնել այս տարվա ընթացքում:
-Այս տարի «Սթար»ի համար շատ դժվար է լինելու: Մենք պետք է հասնենք արդյունքների, որոնք իրենց մեջ ներառում են այն բոլոր փոփոխություններին հասնելը, որ ձեռնարկել ենք անցած աշնանը…Մերօրյա հաճախորդը շատ խելացի է , և մենք՝ որպես մանրածախ առևտրով զբաղվով ընկերություն, պետք է արժանանանք նրա վստահությանը: Դա միանշանակ է:
Ժողովուրդ
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.