2009-ի փետրվարի 3-ին, փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունից հետո, երբ քրեական գործի նախաքննությունը հանձնարարված է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ), ՔԿՀ-ներից մեկում գաղտնի տեսաձայնագրություն է կատարվել: Այնուհետև, երբ քրեական գործի վարույթը կասեցվել է և սպանվածի հոր բողոքներից հետո` 2011-ի փետրվարին ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննչական վարչություն` նախաքննությունը շարունակելու, ի հայտ է եկել նաև այս գաղտնի ձայնագրությունը և ուղարկվել փորձաքննության:
Պարզվել է, որ այն Գրիգոր և Խորեն Իգիթյանների (նրանց մասին` քիչ հետո) նկատմամբ օպերատիվ ճանապարհով իրականացված տեսաձայնագրության լազերային սկավառակն է:
Դրա մեջ լսվող խոսակցության վերծանման մեջ թեև նշված է Գրիգորի և Խորենի անունը, սակայն այդ խոսակցությանը հետո խառնվել են 3-րդ (փաստաբանը), 4-րդ (գեներալ) անձինք: Վերջինը խոսում է «սարքել, կպցնելու» մասին (հավանաբար խարդախության և սպանության գործը), թողնում, որ երկու եղբայրները որոշեն, թե նրանցից ով է այդ գործով «գնալու» (դատվելու), և ասում, որ իրենց հիմնական գործը փոխոստիկանապետի սպանության բացահայտումն է և այլն:
Ներկայացնում ենք մասնակի կրճատումներով` միայն առավել ուշագրավ հատվածները:
Ուրեմն տեսաձայնագրությունը կատարվել է քրեակատորղական հիմնարկներից մեկում, որտեղ այդ ժամանակ գտնվելիս է եղել Քերոլայն և Ջորջ Նաջարյանների գույքին խարդախությամբ տիրանալու համար դատապարտված Գրիգոր Իգիթյանը: Որոշակի ճնշումների ներքո նրան փորձել են նաև եղբոր` Խորեն Իգիթյանի միջոցով համոզել` Գևորգ Մհերյանի սպանությունը վերցնել իր վրա, կամ միասին որոշել, թե իրենցից ով է դատվելու այդ գործով: Նրանց միջև խոսակցությունն ընթացել է այն բանից հետո, երբ մամուլում նոր էր շրջանառության մեջ հայտնվել կամ հայտնվելու նրանց անունը` որպես «վրեժխնդրության» հողի վրա կատարված սպանություն (իբր Գևորգ Մհերյանին սպանել էին խարդախության վերաբերյալ դատական գործին միջամտելու և դատավճիռը հօգուտ Նաջարյանների կայացնելու, անշարժ գույքը նրանց վերադարձնելու համար):
Մինչ եղբայրների խոսակցությունը, Գրիգորը կալանավայրում անկոչ այցելու է ունեցել (դեռ հայտնի չէ` ով է եղել, սակայն պարզ է, որ ՔԿՀ մտնելու «նարուշիլովկա» ունեցող մեկն է եղել). նրան իջեցրել են` այդ անձին հանդիպելու, որից հետո` հաջորդ օրը կամ գուցե օրեր անց Խորենը հետաքրքրվել է եղբորից` նրանց միջև տեղի ունեցած խոսակցության բովանդակության և այցի նպատակի մասին: Սակայն խոսակցության սկզբում Խորենը Գրիգորին հայտնել է, որ մինչ այդ ինչ-որ անձինք ձայնագրել են վերջինիս` սպանության վերաբերյալ «կամեռներում», ինչպես նաև Սուսիկի (Գրիգորի կնոջ) հետ ունեցած խոսակցությունները, որոնք նաև իրեն են տվել` լսելու:
Ինչին ի պատասխան Գրիգորն ասել է.
Գրիգոր- Սպանության հետ կապված ես ոչինչ չեմ խոսացել:
Խորեն — Սպանության հետ կապված չես ասե՞լ, որ ըըը ես ըլնեի, ես է կսպանեի:
Գրիգոր — Տենց բան չեմ ասել, ու՞մ պտի ասեի տենց բաներ: Ես պռոստը ասել եմ էն մարդկանց, ովքեր էտ գործին խառնված են էղել, էն էլ մենակ էտ կամեռում: Դրանից հետո էլ, եթե ինձ էկել զգուշացրել են, որ ես կասկածվում եմ, նոռմալ մարդը…
Խորեն- Քեզ որ ընչի՞ համար էր կանչել էն տղեն ժամը տասին բանի (խոսքը անկոչ այցելուի մասին է-(Է.Մ.)):
Գրիգոր — Ես գաղափար չունեմ ուրեմն:
Խորեն — Ինչ, ի՞նչ խոսակցություն ա գնացե ընդե, ի՞նչ ա ասել:
Գրիգոր- Թե բա ասել ա ես գիտեմ, դու ուզում ես ժուռնալիստներին ասես էտ սպանության մասին: Դու ինձ ասա փող են խոստացել: Հա: Ես էլ որ գնացի, ես կարծեցի տունն ա բան պատահե, դրա համար են գիշերը ինձ իջացնում տեսակցության, որտև ես ի՞նչ իմանայի դայա:
Խորեն- Բա ի՞նչ դեբոշ ա էղել ընդեղ:
Գրիգոր- Ընդեե ոչ մի դեբոշ չի էղե հաստատ:
Խորեն- Բա խի, ինչի համար ինձ ասեցիր արդեն ուշ ա:
Գրիգոր-Ե՞րբ եմ ասե արդեն ուշ ա:
Խորեն- Որ ըը բանի կաբինետից խոսացիր:
Գրիգոր- Բանի ձեռքո՞վ, հա՞:
Խորեն- Հա:
Գրիգոր- Տենց բան չեմ ասել, ասեցի ես ի՞նչ իմանայի, որ ինձ իջացրել ա ներքև: Ասեցիր դու ոչ մեկի հետ մի հանդիպի, ասի արդեն ուշ ա, ինձ իջացրել են դրա մոտ հանդիպման, բա որ տային գլուխս ջարդեին: Բա որ տար գլուխս ջարդեր, դա քսիֆ էր ուղարկել շանտաժ անելու, հետո էլ իջացրեց բան, էտ քսիֆը ուղարկեց, որ քսիֆին չեմ պատասխանել, ըսկի չեմ էլ կարդացե ես մարդավարի, որտև ձեռագիրը նենց էր:
Հետո նրանց խոսակցությունից պարզ է դառնում, որ «քսիֆին չպատասխանելուց օրեր անց Խորենի և նրա զոքանչի տանը խուզարկություններ են արել փամփուշտ, զենքեր գտել և դրանք տեղափոխելուց ցույց տվել (հավանաբար հեռուստացույցով) նաև նրանց հարազատներին, ովքեր կալանավորվելու վտանգի առջև են, ինչպես նաև Գրիգորին արգելել են տեսակցել հարազատների հետ կամ հեռախոսով զանգել նրանց… (զրույցի այս մասին միացել է նաև փաստաբանը):
Խորեն- …Արդեն ես մի ամիս ա կալանքի մեջ եմ:
Գրիգոր- Գիտեմ:
Խորեն-Մի ամիս ա կալանքի մեջ եմ, կնգաս էսօր կկալանավորեն կտանեն, նա Համիկին արդեն:
Փաստաբան-Էսօր չէ, վաղը, եթե կալանավորեն:
Խորեն- Վաղը կկալանավորեն կտանեն, Համիկին էլ, Զառային էլ, բոլորին, բոլորին, բոլորին:
Գրիգոր- Երեկ հանդիպել ե՞ս ոստիկանապետի հետ:
Խորեն- Հանդիպել եմ: Գրիգոր ջան, ամեն մեծ գառանծյաները տվել ա:
Գրիգոր-Հավատում ե՞ս:
Խորեն- Հա:Հա…Հավատում եմ: Ու ընդեղ շատ բարձր մակարդակով ա էս ամեն ինչը արվում…Հասկացա՞ր:
Գրիգոր — Բա էս հանգամանքները (սպանության-Է.Մ) ով պտի ինձ բացատրի, որ ես իմանամ ոնց ա էղել:
Խորեն — Ստեղ հիմնականում բանինն ա զենքինն ա, պտի ասես ճանապարհին շպրտել եմ, չեմ հիշում որտեղ:
Գրիգոր — Ես ե՞մ էղել:
Խորեն — Հա:
Գրիգոր — Տունը ո՞նց իմանամ որտեղ ա, ինչ ա: Ես գաղափար չունեմ:
Խորեն — Ես է չունեմ:
Գրիգոր — Բա ի՞նչ անենք, ի՞նչ գառանծյա
Խորեն — Գառանծիայի մասին ես ամեն ինչ, ինչ որ ասում եմ, ճիշտ եմ ասում:
Գրիգոր- Ինձ ինչքա՞ն են տալու:
Խորեն — Գրիգոր ջան քեզ տալու են շատ չնչին…Յոթ տարի, ութ տարի:
Գրիգոր — Հետո՞:
Խորեն — Հետո ամեն ինչ կկարգավորեմ:
Գրիգոր — Բա գու՞յքը:
Խորեն — Էտ հարցը եթե, եթե գնաց ըտենց ու ապացուցվեց, որ դու ես, գույքը, ամեն ինչը ետ ա դառնում, այսինքը նոր հանգամանքների բերումով, որ …ա ) նա մեղավորն էղե, որ քու գույքը տարել են: Էտ ա դրդապատճառն էղել…
Փաստաբան — Եթե ասվածը …(վերծանելի չի եղել) ես խոստացել եմ, որ ես կստանձնեմ էտ…գործի բանը, քո պաշտպանությունը, երևան եկած հանգամանքներով ու էտ սաղ:
Գրիգորը չի ցանկանում լսել այդ ամենը, որից հետո փաստաբանն ասում է.
Փաստաբան — Ախպոր պես, ես բան չեմ համոզում…Խոսքը նրա մասին ա, որ նոր երևան եկած հանգամանքների պայմաններում քրեական գործի հետ պտտելը մենք դարձնում ենք …գույքի մասով, օգնում ենք: (Այսինքն, սպանության գործով 7 տարի պատժաչափ են տալիս, որը որպես նոր ի հայտ եկած հանգամանք ներկայացնելով կրկին դիմում են դատարան` խարդախության գործը բեկանելու, այդ մասով արդարացնելու, որպեսզի հնարավոր լինի Նաջարյաններից գույքը հետ վերցնել):
Գրիգորը շարունակում է` երկմտել առաջարկի շուրջ, սակայն կրկին հարցնում է, թե ով պետք է իրեն բացատրի սպանության հանգամանքները, որպեսզի ինքը հետո կարողանա ներկայացնել:
Գրիգոր — …Բա լավ ո՞նց պտի էտ բացատրեմ ես, ես ե՞մ, թե…Էտ ե՞րբ եմ գնացե հասցրե էտ բանը անեմ, ինչո՞վ:
Խորեն — Չգիտեմ:
Գրիգոր — Բա ո՞վ պտի ինձ ասի:
Փաստաբան — Ես քեզ ասել եմ, որ սենց հարցերով ես խորհրդատու չեմ..
Խորե ն- Դու կարաս ասես` ես… խելագարված եմ էղե…ոչ մի բան չեմ հիշում: Ես եմ արել ու վերջ:
Գրիգոր — Տան տե՞ղը որտեից եմ քթել:
Խորեն — Չգիտեմ: Ես նույնիսկ չեմ հիշում փողոցը, տեղը, թե որ չենք տեսել, ո՞րդեղից իմանանք: Հենց տենց էլ ասի…
Գրիգոր — Սուսանին կանչել ե՞ն, քննել ե՞ն, չի ասե՞, որ տունն ա էղե:
Խորեն — Գրիգոր էտի ոչ մեկին չի հետաքրքրում Գրիգոր: Մենք մտնում ենք պրեսի տակ ու չորս … ութ հոգին դատվում են ու…
Գեներալ- Շատ կա՞ հլը:
Գրիգոր — Չէ… Ես ամեն ինչ հասկացել եմ: Հիմա ինձ ասեք` իրանց ե՞րբ եք բաց թողնելու:
Գեներալ — Մեզ երբ եք բաց թողնում: Հլը դուք ասեք տեսնեմ ինչ եք ասում…
Գրիգոր — Ի՞նչ ա հիմա ինձնից պահանջվում, որ անեմ:
Գեներալ- Մի բան լավ իմացի, որ մեզ պետք չի ինչ-որ մի բան:
Գրիգոր — Հասկանում եմ, հասկանում եմ…պարոն գեներալ:
Գեներալ — Ես ուզում եմ ձերն ասենք, վերջին հաշվով դե որ էտի ձեր` ախպերների գործն ա, էտի ես արդեն սկզբից էլ ասեցի: Բայց որտ ա գնալու, էտի արդեն դուք պտի որոշեք: Մեզ ձեռնտու չի, որ երկուստ է գնաք…
Գրիգոր- Չէ ես, էն ժամանակ որ մենք միասին էինք պարոն Բաբախքեխյանի հետ, ինքը մի հատ փաստաթուղթ …ցույց տվեց:
Գեներալ- էն զենք-զինամթերքի՞ պահով:
Գրիգոր — Հա:
Գեներալ — Դե էտ հեչ: Դա ինչ ա… Դե էս, դրանք մանրուքներ ա, հիմնական գործը մերը փոխոստիկանապետի սպանության բացահայտումն ա: Մնացածը երկրորդական բաներ են, տասներորդական բաներ են:
Հ.Գ. Ո՞վ է եղել այս գեներալը, ով և ում թույլտվությամբ հնարավոր կլիներ այդպես հանգիստ մտնել ՔԿՀ` այդպիսի աղմկահարույց գործով բանակցություններ վարելու, եթե այդ ժամանակ սպանության գործով քննչական խմբի ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Հեկտոր Սարդարյանն էր: Երկու տարի շարունակ` մինչև գործը ոստիկանությանը փոխանցելը, ինչո՞վ է զբաղված եղել Հատուկ քննչական ծառայությունը: Արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ Մհերյանի սպանության գործը բացահատելու կամք ու ցանկություն չկա, և դա է պատճառը, որ 4 տարի է անցել ու «չեն կարողանում սպանությունը բացահայտել»:
Էլմիրա Մարտիրոսյան
- 12:10Ինչի՞ց է վախենում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի զոքանչին ու աներորդուն պատասխանատվության կանչելու հարցում․ Hetq.am
- 11:10Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց
- 15:10Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին և նրա կնոջը պատկանող մի շարք գույքեր
- 12:10Դիլիջանի քրեականի պետը զղջացել է արարքի համար, ներողություն խնդրել երիտասարդից․ նոր մանրամասներ
- 15:10Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր են բացահայտել
- 13:10«Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է
- 12:10Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը. Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- 14:10Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել
- 15:10Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
- 11:10Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.