Եթե ԲՀԿ-ն մանկապարտեզ չէ, այլ քաղաքական կազմակերպություն, կուսակցություն, պետք է արժանի գնահատական տա իր առանձին ֆունկցիոներների պահվածքին: Այս կուսակցությունը, փաստորեն, ընդդիմադիր դաշտի հերն անիծելուց հետո հիմա էլ, ակամա, լծվել է ընդհանուր առմամբ քաղաքական պայքարի հերն անիծելու գործին: ԲՀԿ-ական առանձին գործիչներ այլևս ընկալվում են որպես քաղաքական դաշտի ենիչերիներ, որոնց հրահանգված է ոչնչացնել քաղաքականության մասին մարդկանց ամենատարրական
պատկերացումներն անգամ,- գրում է «Հրապարակ»ը:
Իրականում մի առնետավազք է սկսվել ԲՀԿ-ից, որն սպառնում է վերածվել 20-ամյա անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ «քցոցի»-ի: ԲՀԿ խոսնակները, սակայն, անհասկանալի լաբիրինթոս հիշեցնող իրենց խոսքերով փորձում են բացատրել այս անբացատրելի վիճակը, բայց դրանից, ինչ խոսք, վիճակը չի շտկվում: Մի երկու օր առաջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ հիմա արդեն Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից ընտրված պատգամավոր և ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ Գյումրիի կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը հայտարարել են, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրելու են Սերժ Սարգսյանին:
Եթե սա խայտառակություն չէ մի կուսակցության համար, որ հրաժարվեց ԱԺ ընտրություններից հետո մտնել կոալիցիա, իսկ դրանից առաջ էլ չմիացավ կոալիցիոն նոր հուշագրին, ապա առնվազն քաղաքական անմեղսունակություն է, որ հանդես է բերում ԱԺ-ում իր պատգամավորների թվով երկրորդ կուսակցությունը: Սերժ Սարգսյանին ընտրելու կամ նրան սատարելու մեջ, ոզնուն էլ է հասկանալի, քրեորեն հետապնդելի ոչինչ չկա: Հետևաբար, Գյումրիի քաղաքապետն ու ԱԺ հանձնաժողովի նախագահը քրեական հանցագործներ չեն: Բայց նրանք այս պահին «քաղաքական հանցագործություն» են կատարում ԲՀԿ-ի՝ իրենց կուսակցության նկատմամբ և, ինչպես հատուկ է քաղաքական հանցագործին, փորձում են սղալել ու արդարացնել այդ կեցվածքը: Մարտուն Գրիգորյանը, մասնավորապես, գտնում է, որ շատ մեծ տարբերություն կա Սերժ Սարգսյանին ընտրելու և սատարելու միջև: Ինքը չի սատարելու, բայց ընտրելու է:
Դե իհարկե, Սերժ Սարգսյանն էլ հիմա ուր որ է աչքերը կլցնի ԲՀԿ-ականի այդ անակնկալ և ինքնաբուխ որոշման կապակցությամբ: Բայց չէ՞ որ խոսքն այստեղ շարքային ԲՀԿ-ականների մասին չէ, այլ ՀՀ երկրորդ խոշոր համայնքի և ԲՀԿ-ական ոչ պակաս խոշոր կառույցի ղեկավարների, ովքեր պատրաստվում են ընտրել Սերժ Սարգսյանին, բայց, ասացե՛ք խնդրեմ, չե՞ն պատրաստվում իրենց որոշումով վարակել մյուս ԲՀԿ-ականներին: Ի վերջո, կա կուսակցության քաղաքական որոշումը՝ թեկնածու չեն առաջադրում և չեն սատարում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին: Այս որոշման տիգրանուրիխանյանական տրակտովկան ուղղակի զավեշտ է հիշեցնում: Նա հայտարարել է, որ կա քաղաքական որոշում, իսկ թե ինչ է անում Սամվել Բալասանյանը, դա իր գործն է: Շատ ներողություն, բայց վաղն էլ անձամբ Գագիկ Ծառուկյանը կարող է հայտարարել, որ ընտրելու է Սերժ Սարգսյանին, բայց չի սատարելու նրան: Կստացվի՝ թեև կա քաղաքական որոշում, բայց այդ որոշումը կատարել-չկատարելն իմ գործն է: Ո՞ւր է քաղաքականությունն այս դեպքում:
Մեզ թվում է, որ ավելի ազնիվ կլիներ, եթե ԲՀԿ-ի որոշումը լիներ այսպիսին. «Կուսակցությունը լուծարվում է, իսկ ԲՀԿ-ական արդեն նախկին խալխը ազատ է ընտրելու ում կամենա»: Բայց եթե կուսակցությունը լուծարելու նպատակ չունեն և թղթի վրա էլ խիստ վճռական տոնով գրել են, որ ոչ մեկին չեն սատարելու, պետք է առնվազն հարգանք դրսևորեն իրենք իրենց և իրենց շարքերի հանդեպ և շարքերին էլ չասեն՝ դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, բայց ես՝ Ծաղիկս, ընտրելու եմ նախագահ Սարգսյանին:
ԲՀԿ-ն փրկելու մի ճանապարհ ունի Գագիկ Ծառուկյանը՝ առաջին իսկ պատահած ծառից «կախել» Գյումրիի գործող քաղաքապետին և իր «շահած-պահած» պատգամավորին: Հավատացնում ենք, որ նրանք շատ արագ կհասկանան Սերժ Սարգսյանին ընտրելու, բայց չսատարելու մասին իրենց հայտարարությունների ողջ խեղկատակությունը: Եվ բացի այդ, դա կարող է լավ դաս լինել ԲՀԿ-ում հայտնված այն պատեհապաշտների համար, ովքեր արդեն իսկ պատրաստ են «թռնելու»: Նրանց թռիչքը գոնե անաղմուկ կլինի, իսկ եթե նույնիսկ աղմկեն էլ, ապա այդ աղմուկը կծառայի միայն ԲՀԿ շահերին:
Իսկ Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի՞ փրկել ԲՀԿ-ն:
Հրապարակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.06.2023 | 12:10
09.06.2023 | 11:19
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.