Հայաստանի գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական վարչությունում ուսումնասիրվել են «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 206.05.2011թ. NԱԺՈ-277-Ն որոշման 2011թ. ընթացքում կիրառման կապակցությամբ նախաքննության և հետաքննության մարմինների, դատարանների կողմից կայացված որոշումների, դրանց վերաբերյալ քրեական գործերի վերանայման նպատակահարմարության, այդ որոշումների հնարավոր վերացման կամ բողոքարկման, համաներման որոշման կիրառման ընթացքում թույլ տրված թերությունների, բացթողումների և խախտումների դեպքում մեղավոր անձանց նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների արդյունքները: Այս մասին հայտնում են Դատախազության մամուլի ծառայությունից:
Ուսումնասիրության արդյունքներով նշված գործընթացի շրջանակներում հայտնաբերված խախտումները տեսակավորվել են ըստ խմբերի.
• նախաքննական մարմինների ու դատարանների կողմից ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ներկայացվող պահանջագրով անձի` նախկինում ունեցած դատվածության, նրա նկատմամբ նախկինում համաներման կիրառման փաստերի պատշաճ կերպով չստուգելը,
• նախաքննության մարմինների կողմից համաներման որոշման կիրառմամբ համապատասխան որոշումներ կայացնելու պահին հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցված չլինելը,
• դատարանների` դատապարտյալների նկատմամբ նշանակված ազատազրկման և պայմանական չկիրառված պատժաչափի չկրած մասը ¼-ով կրճատելու, այսինքն` համաներման 8-րդ կետի 4-րդ ենթակետը կիրառելու փոխարեն կիրառել են համաներման որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որի արդյունքում կայացված որոշմամբ դատապարտյալներն անհիմն ազատվել են պատժի կրումից,
• դատարանները համաներման որոշումը կիրառելու մասին որոշումների մեջ հստակ չեն նշել այն հանգամանքը, որ դատապարտյալներն ազատվում են միայն հիմնական պատժի կրումից, իսկ լրացուցիչ պատիժը շարունակում են կրել:
Իրականացվել է 10 կարգապահական վարույթ և 10 ուսումնասիրություն, որի արդյունքներով 9 դատախազի նկատմամբ նշանակվել են կարգապահական տույժեր, իսկ 19 դատախազ խիստ նախազգուշացվել և նրանց ուշադրությունը հրավիրվել է համաներման որոշման կիրառման ընթացքում նրանց կողմից թույլ տրված թերությունների, բացթողումների և խախտումների վրա` անհրաժեշտ հետևություններ անելու և այսուհետ դրանք բացառելու համար:
- 15:10Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
- 11:10Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
- 15:10Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, զենք-զինամթերք տեղափոխելու դեպք. ԱԱԾ
- 15:10Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել
- 12:10Գերեզմանատան հսկիչին մեղադրանք է ներկայացվել՝ գերեզմանատեղիների հատկացման հետ կապված հանցագործություններ գործելու համար
- 15:10Անօդաչուի միջոցով փորձել են իրեր նետել «Սևան» ՔԿՀ տարածք
- 11:10Մինչև ՀՀ չմտնի, մենք չենք կարող իմանալ. ՊԵԿ-ում տեղյակ չեն, թե ով է 78 տոննա բանանի գնորդը, որում թաքցված է եղել 3 տոննա կոկաին
- 14:10«Վերակենդանացած» տղամարդն ինտենսիվ խնամքի բաժանմունքում է. մանրամասներ
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. դատաբժիշկը արձանագրել է խնամքի կենտրոնում բնակվող տղամարդու մահը, դին տեղափոխվել է դիահերձարան, բժիշկները վերակենդանացրել են նրան
- 11:10Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11 տարի 6 ամիս 15 օրվա ազատազրկման
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.