Դիմորդների համար նախատեսված շտեմարանում տեղ գտած անիմաստ ու ոչ պակաս անտրամաբանական հարցերի մասին հնչող դժգոհություններն անսպառ են:
«Հայկական Վարկած»-ին են դիմել մայրաքաղաքի դպրոցներից մեկի հայոց լեզվի ուսուցիչները, որոնք, իրար հերթ չտալով, վրդովված բողոքում էին. « Այս տարի չբավարարվելով 4 շտեմարանով, անհրաժեշտ համարեցին մի փոքր էլ գումար աշխատել դիմորդների հաշվին և ավելացնել ևս 2 շտեմարան, որոնք ոչնչով չեն զիջում նախորդներին՝ իրենց անիմաստ բովանդակությամբ:
Բավական չէ՞ արդյոք, Տ. Մեյթիխանյանին վստահելով «նորամուծություններով» շտեմարան կազմելու առաջնությունը՝ գցել հայոց լեզվի վարկը. մի՞թե նրա նպատակը օտար լեզվի բարձր միավորների կողքին սեփական լեզվի «ողորմելի» միավորների ցուցադրումը չէ:
Գուցե նա հակառակն է ուզում անել ՝ պահանջելով, որ տնտեսագետը, ճարտարագետը, աշխարհագրագետն իմանան մեր բառարաններում «քնած» բառերի հոմանիշային շարքերն ու բացատրությունները, սերտեն նոր շտեմարանի «Բառագիտության» բաժինը, կարողանան կազմել բարդ նախադասության գծապատկերները, յուրացնեն պնդումների փունջը:
Ստացվում է, որ մաթեմատիկական հաշվարկը ևս խիստ անհրաժեշտ է հայ գրականության իմացությանը. դիմորդը պետք է կարողանա, ըստ տողերի աճման կարգի, նշել ստեղծագործությունների հերթականությունը (Գրականություն, գլուխ 11, էջ 154, առաջադրանք 30): Իսկ մայրենիի յուրացման համար, պարզվում է, որ խիստ անհրաժեշտ է մաթեմատիկական հաշվարկներ սերտելու կանոնների իմացությունը: Նոր շտեմարանի ուղղագրության վերաբերյալ կազմած առաջադրանքերը կատարելու համար խիստ կարևոր է պատմական , քաղաքական, մարզական բնագավառներին վերաբերող հապավումների ճիշտ գրությունը(Բաժին 1-ին, էջ 5, առաջ. 6,7)»:
Արդյո՞ք ԳԹԿ-ն այդքան անփորձ կառույց է, որ նման կարգի բացթողումներ է կատարում, թե՞ դա հստակ ինչ -որ մարդկանց բարձր հովանու տակ գործող բիզնեսի տխուր շարունակությունն է:
Ուսուցիչները վրդովված էին. «Տ. Մեյթիխանյան և նրա կազմի «խոնարհ» անդամներ, ձեր վարկը բարձրացնելու այլ ուղիներ որոնեք. շտեմարանային ձեր « նորամուծություններով» դուք գցում եք մայրենիի վարկը: Այսօրվա դիմորդը՝ հիասթափված և հուսահատված, նախընտրում է անգլերենը ՝ մայրենիի փոխարեն. սա՞ է արդյոք ձեր նպատակը:
Շտեմարանում հարց կա նաև Բահրեյնիի Հանրապետության մասին՝ այդ բառի ուղղագրության վերաբերյալ: Հարց է առաջանում՝ կորած- մոլորած Բահրեյնիի Հանրապետության հարցաշար կազմողներից որևէ մեկն իր երկրի դիմորդների հախից գալու համար Հայաստանի մասին որևէ հարց կդնի՞:
Ինչո՞ւ պետք է մեր դիմորդը Բահրեյնի բառի գրությունը իմանա. դա նրա ինչի՞ն է պետք:
Ի վերջո, ինչո՞ւ է շահարկվում երկնամու՞խ, թե երկնամու՞ղ, ի՞նչ ենք մղում երկինք …
Դիմորդը մեր «վայ» լեզվաբանների կազմած շտեմարանի «գլուխկոտրուկներից» գլուխ հանելու համար Խորենացու նման պետք է օգտվի 40 և ավելի գրավոր աղբյուրներից և պատասխաններն այդպես էլ չգտնի:
Անսխալ չեն շտեմարանները. եթե 14 և ավելի լեզվաբանների խումբը չի կարողացել անսխալ աշխատանք կատարել, էլ ի՞նչ է ուզում ապացուցել դիմորդին, հայ ժողովրդին:
Թող լեզվաբանների այս «պատկառելի» խումբը հայերենի իմացությունը բարձրացնելու իր եռանդն ուղղի հեռուստաընկերությամբ և ռադիոյով անվերջ աղաղակող, սխալներ հնչեցնող հաղորդավարների և մյուսների դեմ:
Արդյոք Մեյթիխանյանին չբավարարե՞ց իր կազմած հարցաշարից կտրված դիմորդուհու ինքնասպան լինելը. նրան նոր զոհե՞ր են պետք»:
Սիրանուշ Ստեփանյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.