Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի ճանապարհին, «Ուրալ» մակնիշի 33 16 Տ համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40-50 մետր գլորվել է ձորը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 1 զոհ և 1 վիրավոր: Այս պահին վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Լևոն Բաբայանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզի հրշեջ-փրկարարական խումբը՝ երկու մարտական հաշվարկով:
Ֆոտլրագրողը հայտնում է, որ ժամանում են նաև Պաշտպանության Նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ ձորը շրջված «Ուրալը Պաշտպանության Նախարարության հաշվեկշռում է գրանցված, իսկ մահացածն ու վիրավորը՝ զինվորականներ են:
Այս պահին վերամբարձ կռունկով փրկարարները փորձում են դուրս բերել ավտոմեքենան ձորից:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է՝ մահացածը Վայք քաղաքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արթուր Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, եղել է վարորդը, իսկ վիրավորը՝ Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Հուսիկ Ստեփանյանն է:
shamshyan.com
- 13:10Պեսկով․ Ռուսաստանն իր գործը պետք է ավարտին հասցնի
- 12:10Իսկ հիմա Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասի հակիրճ. ագրեսիվ ռազմականացված քաղաքականությունը շարունակվելու է.
- 11:10Ադրբեջանցիները Սյունիքի և Գեղարքունիքի ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել ցորենի, գարու արտերը
- 14:10Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը. monumentwatch.org
- 13:10Տիգրանաշենն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, պատմական հայկական գյուղ է, կազմել է Հայաստանի առաջին Հանրապետության և Խորհրդային Հայաստանի մասը
- 12:10Էրդողանը չի նշել Փաշինյանին՝ թվարկելով երդմնակալության բարձրաստիճան հյուրերին
- 11:10Ադրբեջանի ԶՈւ-ն խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում․ ՄԻՊ արտահերթ զեկույցը
- 14:10«Պահը ճակատագրական է, հապաղումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների»
- 13:10Ըստ թուրքական NTV-ի՝ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
- 12:10Արցախում օրը ցերեկով ցեղասպանություն է, Ադրբեջանը կամ պետք է ցեղասպանի Արցախի ժողովրդին, կամ հայաթափի. Պարգև Սրբազան
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.