Վախճանվեց «Հայ ասմունքի ծանր հրետանի ու կենդանի լեգենդ» Վլադիմիր Աբաջյանը:
Երկարատև հիվանդությունից հետո Երևանում կյանքի 86-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանը, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադիրներից մեկը։
Վլադիմիր Աբաջյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 27-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում: 1951 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը:
Այնուհետև նա աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ խաղալով մի շարք դերերում` Օսեփ` Սունդուկյանի «Քանդած օջախ», Սագադաև` Աբդուլինի «13-րդ նախագահը», Սեյրան` Շիրվանզադեի «Նամուս» և այլն:
Աբաջյանը հանդես է եկել նաև կինոյում: Նա մեծ ճանաչում ունի ասմունքի բնագավառում: Երկացանկում հայ միջնադարյան, դասական և ժամանակակից բանաստեղծների գործեր են՝ (Գ.Նարեկացի, Ն.Քուչակ, Սայաթ-Նովա, Հ.Թումանյան, Ա.Իսահակյան, Վ.Տերյան, Պ.Սևակ, Հ.Սահյան և այլն):
1984 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման, իսկ 1998թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:
Վլադիմիր Աբաջյանը վերջին տարիներին Սունդուկյանի թատրոնի կողմից բեմադրված ներկայացումներում թատերական դերեր չուներ, սակայն ավելի վաղ թատերասեր հասարակայնությանը հայտնի էր սունդուկյանական «Արշակ երկրորդ» ներկայացման մեջ Գնելի և «Խաչմերուկ»-ում Միքայելի դերակատարումներով:
Աբաջյանն ասմունքի բացառիկ վարպետ էր, ստեղծել էր մոտ 50 նշանակալի դերատիպարներ, հանդես եկել կինոյում, հեռուստա և ռադիոբեմադրություններում:
1984թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, 1998 թվականին պարգևատրվել «Մովսես Խորենացի» մեդալով:
Վլադիմիր Աբաջանը հաճախ էր կրկնում.«Ես ոտանավոր արտասանել չեմ կարող. առանց ասելիքի ասմունքն ինձ համար անիմաստ բան է: Դրա համար էլ ես ասմունքն ընտրեցի որպես երկրորդ մասնագիտություն»:
Նրա ազդեցիկ ձայնը հարազատ է յուրաքանչյուր հայի հոգուն, իսկ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Գարիկ Ավետիսյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
08.06.2023 | 15:10
08.06.2023 | 14:10
08.06.2023 | 13:10
08.06.2023 | 12:10
08.06.2023 | 11:10
07.06.2023 | 15:10
07.06.2023 | 14:10
07.06.2023 | 13:10
07.06.2023 | 12:10
07.06.2023 | 11:10
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.