Հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ լիագումար նիստում լսվելու է «Եվրոպայում մամուլի ազատության վիճակը» զեկույցը, որի հեղինակը շվեդ պատգամավոր Մաթս Յոհանսոնն է:
Զեկույցի մի գլուխ նվիրված է Հայաստանում մամուլի ազատությանը, որտեղ տեղ է գտել նաև օլիգարխներն ընդդեմ «Հայկական ժամանակի» գործը: Խոսքը «ՀԺ»-ին դատի տված երեք պատգամավորների՝ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի և Լևոն Սարգսյանի հայցի մասին է, որով նրանք «ՀԺ»-ից պահանջել էին խոշոր գումար: «Հայաստանում 2010թ-ին Քրեական օրենսգրքում զրպարտության հոդվածի ապաքրեականացմանը հետևեցին ավելի քան 30 քաղաքացիական հայցեր, որոնց մեծ մասը ներկայացված են եղել պաշտոնյաների կամ քաղաքական գործիչների կողմից ընդդեմ լրատվամիջոցների: Մի շարք դեպքերում թերթերը ստիպված են եղել վճարել շատ բարձր տույժեր: «Հայկական ժամանակը» ստիպված է եղել թերթին դատի տված և դատը շահած երեք պատգամավորներին վճարել 6 միլիոն դրամ: Թերթը կարողացել է գումարը վճարել իր ընթերցողների շրջանում կազմակերպված դրամահավաքի օգնությամբ»,- գրված է զեկույցում:
Այստեղ անդրադարձ կա նաև 2012-ի մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, որոնք ինչպես արձանագրված է զեկույցում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ դիտորդների կողմից գնահատվել են, որպես հանրային վստահության պակասի պայմաններում անցկացված:
Հայկական ժամանակ
- 15:10Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արամ Հարությունյանին և նրա կնոջը պատկանող մի շարք գույքեր
- 12:10Դիլիջանի քրեականի պետը զղջացել է արարքի համար, ներողություն խնդրել երիտասարդից․ նոր մանրամասներ
- 15:10Ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտի իրացման խոշոր դեպքեր են բացահայտել
- 13:10«Ճվճվ Արոյին» 2000 դոլարի պարտքի համար կատարված սպանությունը նոր ընթացք է ստանում. «Նորատուսցի Ալիկի», «Բդոյի», «Չարբախցի Գեղամի» գործով դատական ակտը բեկանվել է
- 12:10Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա կոկաինը. Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
- 14:10Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել
- 15:10Ֆենտանիլը եղել է քաղցրավենիքի մեջ. Հայաստանի եւ ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
- 11:10Փաշինյանն իր ասուլիսում Գայանե Հակոբյանի գործով մեղադրական ակտ կայացրեց. փաստաբան
- 15:10Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, զենք-զինամթերք տեղափոխելու դեպք. ԱԱԾ
- 15:10Ենթադրյալ առևանգման՝ հնչեղության ստացած գործով, առաջին հայացքից, ֆիզիկական բռնություն չի կիրառվել, այս ամենը, համենայն դեպս Կնոջ կողմից պլանավորված չէ եղել
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.