Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության իրականացնելու նպատակով երեկ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հիմնական խումբը`առաքելության դեկավար Հայդի Տալիավինի գլխավորությամբ: Դիտորդների խումբը հանդիպում է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս հանդիպման ժամանակ Նալբանդյանը կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել: Մասնավորապես, Նալբանդյանը ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե «անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաև համապատասխան առաջարկությաններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով: Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել»: Բանն այն է, որ մինչև այժմ ընտրությունների հարցով զբաղվելու նպատակով ստեղծված որևէ աշխատանքային խմբի մասին տեղեկատվություն չի տարածվել: Այսինքն՝ կամ իշխանություններն այդ խումբը ստեղծել են ծածուկ և հանրությանն այդ մասին ոչինչ չեն ասել, կամ Նալբանդյանն ուղղակի դիտորդների աչքին թոզ է փչել: Թերթը խոստանում է առաջիկայում պարզել ԱԳ նախարարի հիշյալ հայտարարության մասին բոլոր մանրամասները:
Չորրորդ ինքնիշխանություն
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.