Առանց պատմական խոր ուսումնասիրության անդրադառնանք Ադրբեջանի և ադրբեջանցիների ներկայիս գլխավոր հոգեբանական և գաղափարախոսական խնդրին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի Հանրապետություն կոչվածը, լայն առումով, թուրքական նախագիծ էր, որը կյանքի կոչվեց 1918թ.:
Դեռ 1913թ. երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Էնվերի հրամանով ռազմական նախարարությանը կից ստեղծվում է «Հատուկ կազմակերպություն» (Te?kilat-? Mahsusa), որի գործառույթների մեջ էին մտնում հետախուզական ու դիվերսիոն գործողությունները, ինչպես նաև պանթուրքական գաղափարների տարածումը: Ստեղծումից անմիջապես հետո կազմակերպությունն իր ողջ ներուժը կենտրոնացրեց Բալկաններում թուրքացման ծրագրերն ի կատար ածելու, հունական ու բուլղարական տարածքների բռնազավթմանը նպաստելու վրա: Մասնավորապես՝ հենց այդ նույն կազմակերպության գործուն միջամտությամբ 1913թ. Թրակիայի տարածքների վրա հռչակվեց Օսմանյան կայսրության արբանյակ-պետական առաջին միավորը’ Արևմտյան Թրակիայի ինքնավար թուրքական հանրապետությունը, որը, սակայն, գոյատևեց ընդամենը մի քանի ամիս: Նույնպիսի նպատակներով թուրքերը 1919թ. հունվարին ստեղծեցին Հարավարևմտյան Կովկասյան հանրապետությունը (Կարսի Շուրա), որը ևս նույն նպատակն էր հետապնդում: Պլանավորվում էր Կարսի, Բաթումի և Ախալցխայի տարածքների մի մասում կազմավորել առանձին պետություն, սակայն այս նախագիծը նույնպես տապալվեց: Արբանյակ-պետության սկզբունքով և երիտթուրքական կառավարության ծրագրով 1918-ին հայության բնաջնջման ճանապարհով իրականացվեց ևս մեկ պանթուրքական խոշոր նախագիծ’ Ադրբեջան արհեստածին և խամաճիկ պետության ստեղծումը: Նախագիծը մեծապես կյանքի կոչվեց նաև շնորհիվ այն հանգամանքի, որ Նուրի փաշային թեև մեծ կորուստների գնով հաջողվեց թուրքական 9-րդ և 15-րդ դիվիզիաներով մտնել Բաքու և այնտեղ մեծ արյունահեղությունից հետո հաստատել իրենց կարգերը: Բաքուն պաշտպանող հայկական ուժերը չափազանց փոքր էին, նրանք կռվում էին ինչպես թուրքական դիվիզիաների, այնպես էլ ներքին ու արտաքին թաթարների դեմ: Եթե անգամ հայկական ուժերին աջակցող անգլիական զորքերը ցանկություն ունենային փրկելու դրությունը, փոքրաթիվ լինելու պատճառով չէին կարող զորել:
Պանթուրքիստական այս նախագծի կայացմանն օբյեկտիվորեն նպաստեց նաև մի հին կեղծարարություն: Իրանից նոր տարածքներ պոկելու հեռահար նպատակով ցարական Ռուսաստանում գիտական շրջանառության մեջ էին դրվել Ադրբեջան և Իրանական Ադրբեջան տեղանունները: Այդ ամենը կազմակերպվել էր շատ հմտորեն: Ցարական Ռուսաստանից Իրանի նկատմամբ տարածքային հավակնությունները ժառանգած ԽՍՀՄ-ում գործը ավելի առաջ մղեցին: Օգտվելով արդեն եղած իրավիճակից, այսինքն’ դե ֆակտո գոյություն ունեցող Ադրբեջանի Հանրապետության հանգամանքից, շրջանառության մեջ դրվեց նաև «ազերի» արհեստածին էթնոնիմը. հանգամանք, որն անուղղակիորեն ձեռնտու էր նաև Թուրքիային: Այսինքն՝ կեղծիքը սկսեց ձեռնտու լինել երկու հզոր ուժերի, ինչը նշանակում է, որ ծրագիրն այլևս անկասելիորեն առաջ էր մղվում: Այսօր գիտական շրջանակներում լայնորեն խոսվում է, թե, իբր, այդ անունը աղերսվում է Ատրպատականի հետ, ինչը, սակայն, ոչ մի կապ չի կարող ունենալ ներկայիս պետության և առավել ևս՝ այնտեղ ապրող խառը թուրք-թաթարական կամ իրանական ցեղերի հետ: Մեկ այլ տարբերակով’ ադրբեջանցի «հնարամիտներն» անվան ծագումնաբանությունը փորձում են կապել Արցախի տարածքում գտնվող Ազոխի քարանձավի հետ, ինչը ևս ոչ պակաս զավեշտալի հերյուրանք է: Դեռևս մի քանի հազար տարի առաջ հայտնի քարանձավի անունը, չգիտես ինչու, այդ ընթացքում չի հիշատակվում որևէ էթնոսի դեպքում: Զարմանալի մի այլ բան էլ կա այս զեղծարարությունների մեջ: Սովորաբար տվյալ վայրի բնիկների անունով է կոչվում տարածքը կամ պետությունը, սակայն իրենց իսկ դեպքում հնարովի էթնոսը անուն է առնում տեղանունից:
Կարճ ժամանակում «անկախ Ադրբեջանը», իհարկե, սիրահոժար խորհրդայնացավ, քանի որ պետության կարգավիճակի լեգիտիմություն էր ստանում: Ինչպես նաև կային բազում այլ հանգամանքներ:
Ադրբեջանի խորհրդայնացումից հետո թուրքական ազդեցությունն ադրբեջանցիների վրա, ինչ խոսք, նվազեց, այդուհանդերձ, ադրբեջանցի թուրքերի մեջ թուրքական ընդհանրականության զգացողության պահպանման համար լեզվամտածողության և սովորութային ընդհանրությունները արդեն իսկ քիչ չէին: Ադրբեջանցիները բազմատեսակ մահմեդական, իրանական ցեղերի ու ժողովուրդների խառնուրդ են, որոնց, ըստ գիտականորեն ընդունված վերջին վարկածի, անվանում են Կովկասյան թաթարներ: Այստեղ տեղին է հիշատակել դեռ նոր-նոր խորհրդայնացած ադրբեջանական հանրապետության ազգային կազմի մասին փաստացի մի տեղեկություն, որը բացառիկ է ու եզակի:
1926թ. անցկացված մարդահամարի համաձայն՝ ադրբեջանական խորհրդային հանրապետության բնակչության 63,3 %-ը կազմում էին թուրքերը, 12,4 %-ը՝ հայերը, մոտ 10 %-ը՝ ռուսները, այլ փոքրամասնությունները’ ավելի քան մեկ տասնյակ ազգեր, կազմում էին մինչև 2-3 %: 2009թ. մարդահամարի տվյալներով, որն իրականացրել, կամ ավելի ճիշտ, սարքել է արդեն ալիևյան կլանը, երկրի բնակչության 91,60 %-ը կազմում են ադրբեջանցիները, այլ փոքրամասնություններից մեկ երկուսը՝ հազիվ 2 %: Մյուսների մասին, բնականաբար, խոսք չկա: Ահա և այդ շինծու ծրագրի ապացույցը: Այս փաստը խոսում է «Ադրբեջան-ազերի» նախագծի երկու կարևոր, առանցքային կեղծիքի մասին:
Առաջինը ազգային, էթնիկ անունների հարցն է, ասել է թե՝ 1926թ. որտե՞ղ էին այն ադրբեջանցիները, որոնք, չգիտես ինչ հրաշքով, 2009թ. պիտի դառնային գերակշռող: Իրականում դրանք նույն թուրքերն են: Երկրորդը ազգային փոքրամասնությունների խնդիրն է. արհեստականորեն փոքրացվում է այնպիսի ազգերի թվաքանակը, որոնք տարածաշրջանում հնագույններից են և ավելի մեծ իրավունքներ ու ժառանգություն ունեն:
Խորհրդային Ադրբեջանում դեռևս վաղուց ապրող և հատկապես խորհրդային շրջանում թվաքանակի աճ արձանագրած ոչ թուրքական ծագում ունեցող ազգերի ու ցեղերի գոյությունն էապես խոչընդոտում էր «ազերի» ինքնության կայացմանը: Խորհրդային Ադրբեջանում բնակվող այլ, բնակչության շնչով համեմատաբար մեծ ազգերը, որոնց թիվը արհեստականորեն նվազեցվում էր, հայերից բացի, հիմնականում ունեին իրանական ծագում: Այսինքն՝ դարձյալ բնիկներն ու իրական ժառանգորդները և՛ տարածքի, և՛ մշակույթի:
1990-ականների սկզբին վերսկսվեցին դարասկզբի էթնիկ զտումները, որպեսզի մեկընդմիշտ հիմնավորվի արհեստական պետության գոյության իրավունքը: Շատ ժամանակ հայերի կամ քրիստոնյա այլ ազգերի կոտորածներն իրականացվում էին այլ մահմեդական ազգերի և ցեղերի ներկայացուցիչների ձեռքով: Այստեղ տեղին է նշել ռուս հայտնի լրագրող, քաղաքագետ և հրապարակախոս Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը: Նա մասնավորապես ասել է. «Ադրբեջանում ազգային պետության և ազգային ինքնագիտակցության ստեղծման գործընթացն անցել է հայերին կործանելու ճանապարհով»: Մեր կողմից ավելացնենք, որ այս ճանապարհով է անցել նախևառաջ Թուրքիան, հետո միայն արբանյակ Ադրբեջանը: Եվ այս տրամաբանությունը միանգամայն բնական է նրանց համար, ովքեր սեփական հայրենիք չունեն և այլոց գանգերի վրա են կառուցում իրենց հայրենիքը և անցյալը: Ազգային ինքնության տեսանկյունից է հարկավոր բացատրել Թուրքիայում «Թուրքիայի քաղաքացին թուրք է» կամ «թրքությունը վիրավորել» հասկացությունները, որոնք ամրագրված են համապատասխան օրենքով: Զարմանալի չէ, որ Թուրքիայում մինչ օրս հայերին սպանողների ծնողներին իշխանությունները շնորհավորում են լավ որդի դաստիարակելու համար: Նույն տրամաբանությամբ է նաև Ռ.Սաֆարովի հերոսացումը, քանի որ երկու դեպքում էլ նույն ձեռագիրն է, և ոչ մի տարբերություն չկա, նույնպես հերոսացված է նաև Հ.Դինքին սպանողը: Այնինչ, դրանով «ազերի» ինքնության խնդիրը չլուծվեց վերջնականապես:
«Ի վերջո՝ ո՞վ է ադրբեջանցին, և ի՞նչ է Ադրբեջանը»: Այս հարցերը տալիս են բոլոր նրանք, ովքեր ապրում են այդ արհեստական պետությունում:
(շարունակելի)
ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ
hayzinvor.am
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
06.06.2023 | 15:10
06.06.2023 | 14:10
06.06.2023 | 13:10
06.06.2023 | 12:10
06.06.2023 | 11:10
05.06.2023 | 15:10
05.06.2023 | 14:10
05.06.2023 | 13:10
05.06.2023 | 12:10
05.06.2023 | 11:10
04.06.2023 | 14:10
04.06.2023 | 13:10
04.06.2023 | 11:10
03.06.2023 | 14:10
03.06.2023 | 13:10
03.06.2023 | 12:10
03.06.2023 | 11:10
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.