Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողությանը. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից:
Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար տիկին Էլենի Թեոխարոսը կարևորել է խմբի ստեղծումը` համոզմունք հայտնելով, որ այն ԵՄ-ՀՀ նոր փոխգործակցության սկիզբ կդառնա, կձևավորվեն փոխշահավետ տնտեսական, քաղաքական ու մշակութային ակտիվ հարաբերություններ, կզարգանան միջխորհրդարանական կապերը: Նրա գնահատմամբ` Հայաստանն իր անցյալով ու ներկայով եվրոպական արժեքային համակարգի մեջ է, և ինչպես Եվրոպան, այնպես էլ Հայաստանը միմյանց տալու շատ բան ունեն:
Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման կապակցությամբ ստորագրվել է հուշագիր: Եվրախորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հնարավորություն են ունեցել ջերմ ու անկաշկանդ զրույց ծավալելու իրենց հետագա անելիքների ու ծրագրերի մասին:
Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որը ներկայացնում ենք ստորև.
Եվրամիություն-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի հարգարժան անդամներ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, նախ և առաջ, թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ այս կարևոր նախաձեռնության կապակցությամբ. Եվրոպական Խորհրդարանում հիմնադրվում է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խումբը: Վստահ եմ, որ ձեր անդամակցությունը խմբին ոչ միայն Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին ձեռք բերած հաջողությունների գնահատման, այլ նաև հայ ժողովրդի հանդեպ ձեր ջերմ վերաբերմունքի ու հարգանքի արտահայտությունն է: Հավաստիացնում եմ ձեզ, որ այն փոխադարձ է:
Հայաստանի եվրոպական քաղաքականությունը գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային և քրիստոնեական ժառանգության վրա: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով` ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ:
Մոտ երկու տարի առաջ ես ելույթով հանդես եմ եկել այս նույն հաստատությունում, որը ներկայացնում է Եվրոպայի քաղաքացիներին: Այսօր կրկին ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը այս երկու տարիների ընթացքում նախաձեռնել է կոնկրետ քայլեր, որոնք վկայում են եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի հանձնառության լրջության մասին:
Դա վերաբերում է մեր երկկողմ քաղաքական երկխոսության բովանդակային խորությանն ու դինամիկային: Դա վերաբերում է տարբեր բանակցային գործընթացներում գրանցված զգալի առաջընթացին, որն իրատեսական է դարձնում մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Ասոցացման համաձայնագրի և դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունների ավարտը: Ի վերջո, դա վերաբերում է մեր ներքին բարեփոխումների իրականացման առաջընթացին, որը, ըստ էության, արտացոլում է եվրոպական համընդհանուր արժեքների կիրառումը Հայաստանում: Այդ առումով նշեմ, որ մեր եվրոպական քաղաքականությունը խորապես փոխկապակցված է մեր ներքին բարեփոխումների քաղաքականության հետ, քանզի այն Հայաստանում եվրոպական նորմերի և չափանիշների արմատավորման կարևորագույն գործիք է:
Վերջապես, դա վերաբերում է ամենակարճ ժամանակահատվածում մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման պայմանագրերի բանակցման ավարտին ու ստորագրմանը: Վստահ եմ, որ Եվրոպական խորհրդարանը շուտափույթ կվավերացնի այս պայմանագրերը` հնարավորություն ընձեռելով Հայաստանի քաղաքացիներին` լավագույնս օգտվելու վիզային դյուրացված ռեժիմից և ճանապարհ բացելով արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ: Ի դեպ, արդեն վաղվանից ԵՄ և Շենգենյան գոտու երկրների քաղաքացիները Հայաստան մուտք կգործեն առանց արտոնագրերի:
Հայաստանն այսօր Արևելյան գործընկերության առաջատարներից է և ընթացող բանակցությունների, և նախաձեռնած լայնածավալ բարեփոխումների առումով: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ակտիվ ներգրավվածություն ունի նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներում: Մենք շահագրգիռ ենք կառուցողական և փոխշահավետ հարաբերություններ հաստատել արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափում:
Հարգելի բարեկամներ,
Հայաստանը պատրաստվում է հերթական նախագահական ընտրություններին: 2012 թվականի գարնանը կայացած խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից որակվեցին որպես լավագույնը Հայաստանի անկախության հռչակումից ի վեր: Անշուշտ, գրանցվեցին նաև որոշակի թերություններ: Մենք աշխատում ենք դրանց վերացման ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և ս.թ. փետրվարի 18-ին անցկացնելու ժողովրդավարական չափանիշներին հարիր նախագահական ընտրություններ: Այո, Հայաստանում կայանալու են ժողովրդավարական ընտրություններ, դա մեր քաղաքական կամքն է: Մենք ձեռնարկել ենք նախապատրաստական միջոցառումներ` հաշվի առնելով միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացություններն ու առաջարկությունները:
Հարգելի ներկաներ,
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության միջնորդությամբ մենք շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները Ադրբեջանի հետ: Հայաստանը մշտապես հայտարարել է խաղաղ կարգավորման համաձայնեցված սկզբունքների հանդեպ իր հավատարմության մասին և հակամարտության լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով: Սակայն նույն մոտեցումը չի նկատվում Ադրբեջանի կողմից: Հակառակը, Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունները, չվերահսկվող ռազմական ծախսերը, հայերի նկատմամբ պետական մակարդակով թշնամության սերմանումը, որի վառ ապացույցը նույն տխրահռչակ Սաֆարովի գործն է, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալից կոչերը, չեզոքացնում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող միջազգային հանրության և Հայաստանի ջանքերը: Արդյունքում, ինչպես դա եղավ 1990-ականների սկզբին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ենթարկվում է վտանգի: Սակայն այդ ժողովուրդն արդեն ցուցաբերել է ինքնապաշտպանության իր վճռականությունն ու կարողությունը:
Ադրբեջանը բազմիցս փորձել է Եվրախորհրդարանում ընդունվող տարբեր բանաձևերում ու զեկույցներում խցկել հակամարտության էությունն աղավաղող և ընդգծված հակահայկական ուղղվածություն ունեցող կեղծ տեղեկատվություն: Այդ փորձերը կասեցվել են ձեր շնորհիվ, որովհետև դուք քաջատեղյակ եք իրականությանը: Ավելին, ձեզանից ոմանք անձամբ են այցելել ժողովրդավարություն կառուցող, եվրոպական արժեքներ դավանող և խաղաղություն քարոզող Լեռնային Ղարաբաղ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնուրույն պետք է կերտի իր ապագան` հենվելով ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքի վրա:
Հարգելի բարեկամներ,
Միջազգային հանրությունը ականատես եղավ Հայաստանի նախաձեռնությանը` բարելավելու իր հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ: Մենք գնացինք դրան` առաջնորդվելով ոչ թե զգացմունքներով, այլ պետական շահերով: Բոլորիս հայտնի է, թե ինչ ճակատագրի արժանացան Ցյուրիխյան արձանագրությունները Թուրքիայում. դրանք ուղղակի չվավերացվեցին Թուրքիայի խորհրդարանում: Ավելին, Ադրբեջանի անթաքույց ճնշման ներքո Թուրքիան առաջադրեց նախապայմաններ, որոնք անընդունելի են Հայաստանի համար: Եթե մենք խոսեինք նախապայմանների լեզվով, ապա այն առաջադրելու բարոյական իրավունքը պատկանում է Հայաստանին, այլ ոչ թե Թուրքիային: Մինչ այսօր Հայաստանը շարունակում է մնալ շրջափակման մեջ իր երկու հարևանների կողմից:
Ամփոփելով խոսքս` ցանկանում եմ նորից շեշտել, որ Հայաստանը հաստատակամ է եվրաինտեգրման իր որդեգրած քաղաքականությանը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ ու անվտանգ ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը և այդ գործընթացում ապավինում ենք նաև ձեր օժանդակությանը` որպես Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի: Անձամբ շնորհակալ եմ ձեզ բարեկամության վառ դրսևորման ու նախաձեռնողականության համար:
Շնորհակալություն»:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
24.05.2023 | 13:10
24.05.2023 | 12:10
24.05.2023 | 11:10
23.05.2023 | 15:10
23.05.2023 | 14:10
23.05.2023 | 12:10
23.05.2023 | 11:10
22.05.2023 | 15:10
22.05.2023 | 14:10
22.05.2023 | 12:10
22.05.2023 | 11:10
20.05.2023 | 15:10
20.05.2023 | 14:10
20.05.2023 | 13:10
20.05.2023 | 12:10
20.05.2023 | 11:10
19.05.2023 | 14:10
19.05.2023 | 13:10
19.05.2023 | 12:10
19.05.2023 | 11:10
19.05.2023 | 3:10
18.05.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.