Հենրիկ Մխիթարյանը facebook-ի իր էջում գրել է.
«Չնայած ես արձակուրդում եմ, Հայաստանում չեմ ու կուզենայի հանգստանալ, բայց ես տարբեր նամակներ եմ ստանում, ու տարբեր երկրպագուներ գրում են իմ էջում և ուզում են իմանալ իմ կարծիքը տարվա լավագույն մարզիկների ցուցակում իմ չլինելու մասին:
Ուզում եմ ասել, որ իմ խնդիրն ինձ չի հետաքրքրում: Ես երբեք չեմ խաղացել մեդալների կամ կոչումների համար: Ես ամեն ինչ արել եմ, որ կարողանամ օգուտ տալ մեր ազգային հավաքականին, մեր երկրին ու իմ երկրպագուներին, ուրախացնել մեր ժողովրդին և շարունակելու եմ ամեն ինչ անել, աշխատել, որպեսզի իմ խաղով ավելի օգտակար լինեմ մեր հավաքականին ու իմ երկրին: Ես կուզենայի, որ լավագույն մարզիկի ընտրությունները լինեին ավելի արդար և ազնիվ, քանի որ սպորտի մեջ մենք պայքարում ենք ազնվության համար: Կարծում եմ իմ երկրպագուներն ինձ ճիշտ կհասկանեն և չեն կարծի, որ ցուցակում չլինելու համար ցավ եմ ապրել, քանի որ Հայաստանում կան ինձանից ավելի արժանավոր մարդիկ, ովքեր չկան լավագույն մարզիկների ցուցակում, ինչպես օրինակ մեր շախմատի ոսկե հավաքականի տղաները, ովքեր միշտ բարձր են պահում մեր երկրի պատիվը և նրանց միջոցով արդեն մի քանի տարի ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի մասին: Ասում են, որ ինձ տրվել է օլիմպիական կոմիտեի ոսկե շղթա ու հարցնում են, թե ես արդյոք ստացել եմ այդ մեդալը: Արդեն ասացի, որ ես Հայաստանում չեմ, դրա մասին տեղեկացել եմ լուրերից, բայց չեմ պատրաստվում այդ պարգևը ստանալ, քանի որ ես կարծում եմ, որ պետք է ստանամ այն մրցանակները, որոնք տրվում են արդար և ազնիվ մրցակցության արդյունքում, իսկ մնացածը ինձ չի հետաքրքրում: Ես որպես մարզիկ շնորհավորում եմ Հայաստանի բոլոր լավագույն մարզիկներին և ցանկանում եմ առողջություն: Ցանկանում եմ, որ եկող տարում մեր մարզիկները նույնպես ունենան մեծ հաջողություններ և երջանկացնեն մեր ժողովրդին»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
02.06.2023 | 15:10
02.06.2023 | 13:10
02.06.2023 | 12:10
02.06.2023 | 11:10
01.06.2023 | 15:10
01.06.2023 | 14:10
01.06.2023 | 13:10
01.06.2023 | 12:10
01.06.2023 | 11:10
31.05.2023 | 15:10
31.05.2023 | 14:10
31.05.2023 | 13:10
31.05.2023 | 11:10
30.05.2023 | 15:10
30.05.2023 | 14:10
30.05.2023 | 13:10
30.05.2023 | 12:10
30.05.2023 | 11:10
29.05.2023 | 14:10
29.05.2023 | 13:10
29.05.2023 | 12:00
29.05.2023 | 11:10
27.05.2023 | 15:10
27.05.2023 | 14:10
27.05.2023 | 13:10
27.05.2023 | 12:10
27.05.2023 | 11:19
26.05.2023 | 14:10
26.05.2023 | 13:10
26.05.2023 | 12:10
26.05.2023 | 11:10
25.05.2023 | 15:10
25.05.2023 | 14:10
25.05.2023 | 13:10
25.05.2023 | 12:10
25.05.2023 | 11:10
24.05.2023 | 15:10
24.05.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.