Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վերջերս կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ 2013 թվականի հունվարի 1-ից ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստարագրերը կտեղայնացվեն:
Ի՞նչ է սա նշանակում. առաջին հայացքից թվում է՝ միտումը դրական է: Ծննդկանը պետք է ծննդաբերի այն վայրում, որտեղ հաշվառված է՝ որպես փաստացի բնակվող:
Նա կարող է ծննդաբերել Երևանում կամ իր նախընտրած վայրում 2 դեպքում՝ կամ եթե վճարի մոտ 100 հազար դրամ, կամ տեղի կանաց կոնսուլտացիայում գրանցված լինի հղիության բարձր ռիսկայնության ցանկում:
«Մասնավորապես, նորմալ ընթացքով, առանց ռիսկի ծննդաբերողների ծննդաբերությունը կկազմակերպվի վարչատարածքային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ հղին ծննդօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունը կարող է ընտրել ըստ իր բնակության վայրի. մարզի բնակիչը` իր մարզում, Երևանի բնակիչը` Երևանում: Մարզերից դեպի մայրաքաղաք հիվանդների անհիմն հոսքը կանխելուն ուղղված հերթական այս քայլի շնորհիվ` կապահովվի բժշկական համապատասխան ծառայությունների համար հատկացված պետական միջոցների հասցեականությունը»,- ասված է որոշման մեջ։
Ի՞նչ է ստացվում. արդյո՞ք մի ձեռքով պայքարելով կոռուպցիայի դեմ, մյուսով չեն ստեղծում պայմաններ՝ նպաստելու դրան. մեր ազգը հնարամիտ է, իսկ բուժաշխատողների աշխատավարձը՝ խղճուկ:
Ծրագիրը կազմողների մոտ չկա՞ մտավախություն, որ կոնսուլտացիայի բժիշկը մի քանի կոպեկի դիմաց կկազմի ուղեգիր, որտեղ առողջ հղի կինը կունենա կեղծ ցուցումներ, վիճակը կներկայացվի ռիսկային և մայրաքաղաքում ծննդաբերելն անհրաժեշտություն: Եվ այս դեպքում արհեստականորեն կմեծանա Երևանում ծննդաբերողների թիվը և կոռուպցիայի նոր ռիսկ կբացվի:
Բայցի այդ, նախարարը տեղեկացրել է, որ կկանոնակարգվեն ծննդաբերողների և մինչև 7 տարեկան երեխաների ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը:
Դերենիկ Դումանյանը կարևորել է տեղերում շահառուների իրազեկումը` շեշտելով, որ այդ ծառայություններն իրականացնելու համար բոլոր մարզերում կան ժամանակակից սարքավորումներով հագեցած և նեղ մասնագետներով ապահովված բժշկական կենտրոններ։
Սրա հետ ևս կարելի է չհամաձայնվել. կան մարզային հիվանդանոցներ, որոնք ոչ միայն ապահովված չեն համապատասխան սարքավորումներով, այլև մասնագետներ չունեն:
Չնայած մարզպետարանների առողջապահության պատասխանատուները Դերենիկ Դումանյանին նաև ներկայացրել են նախարարի հրամանով Երևանի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնները մարզային բժշկական կենտրոններին կցելու արդյունքում ՝ մասնագետների մարզային այցերի ընթացքում իրականացված աշխատանքների մասին, սակայն մեր ունեցած տեղեկությամբ, իրավիճակն այնպիսին չէ, որ հունվարի 1-ից նման ծրագրի անցնելը արդացված կլինի:
Այս հարցերի շուրջ , փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, որի լրատվական վարչության պետը նույնիսկ տեղյակ էլ չէր որոշումից:
Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը շատ զգույշ էր իր արտահայությունների մեջ: «Մինչև նախարարի կողմից չհրապարակվի բարեփոխումների հրամանը՝ ոչինչ չի կարող հստակ ասվել», — որպես ի գիտություն՝ ասաց նա:
«Կոռուպցիոն ռիսկեր բոլոր տեղերում էլ կան, բայց վերահսկողություն կլինի ուղեգրերի տրամադրման համար: Հղիության խնդիրները չեն կարող ի հայտ գալ վերջում՝ որպես պատահականություն, դրանք հիմնականում հղիության ընթացքում են հայտնաբերվում, ըստ այդմ էլ, բժիշկը տալիս է ուղեգիր՝ անհրաժեշտության դեպքում Երևանում ծննդաբերելու համար:
«Պատահականորեն» ծննդաբերողներին էլ անմիջական բուժօգնություն կցուցաբերվի և դեպքը կվերլուծվի. պատահական էր, թե՞ նախապես պլանավորված»,- նշեց տկն Սարիբեկյանը: Վերջում էլ հավելեց, որ հղի կնոջ բնակության վայրը սահմանվում է ոչ թե նրանով, որտեղ գրանցված է, այլ փաստացի բնակության վայրով:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.