Թշնամին չի համակերպվում պարտության հետ
Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի բազմադարյան պատմության ամենահերոսական էջերից է, երբ մի ողջ ժողովուրդ մաքառեց հանուն իր պատմական հայրենիքի և հաղթեց: Հաղթեց, որովհետև հասարակության մեջ տիրում էր պատմական խանդավառությունն ու լավագույն ապագայի հույսը: Հայ էթնոսի պասիոնար հատվածը հանուն հաղթանակի զոհեց ամեն բան և հասավ այնպիսի արդյունքի, որը մեր ժողովուրդը չէր տեսել հազարամյակ ի վեր: Այդ հաղթանակի արդյունքը եղավ պատվավոր խաղաղությունն ու Լեռնային Ղարաբաղի անկախ Հանրապետությունը: Միաժամանակ զինադադարը դեռևս պատերազմի ավարտը չէ, իսկ մեր թշնամին նենգ է, դաժան ու ցավոք՝ հզոր:
Պատերազմի հաջողությունը անմիջական կախման մեջ է գտնվում այն բանից, թե զորքերը որքանով են ապահոված ռեզերվով, մարդկային ու նյութական միջոցներով:
Հարևան Ադրբեջանը ոչ մի կերպ չի համակերպվում պարտության հետ և նա պատրաստվում է վճռական մարտի. այդ նախապատրաստությունն ունի կոնկրետ արդյունքներ: Ադրբեջանական բանակը երկու անգամ թվապես գերազանցում է հայոց բանակին, իսկ ռազմատնտեսական և սպառազինության առումով գերազանցում է մի քանի անգամ:
Որքան էլ լավ լինեն քարտեզների վրա շարադրված մտահղացումներն ու պլանները, դրանք կմնան որպես հասարակ թուղթ, եթե ապահովված չլինեն համապատասխան ուժով և միջոցներով:
Եվ այստեղ Հայաստանը զիջում է Ադրբեջանին` բոլոր ոլորտներում:
Ադրբեջանի ռազմական բյուջեն 2013 թվականին կանցնի 4 մլրդ դոլարի սահմանը և կկազմի այնքան, որքան ՀՀ պետական բյուջեն է: Մարդկային ռեսուրսերի հարցում նույնպես Ադրբեջանը գերիշխող դիրքում է: Երկրի բնակչությունն այսօր կազմում է 9,5 մլն մարդ, որից 2,5 մլն զորակոչային ռեզերվ է, որը հնարավորություն կտա պատերազմի դեպքում անընդհատ համալրել բանակը:
Տանկերի, հրթիռա-հրետանային միջոցների, ինքնաթիռների և ՀՕՊ համակարգերի համալրվածությամբ Ադրբեջանի բանակը մի քանի անգամ գերազանցում է Հայոց բանակին:
Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությունը, ընդհակառակը, ունի նվազման միտում և երկրում այսօր ապրում է մոտ 2 մլն մարդ, որից զորակոչային ռեզերվ հանդիսացող երիտասարդության մեծամասնությունը գտնվում է արտերկրում:
Բանակը չի ստանում հասարակության աջակցությունը
Արցախյան ազատամարտի ամենամեծ ազգային նվաճումը հայոց նորաստեղծ ու հզոր բանակի կազմավորումն ու կայացումն էր: Այսօր մենք ունենք կայացած ու հզոր բանակ, օպերատիվ-ստրատեգիական խոր գիտելիքներով օժտված բարձրագույն ու ավագ սպայակազմ, ու ազգային հայեցի դաստիարակությամբ տոգորված ազգանվեր հրամայական կազմ, սակայն յուրաքանչյուր բանակի մարտունակության հիմնաքարը բարձր մարտական ոգով և ունակություններով օժտված զինվորն է:
Եվ եթե այս ամենին գումարենք այն տխուր երևույթը, որ հասարակությունը կտրված է բանակից և բանակը չի ստանում հասարակության աջակցությունը, ապա պարզ կդառնա, որ բանակի հերոսական ծառայությունն առհասարակ չի գնահատվում ըստ արժանվույն:
Անհասկանալի է մեր երկրի վարած քաղաքականությունը: Շատերի համար է գաղտնիք այն, ինչ արվում է այսօր. դիտավորյալ տարվող ռազմավարություն է, թե՞ անկարող ղեկավարման արդյունք: Կամաց-կամաց մենք կորցնում ենք բարոյահոգեբանական առավելությունը, որն Արցախյան ազատամարտի մեծագույն ձեռբերումն էր:
Տարբեր պատրվակներով բանակից հեռացվում են Արցախյան ազատամարտի մասնակից սպաները, որոնք ունեն պատերազմական գործողություններ վարելու և ղեկավարելու հսկայական փորձ և անմնացորդ նվիրված են հայրենիքին:
Երկրում ամենացածրը գնահատվում է սպայի աշխատանքի արժեքը, և սպաները, որոնք հերոսաբար ծառայում են մարտական հերթապահություն իրականցնող զորամասերում վարձատրվում են ավելի պակաս, քան սովորական պաշտոնյան, և եթե դրան գումարենք նաև սոցիալ-իրավական անպաշտպանվածությունը, ապա սպաների ծառայությունը հայոց բանակում վեր է անգամ հերոսությունից:
Երկրի պաշտպանունակությանը ծանր հարված է սպաների արտագաղթի ահռելի չափերը:
Նրանք գերադասում են օտար ափերում զբաղվել առևտրով կամ այլ ծառայություններով, որովհետև իրենց երկրում նրանք ոչ ոքի պետք չեն:
Յուրաքանչյուր բանակին պատիվ բերող հայ քաջորդիները վիրավորված իրենց նկատմամբ վերաբերմունքից, հարյուրներով հեռանում են, որով թուլացնում են երկրի պաշտպանունակությունը, իսկ ժելեյած մազերով տղաներով, սափրագլուխներով և այլ պիտակավոր օլիգարխներով երկիրը հնարավոր չէ պաշտպանել:
Սթափվելու ժամանակն է
Որպեսզի իրավիճակին լուծում տրվի հրամայական անհրաժեշտություն է առաջացել լուծել պահեստազորում գտնվող սպաների սոցիալ-տնտեսական խնդիրները և ուղիներ գտնել` հասարակության մեջ նրանց ինտեգրելու, ներքաշելու համար:
Առաջարկում եմ կառավարությանը կից ձևավորել մարմին, որի հիմնական նպատակն ու խնդիրը պետք է լինի զորացրված սպաների աշխատանքային զբաղվածության խնդիրների լուծումը:Նրանք չպետք է հեռանան երկրից, այլապես վաղը՝ որպես պատերազմող երկիր, երբ կունենանք նրանց կարիքը, չենք գտնի այդ պատրաստակամ ու նվիրված անձանց:
Անհրաժեշտ է ստեղծել սպաների իրավական պաշտպանվածությունն ապահովող մարմին, որովհետև բանակում ծառայող կրտսեր սպայական կազմի համարյա 30-40%-ն ունեն դատվածություն, որը թուլացնում է բանակի բարոյահոգեբանական կայունությունը:
Այսօր հրամայական է դարձել սպաների կողմից հասարակական կազմակերպության ստեղծումը, որի խնդիրը պետք է դառնա սպաների տնտեսական, իրավական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը:
Վոլոդյա Հովհաննիսյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
- 11:10Պատմական չվերթ Երևանից Վան
19.08.2022 | 14:10
19.08.2022 | 13:10
19.08.2022 | 12:10
19.08.2022 | 11:10
18.08.2022 | 15:10
18.08.2022 | 14:10
18.08.2022 | 13:10
18.08.2022 | 12:10
18.08.2022 | 11:10
17.08.2022 | 15:10
17.08.2022 | 14:10
17.08.2022 | 13:10
17.08.2022 | 11:10
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.