Ամերիկահայ ներդրող ու գործարար Ներսես Եսփանոսյանը գտնում է, որ անշարժ գույքի կադաստրի գործողությունների հետևանքով իր կրած վնասի հատուցման գործը կարելի է տեղափոխել ԱՄՆ և այնտեղ Ներդրումների պաշտպանության կենտրոնի քննության առարկա դարձնել: «Սպիտակ ափ» ՓԲԸ-ի սեփականատեր ամերիկահայ ներդրողը լուրջ ներդրումներ է կատարել Հայաստանում՝ Սևանա լճի հարակից տարածքում, մասնավորապես՝ ձեռք է բերել և ամբողջությամբ վերակառուցել պանսիոնատի հին շինությունը:
Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սփյուռքահայ ներդրողի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումը՝ առանց կողմին տեղյակ պահելու, փոխել է Սևանա լճի հարակից տարածքում 50 հեկտար արտադրագիտական կատեգորիայի հողատարածքի տիրապետման ձևը՝ սեփականությունը վերածելով վարձակալության: Այդ մասին սփյուռքահայ գործարարն իմացել է միայն դատարանում, որտեղ իրեն «անակնկալ են մատուցել»՝ պահանջելով վերակնքել վարձակալության պայմանագիրը: Կադաստրի կողմից սեփականության վկայականում կատարված «ուղղման» որոշումը անվավեր ճանաչելու հայցապահանջը Վարչական դատարանում և վերադաս ատյաններում մերժվել է, այսինքն՝ սպառվել են «կադաստրի ապօրինությունները» բողոքարկելու ներպետական հնարավորությունները:
Գործի նախապատմությունը հետևյալն է՝ «Լավանդա» հանգստյան գոտու անմիջական հարևանությամբ և նույն հարթության վրա գտնվող 50 հեկտար արտադրագիտական կատեգորիայի հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի փոփոխությունների ուժով սեփականության իրավունքով փոխանցվել է սփյուռքահայ գործարարին և նրա հիմնած «Սպիտակ ափ» ՓԲԸ-ին: Անձը դիմել է կադաստր և ստացել սեփականության վկայական: Եվս 30 հեկտարի՝ ավելի ճշգրիտ՝ 29.73 հա հողատարածքի նկատմամբ քաղաքապետարանի համայնքի հետ կնքվել է վարձակալության պայմանագիր:
Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսվում է սահմանափակում՝ հողատարածքը չի կարող սեփականաշնորհվել, եթե այն պատմամշակութային նշանակություն ունի, ջրային կամ անտառտնտեսության հողատարածք է: Ն. Բաղդասարյանն ընդգծեց, որ տարածքի կատեգորիան կարող էր փոխվել կառավարության համապատասխան որոշմամբ, ինչը տեղի չի ունեցել, հողատարածքի կատեգորիան փոխվել է «ջրային»-ի՝ կադաստրի ուղղումով: Ընդ որում, «ուղղումը» վերաբերել է ողջ հսկայական տարածքին, թեև դրա որոշ մասը գտնվում է Սևանա լճից բավականին մեծ հեռավորութայն վրա: Հետաքրքրական է նաև, որ «ուղղումը» չի տարածվել հարևան «Լավանդա»-ի վրա՝ պարզ տրամաբանությամբ նույն տարածքում, նույն աշխարհագրական դիրքում գտնվող «Լավանդա»-ի տարածքը նույնպես պետք է ջրային համարվեր:
Նիկոլայ Բաղդասարյանի գնահատմամբ, կադաստրի գործողություններում կա քրեական բաղադրիչ՝ դրսևորվել է խտրականություն և կամայականորեն փոխվել մարդու սեփականության իրավունքը:
«Փաստինֆո»
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.