Երևանը հեքիաթային դարձնելու համար արդեն երկրորդ ամիսն է` ներմուծվում են լուսադիոդային տարբեր զարդարանքներ՝ կենդանիներ, ծառեր։ Քաղաքի տարբեր հատվածների արտաքին ձևավորման տարբեր լուծումներ են տրվելու, այդ թվում՝ զարդարվելու են նաև որոշ շենքերի ճակատային մասերը: Այս մասին այսօր հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին:
Երևանի արտաքին ձևավորման պատասխանատուները համոզված են, որ իրենք անում են լավագույնը, սակայն ո՞վ է ասել, որ նրանց պատկերացումները արտացոլում են երևանցիների ցանկությունները: Մայրաքաղաքը վեր է ածվել կենդանաբանական այգու: Գլխավոր դիզայների՝ Երևանը կենդանիներով ու հրեշտակներով զարդարելը որևէ կերպ արդարացված չէ:
Եթե ամեն ինչ արվում է հնարավորինս շատ ծախս ցույց տալու համար, այլ հարց է:
Ի դեպ, նրանք հավատացնում են, որ դեկտեմբերի 20-ից, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կվառի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, նախատոնական Երևանը հեքիաթային կդառնա ու զգալի կլինի տոնական հրաշքի շունչը: Իսկ, թե այդ շունչը ինչքան կնստի շարքային երևանցու վրա, կամ արդյո՞ք ամանորի շեմին մեզ պետք է սերտորեն առնչվել կենդանական աշխարհի մանրապճեղների հետ, բանախոսները չեն ասել:
Նրանք տեղեկացրել են, որ այս տարի առաջին անգամ Երևանը կունենա Ամանորի խորհրդանիշ՝ հայկական մանրանկարչության մեջ հայտնի հրեշտակը, որն, ըստ գտնված լուծման, պետք է լինի փողի մեջ (թե դա ինչ է նշանակում, կիմանանք, երբ դուրս գա: Իսկ միգուցե Վոլոչկովայի այցը գայթակղել է մերոնց, ու հիմա էլ,հրեշտակի փոխարեն Լեդի Գագան դուրս գա փողից). այն կազդարարի Նոր տարվա գալուստը: Իսկ գունային լուծումների համար ընտրված են կապույտն ու ոսկեգույնը. 2013-ը, ինչպես հայտնի է, Ջրային օձի տարի է, և ողջ աշխարհում կապույտը լինելու է գերիշխող գույն:
3D լուսային էֆեկտներ կլինեն. նաև մայրաքաղաքում երկու տեղ՝ մեկը կլինի Օպերայի և բալետի ակադեմիական շենքի ճակատին, իսկ մյուսի տեղը, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, դեռ գաղտնի է պահվում։
Հանրապետության գլխավոր տոնածառն ունի 32 մետր բարձրություն և կազմված է սանիտարական էտման-հատման ճանապարհով կտրված 6000 ճյուղից: «Տոնածառի ձևավորման համար օգտագործվել ու են ավելի քան 50 000 լուսադիոդային սարքեր, ընդհանուր լարերի երկարությունն անցնում է 17 կիլոմետրից, օգտագործվելու են նաև թարթող լույսեր»,- մանրամասնել է Գագա Ամատունին:
Այս տարի Երևանի քաղաքապետարանը գերազանցել է ինքն իրեն. աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը հայտարարել է քաղաքային ամենագեղեցիկ զարդարված պատշգամբի, ճակատային մասի մրցույթ։
Հաղթողներն, իհարկե, կպարգևատրվեն, սակայն քաղաքապետարանը գաղտնի է պահում այս անակնկալը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Հայկական Վարկած»-ին տեղեկացրեց, որ զարդարանքների համար նախատեսվել է 20. 000.000 դրամ:
Իսկ մեր՝ վերը նշված հարցադրումներին, կապված քաղաքը կենդանաբանական այգու վերածելու հետ, Արթուր Գևորգյանը հակադարձեց.
«Ինչո՞ւ չեք սովորում գեղեցիկը գնահատել, լրիվ արդարացված եմ համարում մտահղացումը, շատ գեղեցիկ է ու դեռ էլի են լինելու: Ես դրանք, որպես Երևանի քաղաքացի, չեմ տեսնում որպես կենդանիներ, ես տեսնում եմ զարդարանքներ»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.