Եթե հնարավոր լիներ կլոնավորել ակնառու թուրք մեկնաբան Օրհան Քեմալ Չենգիզին և բազմացնել նրա ազնիվ սիրտն ու արդար խիղճը, ապա այդ ժամանակ թուրքական կառավարությունը հնարավորություն կունենար Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ հանդես գալ ավելի արդարամիտ և մարդկային ձևով:
Վերջերս Բեռլինի Եվրոպական ակադեմիայի հրավերով և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Չենգիզը մի խումբ թուրք լրագրողների և իրավապաշտպանների հետ այցելել էր Գերմանիա: Թուրք հյուրերը մասնակցել էին «Անցյալի ծանր ժառանգությունը» խորագիրը կրող համաժողովին, որի թեման էր, թե ինչպես են այսօրվա գերմանացիները առերեսվում նացիստների իրագործած ոճրագործություններին:
Թուրքիա վերադառնալուց հետո Չենգիզը երկու ցնցող հոդված է գրում «Today’s Zaman» թերթում՝ «Կարո՞ղ է Գերմանիան Թուրքիայի համար օրինակ ծառայել անցյալի վայրագությունների հետ առերեսման հարցում» և «Թուրքիա ու Գերմանիայի անցյալի վայրագությունները» խորագրերով:
Չենգիզը խոստովանում է, որ մինչ իր այցը, նա կարծում էր, թե «Գերմանացիները ստիպված անդրադարձել էին իրենց անցյալին՝ արտաքին ուժերի ճնշման տակ, որոնք երկիրը ծնկի էին բերել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»: Նա ուզում էր իմանալ, թե արդյոք Գերմանիան կարո՞ղ է օրինակ ծառայել այլ երկրների համար իրենց անցյալի հետ ինքնակամ առերեսվելու համար: Ի զարմանս թուրք սյունակագրի, նա հայտնաբերում է, որ չնայած գերմանացիներն իրենց անցյալին դիմակայել են ջախջախիչ պարտությունից հետո, սակայն նրանք որոշել են նոր երկիր ստեղծել՝ «հիմնված հիշողության, ոգեկոչման և անցյալին դիմակայելու անվերջ գործընթացի վրա»:
Արդարամիտ թուրք գրողը «խորապես տպավորվել և հուզվել է» Բեռլինի մանկապարտեզներից մեկում աղյուսե պատ տեսնելով: Ամեն տարի ուսուցիչներն իրենց սաներին խնդրում են նույնացնել իրենց հրեաների հետ, ովքեր ժամանակին ապրել են իրենց հարևանությամբ մինչև նացիստների կողմից սպանվելը: Հետո երեխաները աղյուսների վրա հրեական անուններ են գրում և մեկը մյուսի վրա տեղադրելով հուշապատ կառուցում: Նա գիտակցում է, որ «հիշողությունը Գերմանիայում դարձել է առօրյա կյանքի անբաժան մասնիկ»:
Չենգիզը հուսով է, որ մի օր թուրք «երեխաները նույն բանը կանեն: Ես երևակայեցի, թե Ստամբուլի երեխաները պատ են շարում՝ աղյուսների վրա գրելով 1915 թվականի ապրիլի 24-ին իրենց տներից տեղահանված և այլևս երբեք չվերադարձած հայ մտավորականների անունները»: Նա համոզված է, որ «Գերմանիայում անցյալի հետ առերեսվելու հստակ պետական քաղաքականություն գոյություն ունի: Թանգարանները, ցուցահանդեսները և դպրոցական ծրագրերը վկայում են, թե պետական ապարատն ինչպիսի ավանդ է ներդրել այս ուղղությամբ: Այդպես, աստիճանաբար, ես սկսեցի հասկանալ, որ Թուրքիան կարող է շատ բան շահել գերմանական փորձից՝ անցյալի հետ առճակատվելու դժվարին ճանապարհին»:
Չենգիզն իր երկրորդ հոդվածում 19-րդ և 20-րդ դարերը համարձակորեն բնութագրում է որպես «ցեղասպանությունների դարաշրջան», որն իր մեջ ներառում է նաև Հայոց ցեղասպանությունը: Նա բացատրում է, որ ի տարբերություն մյուս ազգերի իրագործած զանգվածային ոճրագործությունների, գերմանացիների և թուրքերի ոճիրներն «իրենց հարևանների դեմ էին, որոնց հետ նրանք կողք կողքի ապրել էին դարեր շարունակ: Ես կարծում եմ, որ սա է գերմանական և թուրքական օրինակների միակ և գլխավոր առանձնահատկությունը …. Երբ դու սպանում ես քո հարևաններին, դա մի սև փոս՝ ճեղք է առաջացնում քո ազգային ինքնության մեջ»:
Ձգտելով ընդօրինակել գերմանական փորձը, Չենգիզը հուսով է, որ նա Թուրքիայում կտեսնի հուշարձաններ՝ նվիրված «հայկական կոտորածներին, հրեաների ու հույների դեմ ուղղված ջարդերին, ինչպես նաև ալեվիների ու մյուսների դեմ ուղղված սպանդներին: Երբ Թուրքիան սկսի հիշել ու հիշատակել անցյալի վայրագությունները, ապա Ահաբեկչության տեղագրության թանգարանը, որը կառուցվել է նացիստների նախկին գլխավոր շտաբի տեղում, Բեռլինի Հրեական թանգարանը և մյուսները լավ օրինակ կարող են ծառայել դրանց հետևելու համար…. Թուրքիան շատ բան ունի սովորելու Գերմանիայից անցյալի վայրագությունների հետ հաշտվելու համար»:
Թեև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց է հասունացել, հաշտեցման իսկական գործընթացը կարող է սկսվել Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների անունները ջնջելով դպրոցների, փողոցների և հրապարակների վրայից Թուրքիայի ողջ տարածքում: Թուրքական կառավարությունը պետք է նաև քանդի Ստամբուլում Թալեաթի խայտառակ դամբարանը՝ այն փոխարինելով Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանով: Թուրքիան պետք է նաև միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի հայ զոհերի ժառանգներին՝ հրեաներին Գերմանիայի վճարումների օրինակով: Եվ, ամենակարևորը՝ Թուրքիան պետք է հայերին վերադարձնի Արևմտյան Հայաստանի բռնազավթած տարածքները:
Առաջին համաշխարհային պատերազմում որպես Թուրքիայի մերձավոր դաշնակից, Գերմանիան ևս պարտավորություն ունի հայերի հանդեպ՝ իր դերակատարության ճանաչումը Հայոց ցեղասպանության գործում: Գերմանիան պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից և հատուցի նրան: Միայն այդ դեպքում գերմանացիները լիովին արժանի կլինեն Օրհան Չենգիզի գովեստներին՝ իրենց անցյալին ազնվորեն առերեսվելու համար:
ժամանակին Թուրքիայի ցեղասպան նախադեպն է օրինակ ծառայել նացիստական Գերմանիայի համար Հոլոքոստն իրագործելիս, այժմ էլ Գերմանիայի հերթն է օրինակ ծառայել Թուրքիայի համար՝ իր ցեղասպան անցյալի հետ հաշտվելու գործում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.